Մամուլի տեսություն 23․01․2024
Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ կոտրվել է Սիոնիստական ռեժիմի տնտեսական ողնաշարը, իսկ մյուս կողմից՝ մեծացել է սիոնիստական ռեժիմի դեմ աշխարհի բնակչության շրջանում հասարակական ատելությունը, Այնպես, ինչպես ականատես եղանք այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներում այս ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքի ցույցերի։
Իրան
Իրանցի խորհրդականների սպանությունը կատարվում է Ամերիկայի աջակցությամբ
Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Սադր ալ-Հոսեյնին «Իրան»-ին տված հարցազրույցում ասել է, որ երկու կողմերի միջև ռազմական և հետախուզական համագործակցության սահմանափակում չկա, և ըստ էության, ելնելով աջակցության այն մակարդակից, որը նա ստանում է ԱՄՆ-ից, Իսրայելը օրակարգում է մտցրել Սիրիայում իրանցի խորհրդականների սպանությունը։ Թեև ամերիկացիները մտադիր են նվազեցնել Իսրայելի դեմ դիմադրության խմբերի հզորությունը, նրանք նաև ցանկանում են փոխանցել այն ուղերձը, որ իրենք պաշտպանություն և անվտանգային ոլորտում լուրջ վնաս կհասցնեն այն մարդկանց, ովքեր արդյունավետ են գործում Արևմտյան Ասիայում և տարբեր երկրներում, ներառյալ Իրաքում և Սիրիայում իրենց դուրս մղելու գործում։
Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ կոտրվել է Սիոնիստական ռեժիմի տնտեսական ողնաշարը, իսկ մյուս կողմից՝ մեծացել է սիոնիստական ռեժիմի դեմ աշխարհի բնակչության շրջանում հասարակական ատելությունը․ այնպես, ինչպես ականատես եղանք այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներում այս ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքի ցույցերի։
Քեյհան
Ինչպե՞ս Անսարուլլահը հաղթեց Բայդենին Կարմիր ծովում:
Ամերիկյան Intercept հրատարակությունը իր հոդվածում գրել է, որ «եմենցիները հայտնվեցին որպես անսպասելի հզոր դերակատար... Թվում է, թե Բայդենի վարչակազմը հարձակվելու իր որոշմամբ թույլ է տվել եմենցիներին ԱՄՆ-ին «շախ և մատ» անել աշխարհաքաղաքական ճակատամարտում։
Վաթան Էմրուզ
Ինչու՞ են եվրոպացիները խուճապի մատնվել
Անկասկած, 20-րդ դարի սկզբի եվրոպացի քաղաքացիներից և ոչ մեկը չէր պատկերացնում, որ այսպես կոչված ժամանակակից և արդյունաբերական զարգացած Եվրոպայում առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների մասշտաբների աղետ տեղի կունենա, բայց դա տեղի ունեցավ ամենավատ ձևով: Այսօր, ժամանակակից Եվրոպայում, կա տարօրինակ ցանկություն «վերադառնալ անցյալ», որը կարող է կրկին խեղդել կանաչ մայրցամաքը արյան և քաոսի մեջ: Եվրոպական միության դեկորատիվ ինստիտուցիոնալիզմը և Եվրագոտու անդամների ձևական ինտեգրումը և նույնիսկ անարդյունավետ Շենգենյան համաձայնագիրը կորցրել են իրենց նշանակությունը եվրոպական հասարակական կարծիքի շրջանում։ Ծայրահեղ ազգայնականությունը, որը 21-րդ դարի սկզբին ուներ «բացարձակ հակաարժեքային» բնույթ Եվրոպայի հասարակական-քաղաքական բառարանում, այժմ դարձել է ինտելեկտուալ բրենդ և հեղինակություն, իսկ սոցիալ-դեմոկրատիան և ավանդական պահպանողականությունը (Եվրոպայում չափավոր ձախակողմյան հոսանք) երկուսն էլ, օրեցօր ավելի ու ավելի ատելի են դառնում քաղաքացիների շրջանում։
Ջամեջամ
ԵՄ-ն նախատեսում է շրջանցել Հունգարիայի վետոն
Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագիր է պատրաստում, որպեսզի ԵՄ անդամները կարողանան շրջանցել Կիևին ֆինանսական օգնության դեմ Հունգարիայի վետոն:
Ներկայացնելով այս նոր ծրագիրը՝ Եվրամիությունը ձգտում է 50 միլիարդ եվրոյի օգնություն ուղարկել Ուկրաինային։ Հունգարիան ավելի վաղ կանխել էր Կիևին այս ֆինանսական օգնության տրամադրումը։
News.am
Պետդեպ. ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել
ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը` պատասխանելով լրագրողի հարցին, թե դեռևս ուժի մեջ է դեկտեմբերին պետքարտուղար Բլինկենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոն այցելելու հրավերը։
Պատելը նշել է, որ հանդիպման ժամանակացույցի հետ կապված նոր տեղեկություն չունի։ «Սակայն մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով այս մասին ավելի մանրամասն կխոսենք», - ասաց նա:
Նա նշել է, որ սա մի բան է, որ Միացյալ Նահանգները շատ ջանասիրաբար կաշխատի ավարտին հասնելու համար՝ սերտորեն համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և այս հարցում ներգրավված այլ կողմերի հետ։
Aysor.am
Հայաստանն Ադրբեջանին կարող է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ
Հայկական կողմն Ադրբեջանին կարող է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ նման քարտեզներ փոխանցվել են երկու անգամ, չնայած, որ ադրբեջանական կողմից բողոքներ էինք հնչում, թե դրանք ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։
«Այժմ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։ Չեմ բացառում, որ նորից փոխանցենք (քարտեզներ՝ խմբ.) ադրբեջանական կողմին։ Այս անգամ այդ գործողությունը պետք է անենք միջազգային գործընկերների միջոցով», - ասաց Միրզոյանը։
Panorama.am
Իսկ ինչու ադրբեջանը Նախիջևանի հետ կապ չունի
Տես նաև`Շրջանաձև քոչվորությունը՝ Ադրբեջանի տրիլիարդամյա ուրույն մշակույթ
«Արցախի ամենամեծ պաշտպանը Նախիջևանն է։ Ինչու եք լռում, ինչու չեք ասում, որ Նախիջևանն էլ, Արցախն էլ Հայաստանից պոկեցին, արհեստական մտցրեցին ադրբեջանի կազմի մեջ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ադրբեջանը Նախիջևանի հետ կապ չունի։
Հայկական Նախիջևան, ինչքան էլ ադրբեջանցիները քանդեն ու ոչնչացնեն ամեն հայկականը այնտեղ։
Ինչու են ադրբեջանցիները Հայաստանը «արևմտյանադրբեջան» ասում։ Որովհետև այլ տարբերակ չունեն «բացատրելու», թե ինչու Նախիջևանի հետ կապ չունեն։
Գող, մուրացկան, մարդակեր ադրբեջան»,- »,- գրել է Panorama.am կայքի խմբագիր Անահիտ Ոսկանյանը։
Aysor.am
Արամ Ա-ի ներկայացուցիչը հանդիպել է Վատիկանի պետական քարտուղարի հետ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանն Վատիկանում հանդիպել է Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Ինչպես հաղորդում է Անթիլիասի մամուլի ծառայությունը, հանդիպման օրակարգում են եղել դժվարությունները, որոնց ներկայում դիմակայում է Լիբանանը։ Այս համատեքստում Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանը կարդինալին փոխանցել է Արամ Ա-ի մտահոգություններն ու պատկերացումները։
Նա նաև հայտնել է, որ Արամ Ա Կաթողիկոսը Լիբանանի կողմից դիմագրավվող դժվարությունների հարցով օրեր առաջ Դոհայում հանդիպել է Քաթարի վարչապետի հետ։
Կարդինալը ողջունել է միջեկեղեցական և միջկրոնական հարցերով, ինչպես նաև Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները բարվոք լուծելու ուղղությամբ Արամ Ա վեհափառի ջանքերը։