Մեկնաբանություն- Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական պատերազմն է լինելու
Այն իրավիճակում, երբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներն ամեն օր մեծացնում են իրենց սպառնալիքները Հայաստանի կառավարության և ժողովրդի նկատմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների ներկայությամբ հայտարարել է. «Մինչև խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը, Բաքվի կառավարությունը երաշխիքներ կտա Երևանի կառավարությանը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունենալու վերաբերյալ»։
Հայաստանի արևմտամետ վարչապետը նաև ընդգծել է, որ այս հարցը պետք է լինի փոխադարձաբար։ Սա չի կարող միակողմանիորեն առաջ քաշվել Հայաստանի համար։
Հայաստանի վարչապետի այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, թեև վերջին ամիսներին պնդում էին, որ հրաժարվել են Հայաստանից միջանցք ստանալու գաղափարից, վերջերս օտար երկրների դրդմամբ կրկին սկսեցին շարժվել նախկին սպառնալից դիրքորշումներով՝ Հայաստանի հարավում միջանցք ստանալու համար։
Որոշ փորձագետների կարծիքով՝ Ղարաբաղի հարցով վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման և Բաքվի ու Երևանի միջև փոխադարձ պարտավորության համար Նիկոլ Փաշինյանի պնդումը ցույց է տալիս, որ Երևանի պետական այրերը խաբվել են արևմտյան կառավարությունների խոստումներին և սկսել շարժվել երազներով։ Մինչդեռ Փաշինյանի կողմից այս հայտարարությունների արծարծումն անհրաժեշտ չէ և չի կարող հատուկ դիվիդենտներ բերել Հայաստանի համար։
Այլ խոսքով՝ պաշտոնական Երեւանի ներկայացուցիչների լռությունն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության գործընթացի վրա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ամանորի կապակցությամբ իր ելույթում ասել է. «Հայաստանի ղեկավարևությունը պետք է պատմական դասեր քաղի ու ճիշտ եզրակացություն անի, և իրեն այնպես պահի, որ մեզ չզայրացնի։ Մենք փորձում էինք Հայաստանին հասկացնել, որ ցանկացած պահի կարող ենք գործողություններ իրականացնել այս երկրի դեմ»։
Հաշվի առնելով Բաքվի կառավարության միակողմանի սպառնալիքները և Երևանի պաշտոնյաների՝ նկատառումներից ելնելով պահվածքը, Բրյուսելում Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ փորձելով ձուկ որսալ պղտոր ջրից։
Հանդիպման ավարտին Եվրամիության արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը մամուլի ասուլիսում հայտարարեց. «Եվրամիության անդամ երկրները համաձայն են այն մտքի հետ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ հիմնարար խաղաղության բանակցությունների ու հարաբերությունների կարգավորման գործընթացին»։
Միաժամանակ, Ջոզեպ Բորելը նշել է. «Ադրբեջանի նախագահի վերջին տարածքային պահանջը խիստ մտահոգիչ է: Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և բազմաթիվ բացասական հետևանքներ կունենա Արևմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա»:
Թեև պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի պատկանելիության շուրջ երկու արյունալի պատերազմներից հետո վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման շեմին, սակայն երկու երկրների հարաբերություններում խաղաղության նշաններ փաստացի չկան։
Ու թեև երբեմն երկու երկրների իշխանությունները խաղաղության բանակցություններին աջակցելու դիրքորոշումներ են արտահայտում, այնուամենայնիվ, թվում է, թե Բաքվի ղեկավարները պատրաստ չեն որևէ խաղաղության համաձայնագիր ստորագրել առանց հատուկ դիվիդենտներ կորզելով։ Ակնհայտ է, որ այս համաձայնության բացակայությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է հիմք ստեղծել երկու երկրների միջև նոր լարվածության և նույնիսկ հերթական ռազմական բախումների համար։