Մամուլի տեսություն 28․01․2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i213012-Մամուլի_տեսություն_28_01_2024
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավային սահմանների շուրջ Բայդենի վարչակազմի և Տեխասի նահանգապետի միջև վեճերի սրմամբ ԱՄՆ-ում մեծացել է քաղաքացիական պատերազմի վտանգը։
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Հունվար 28, 2024 15:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28․01․2024

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավային սահմանների շուրջ Բայդենի վարչակազմի և Տեխասի նահանգապետի միջև վեճերի սրմամբ ԱՄՆ-ում մեծացել է քաղաքացիական պատերազմի վտանգը։

Իրան

Տեխասը ձգանը պահած ընդդեմ Սպիտակ տան

Բայդենի վարչակազմի և Տեխասի նահանգապետի միջև տարաձայնությունների սրումը՝ ներգաղթյալների համար նահանգի հարավային սահմանների բացման շուրջ մեծացրել է քաղաքացիական պատերազմի վտանգը և կրկին արծարծվում է Texit-ի ֆենոմենի հարցը։

Ըստ Newsweek-ի՝ վերջին շաբաթների ընթացքում այս վեճերի կրակը թեժացրել է Ամերիկայի Գերագույն դատարանի որոշումը, որը համահուչ է սահմանները վերաբացելու և այս նահանգի սահմանի որոշ հատվածներում փշալարերը հեռացնելու Բայդենի որոշմանն ու հրամանին։

Սպիտակ տունը Տեխասից պահանջում է չխոչընդոտել ներգաղթյալների մուտքը այն դեպքում, երբ միայն անցած ամիս սահմանը հատել է 225 հազար անօրինական ներգաղթյալ, ինչը նախազգուշացնող ռեկորդ է այս նահանգի համար։

Իրավիճակն այնքան ծանր է, որ փորձագետները շատ լուրջ են համարում քաղաքացիական պատերազմի և Բայդենի կառավարության դեմ այս նահանգի ու նրա կողմնակիցների առճակատման վտանգը։

 

Ֆարհիխթեգան

Թրամփ. Սեպտեմբերի 11-ի հարձակումը Ամերիկայի ձեռքի գործն էր

ԱՄՆ նախկին նախագահ Թրամփն ասել է. «Նրանք 4 տարի փակել են իմ բերանը, բայց հիմա ասում եմ մեկ ընդմիշտ․ Երկվորյակ աշտարակների վրա ոչ մի հարձակում էլ չի եղել և որևէ ապացույց չկա այլ երկրների ներգրավվածության վերաբերյալ։ Բայց ի վերջո մենք ներքաշվեցինք Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ և սպանեցինք միլիոնավոր մարդկանց»:

 

Դոնյայե Էղթեսադ

Կրկին դատապարտում են Թրամփին

Հոգեբանության և խորհրդատվության հարցերով նախկին հոդվածագիր Ջեյն Քերոլը ուրբաթ օրը Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալների հայտարարությամբ  հաղթել է Դոնալդ Թրամփի դեմ իր ներկայացրած ​​հայցադիմիումի գործում, որտեղ դատավճռի համաձայն Թրամփը պարտավորվել է այս կնոջը վճարել 83,3 միլիոն դոլար։

«Ինչու են մեզ պետք տղամարդիկ» իր հեղինակային գրքում Քերոլը Թրամփին մեղադրել է 1990-ականների կեսերին Մանհեթենի հանրախանութի հանդերձարանում իրեն բռնաբարելու մեջ: Դրա վերաբերյալ նյութերի շարքը՝ «Մի հասարակ առաջարկ» վերնագրով հրապարակվել է 2019 թվականի հունիսին NewYork պարբերականի կողմից։

Թրամփը հերքել է այս մեղադրանքը՝ Քերոլին անվանելով ստախոս, քաղաքական գործակալ և դրածո անձնավորություն։ Նա նաև ասել է, որ Քերոլն իր մակարդակին չէ և չնայած 1987 թվականին երեկույթի ժամանակ նրանց համատեղ լուսանկարին, նա պնդում է, որ երբեք նրան չի հանդիպել:

 

Համշահրի

Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է «Մահդա» արբանյակի ազդանշանի ընդունման մասին։

Զարեփուրն ասել է. «Աստծո կամոք, Իրանի 13-րդ շրջանի կառավարությունում հաջողությամբ իրականացվեց 11-րդ արձակումը, և առաջին անգամ «Սիմորղ» արբանյակակիրը երկրի ուղեծրի վրա հաջողությամբ տեղակայեց միաժամանակ «Մահդա» արբանյակը և 2 այլ հետազոտական տեսակի ​​բեռներ, որից հետո ստացվեց «Մահդայի» ազդանշանը:

Նա հավելեց. «Շնորհավորում եմ այս կարևոր ձեռքբերումը մեր սիրելի ժողովրդին, տիեզերական մասնագետներին, հատկապես պաշտպանության նախարարությունում  և  Տիեզերական հետազոտությունների ինստիտուտում իմ գործընկերներին»։

 

Aysor.am

Այս իշխանությունների օրոք է, որ կանոնավոր բանակը նորից վերածվեց տարբեր կամավորական ջոկատների. Սեյրան Օհանյան

Այսօրվա բանակի վիճակը գնահատել դժվար է, այդ հարցը պետք է տալ իշխանություններին, որոնք պարտավոր էին այս տարիների ընթացքում ամբողջ ներուժը ներդնել և բանակի մարտական կարողությունները վերականգնել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Բայց ակնհայտ է, որ նրանք եթե ինչ-որ բան կատարել են, կատարել են ուշացումով, թերացումներով, եթե այդպես չլիներ, ապա 2021-2023 թվականների մարտական գործողությունների ժամանակ կունենայինք հաջողություններ։ Որքէան էլ դժվար լինի, հայկական բանակի զինվորներն ու հրամանատարները բոլոր փուլերում էլ մարտնչել են, և Եռաբլուրը դրա առհավատչյան է։»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, թե բանակն այն կառույցն է, որ առաջինը և արագ տեմպերով կարող է վերականգնել իր երբեմնի համբավը։

«Մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից բանակ կազմավորել։ Այս իշխանությունների օրոք է, որ միասնականությունը ոչնչացվեց, կանոնավոր բանակը նորից վերածվեց տարբեր կամավորական ջոկատների և մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որի զգալի մասն ավար էր մարտական գործողությունների ժամանակ, հանձնվեց ադրբեջանցիներին»,-նշեց Սեյրան Օհանյանը։

 

Tert.am

Այսօր բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց ձախողումներն ու մեղքերը բարդում են բանակի վրա. «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամն ուղերձ է հղել Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ:

«Այս օրը հերոսներինն է, որոնք կյանքով երկիր են պաշտպանում ու կյանք են տվել, որ մենք ապրենք: Այսօր նրանց մայրերի օրն է, այսօր սուրբ օր է:

Բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց ձախողումներն ու մեղքերը բարդում են բանակի վրա:

Այսօր բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք անձնական օգուտներ են քաղել բանակից ու ստվերել իրական զինվորականի հեղինակությունը, որոնք անձնական հարստություն են կուտակել բանակի հաշվին, բայց հիմա անամոթ պաշտպանության տակ են, քանի որ զազիր պահվածքի շնորհիվ իշխանության մաս են:

Մեր բանակը մեր մասնիկն է` մեզանից յուրաքանչյուրի զավակը կամ հայրը, եղբայրը կամ ընկերը:

Այսօր առավել, քան երբևէ ամուր ու հաստատակամ պետք է կանգնած լինենք մեր զինվորի ու սպայի կողքին:

Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ կյանքով սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի, իսկ հարկ եղած դեպքում՝ լինենք լիովին պատրաստ:

Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն:», - ասված է ուղերձում:

 

Panorama.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով

Մայր Աթոռից հայտնում են, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով, որում ասվում է.

«Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։

Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան՝ ընդունելով հանուն հայրենիքի նահատակության պսակը։

Սիրելիներ, մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը։ Մեզ պատած աղետալի ողբերգությունների, Արցախի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պիտի սատարենք մեր բանակին, քանզի Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։ Գոհությամբ ենք հաստատում, որ մեր հոգևոր սպասավորները հովվական խնամքի համար եղել են և լինելու են Հայոց բանակի սպաների ու զինվորների կողքին, որպեսզի զորացնեն ոգին մեր քաջարի մարտիկների և ամուր պահեն նրանց հավատքն ու հույսն առ Աստված»։