Մեկնաբանություն- Իրանցի փորձագետների կողմից նոր ատոմակայաններ են կառուցվում
Ֆաջրի տասնօրյակի առաջին օրը, Նախագահի հրամանով և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի ներկայությամբ Սիրիկ քաղաքում տեղի փորձագետների կողմից մեկնարկեց «Իրան Հորմուզ» ատոմակայանների շինարարությունը։
Այս նախագիծը կիրականացվի հեղափոխության գերագույն առաջնորդի կարգադրություններին և առաջարկություններին համապատասխան և Իրանի Իսլամական Հանրապետության երկարաժամկետ ծրագրերի հիման վրա՝ միջուկային էներգիայի արտադրության ծավալը մինչև 20000 մեգավատ հասցնելու նպատակով։
Սիրիկի ատոմակայանի տարբեր միավորների շինարարության ավարտով Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կզբաղեցնի առաջին տեղը միջուկային էներգիայի արտադրության մեջ։
Արդյունաբերություններին էլեկտրաէներգիայի մատակարարումը համարվում է էներգետիկայի նախարարության ամենամեծ խնդիրներից մեկը, և այս համատեքստում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, որպես երկրի միջուկային էներգիայի արտադրության և զարգացման պատասխանատու, ստանձնել է այս նախագծի իրագործման մի մասը և ծրագրել է Հորմոզգան նահանգում՝ Սիրիկ և Մինաբ քաղաքների մոտակայքում կառուցել և շահագործման հանձնել 4 ատոմակայաններ՝ 20 հազար մեգավատ հզորությամբ։
Միջուկային էներգիան բնության մեջ առկա մաքուր էներգիաներից մեկն է, որը հասանելի է եղանակային տարբեր պայմաններում։ Մեծ թվով երկրներ են գնացել այս ուղղությամբ և ներկայումս աշխարհում էլեկտրաէներգիայի 11%-ն ապահովվում է ատոմային էներգիայի միջոցով։ Այժմ աշխարհում տարբեր մասշտաբների մոտ 100 էլեկտրակայանների նախագծեր են իրականացվում, պլանավորվում կամ սկսում ներդրումներ կատարել, քանի որ աշխարհը գնում է դեպի ատոմային էներգիայի մասնաբաժինը 11%-ից 20%-ի հասցնելու ուղղությամբ։
Այդ իսկ պատճառով Իրանի միջուկային արդյունաբերության համապարփակ ռազմավարական փաստաթղթում չորս հիմնական առանցք է կանխատեսվում, և էլեկտրաէներգիայի արտադրության համար միջուկային էներգիայի օգտագործման զարգացումը համարվում է այս փաստաթղթի կարևոր առանցքներից մեկը։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, իր կազմակերպչական և ազգային առաջադրանքների համաձայն, պարտավոր է նաև հիմնական քայլեր ձեռնարկել ածխածնի և աղտոտող նյութերի արտադրությունը նվազեցնելու համար։
Վերականգնվող էներգիայի զարգացումը և ատոմակայանների կառուցումը երկրի համար անհրաժեշտ և շահավետ գործողություն է և Իրանի 13-րդ կառավարության առաջնահերթություններից է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ Մոհամմեդ Էսլամին Սիրիկում նոր ատոմակայանի կառուցման մասին ասաց.- Այս նախագիծը ամենակարևոր և ռազմավարական նախագծերից է, քանի որ միջուկային տեխնոլոգիաները մեծ փոփոխություններ են առաջացնում արդյունաբերության և գիտելիքի ոլորտներում, հետևաբար մենք պետք է կարողանանք առաջ շարժվել ըստ ժամանակացույցի և բարելավել մեր մակարդակն աշխարհում:
Վերջում պետք է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները անցած տարիներին Իրանի միջուկային առաջընթացը կանխելու նպատակով, որը համարվում է երկրի հզորության բաղադրիչը, քաղաքական և տնտեսական ճնշումներ գործադրելուց, բացի, նույնիսկ դիմել են իրանցի գիտնականների սպանությանը և դիվերսիոն գործողություններ են կատարել Իրանի միջուկային օբյեկտներում, սակայն Իրանի առաջընթացը տարբեր, ներառյալ միջուկային արդյունաբերության ոլորտում ապացուցել է, որ ԻԻՀ ուժային բաղադրիչները զսպելու թշնամիների ջանքերը ձախողվել են։