Մեկնաբանություն- Տարածաշրջանում ամրապնդվում է Իրանի ռազմական խորհրդականների գործունեությունը
Հակադարձելով վերջերս Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա Իսրայելի ահաբեկչության ժամանակ իրանցի 5 ռազմական խորհրդականների նահատակությանը, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու Իսլամական Հանրապետության վճռականությունը։
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը «X» սոցիալական ցանցում գրել է․- Սիոնիստների և նրանց արևմուտքցի աջակիցների ենթադրության և սպառնալիքներին հակառակ, տարածաշրջանում կայունություն հաստատելու և ահաբեկչության դեմ պայքարելու համար Իրանցի խորհրդականների ներկայությունն էլ ավելի կամրապնդվի։

Շաբաթ օրը, Դամասկոսի դեմ Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հարձակումներից բացի, վերջին շաբաթների ընթացքում այս ռեժիմը Միացյալ Նահանգների աջակցությամբ և ուղեկցությամբ մի քանի այլ ահաբեկչական գործողություններ է իրականացրել դիմադրության առանցքի մի շարք հրամանատարների դեմ,որոնց հետևանքով նահատակվել են՝ Սիրիայում իրանցի խորհրդականներից Սեյեդ Ռազի Մուսավին, Լիբանանի Հեզբոլլահի օպերատիվ վարչության ղեկավար՝ Ուսամ Ալ-Թավիլը, և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) գրասենյակի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրին։
Փաստորեն, Ալ-Աղսայի փոթորիկ կոչվող ՀԱՄԱՍ-ի պաղեստինցի մարտիկների գործողություններից հետո, Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների նոր փուլի ընթացքում Սիոնիստական ռեժիմն ավելի քան 25 հազար պաղեստինցիների սպանելուց բացի, տասնյակ ահաբեկչական գործողություններ է իրականացրել Լիբանանում, Սիրիայում և պաղեստինյան օկուպացված տարածքներում, որոնց ընթացքում նահատակվել են պաղեստինյան դիմադրության խմբերի և Լիբանանի Հեզբոլլահի մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև Իրանի ռազմական խորհրդականներ։
Այս հարձակումները տեղի են ունենում այն դեպքում, երբ Իրանի ռազմական խորհրդականների ներկայությունը եղել է Դամասկոսի օրինական կառավարության հրավերով, և այդ մարդկանց դեմ գործողությունները հակասում են ճանաչված միջազգային օրենքներին և սկզբունքներին:
Նման իրավիճակում Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի շեշտադրումը տարածաշրջանում Իսլամական Հանրապետության ռազմական խորհրդատուների ներկայության ուժեղացման վրա, վկայում է ահաբեկչության դեմ պայքարելու Իրանի վճռակամության և սիոնիստների ու նրա գլխավոր աջակից ԱՄՆ-ի սպառնալիքների անտեսման մասին։
Սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ը զայրացած ու շփոթված են տարածաշրջանում իրանցի խորհրդականների ներկայության պատճառով, մինչդեռ, ըստ Սիրիայի և Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների, Իրանի խորհրդատվական և ռազմական աջակցությունը վերջին տարիներին տարածաշրջանում ահաբեկչական և թաքֆիրական խմբավորումների, հատկապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարում այս երկրների հաղթանակի ամենակարևոր գործոնն է եղել։
Իրականում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին ահաբեկիչների հետ առճակատման ժամանակ կորցրել է բազմաթիվ արժեքավոր մարդկանց, այդ թվում՝ «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին նահատակվել է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու ճանապարհին:
Թեև սիոնիստների և ամերիկացիների նպատակն էր սպանել տարածաշրջանում դիմադրության հրամանատարներին և իրանցի ռազմական խորհրդականներին, որպեսզի այդպիսով թուլացնեին Դիմադրության ճակատի մարտիկների ոգին, սակայն վերջին մեկ ամսվա մարտերը մեկ անգամ ապացուցեցին, որ սիոնիստ թշնամիների և բռնազավթիչների կողմից իրականացվող յուրաքանչյուր ահաբեկչությունից հետո հակասիոնիստական արշավների շրջանակն ընդլայնվում է տարբեր ճակատներում և նոր ճակատ է բացվել այս ռեժիմի ուժերի դեմ։
Իրականում սիոնիստների միջոցով իրանցի խորհրդականների վախկոտ սպանությունները ոչ միայն չնվազեցրեցին դիմադրության կամքն ու ուժը, այլև ստիպեցին դիմադրությանը շարունակել իր հստակ ուղին և, անկասկած, նման ահաբեկչական ու հանցավոր գործողությունների շարունակությունը, որոնք վկայում են Սիոնիստական ռեժիմի ձախողման և անճարակության մասին, անպատասխան չեն մնալու Իրանի իսլամական հանրապետության կողմից։