Մամուլի տեսություն 4․02․2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i213384-Մամուլի_տեսություն_4_02_2024
Իրաքում և Սիրիայում դիմադրության ուժերի վրա ԱՄՆ-ի հարձակումները, ԻԼԻՊ-ի գործունեության հետ միաժամանակ, ցույց են տալիս, որ Ամերիկայի և ԻԼԻՊ-ի միջև եղել է համակարգում, ինչը վկայում է, որ ԻԼԻՊ-ն Ամերիկայի կողմից օգտագործվում է որպես քաղաքական գործիք տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար:
(last modified 2025-09-18T14:41:00+00:00 )
Փետրվար 04, 2024 16:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 4․02․2024

Իրաքում և Սիրիայում դիմադրության ուժերի վրա ԱՄՆ-ի հարձակումները, ԻԼԻՊ-ի գործունեության հետ միաժամանակ, ցույց են տալիս, որ Ամերիկայի և ԻԼԻՊ-ի միջև եղել է համակարգում, ինչը վկայում է, որ ԻԼԻՊ-ն Ամերիկայի կողմից օգտագործվում է որպես քաղաքական գործիք տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար:

 

Քեյհան

Պենտագոնի նախկին խորհրդական. Ամերիկան ​​ընկնում է իր իսկ ստեղծած դժոխքի մեջ

Պենտագոնի նախկին խորհրդականը ուրբաթ կեսգիշերին Իրաքում և Սիրիայում ինչ-որ դիրքերի վրա ԱՄՆ-ի հարձակումների մասին ասել է, որ ռմբակոծությունը դիվանագիտություն չէ, ռազմավարություն չէ և վեհության ու զսպողականության չի հանգեցնում։ Մեծ տերության անկումը իր իսկ ստեղծած դժոխքի մեջ միշտ աստիճանաբար է լինում:

Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը ամերիկյան այս հարձակման մասին ասել է. «Միացյալ Նահանգների նման մեծ տերությունը հասկանում է, թե ինչպես է թերագնահատել իր հակառակորդին և ընտրել սխալ ռազմավարություններ։ Զոռբայությունը, կաշառակերությունը, ռմբակոծությունն ու ընդդիմախոսների բոյկոտումը լավ արդյունքներ չեն ունեցել։ Այս սխալ ​​ռազմավարությունների պատճառով մենք իրար հաջորդող ռազմավարական ձախողումներ ենք ունեցել Աֆղանստանում, Լիբիայում, Իրաքում և Ուկրաինայում, և այժմ Վաշինգտոնը մնացած աշխարհի հետ հարաբերություններում արագորեն հասնում է իր իսկ ստեղծած դժոխքին։ Մենք հիմա պետք է փոխենք մեր մոտեցումը»։

 

Իրան

ԻԼԻպ-ը կրկին ծառայում է Ամերիկային

ԻԼԻՊ-ը Ամերիկայի կողմից օգտագործվել է որպես քաղաքական գործիք՝ տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար։ ԱՄՆ-ի հարձակումները Իրաքում և Սիրիայում դիմադրության ուժերի վրա իրականացվել են ԻԼԻՊ-ի ակտիվությունների հետ միաժամանակ։ Սա ցույց է տալիս, որ հնարավոր է Ամերիկայի և ԴԱԻՇ-ի միջև համագործակցություն կամ համակարգում եղած լինի։ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները վկայում են այս տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության անորոշության ու հստակ ռազմավարության բացակայության մասին։

Սա ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների ավելացումը, Սիրիայում և Իրաքում ընդդիմադիր խմբերին աջակցելը և տարածաշրջանում ռազմական ներկայության ուժեղացումը: Մերձավոր Արեւելքում Ամերիկայի գործիքներից մեկը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն է։ Ամերիկան, իր իսկ խոստովանությամբ, ստեղծեց ԻԼԻՊ-ը որպես միջնորդված ռազմական ուժ տարածաշրջանում իր թշնամիների դեմ: ԻԼԻՊ-ի վերջին հարձակումները դիմադրության ուժերի և իրաքյան բանակի դիրքերի վրա ցույց են տալիս ԱՄՆ-ի ջանքերը՝ ակտիվացնելու այս ահաբեկչական խմբավորումը և ստեղծելու մեկ այլ ճակատ տարածաշրջանում դիմադրության դեմ։ Ամերիկան ​​նաև օգտագործում է կայունացման քաղաքականությունը՝ որպես տարածաշրջանում իր ներկայության պատրվակ։

 

Էթեմադ

Հայաստանի պատասխանը Ալիևին. Դուք լուրջ չեք վերաբերվում խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Հայաստանի բարձրաստիճան դիվանագետներից Էդմոն Մարուքյանն ասել է, որ Ալիևը «բոլորովին նոր նախապայման» է դրել խաղաղության համաձայնագրի համար, որն արդեն  երկու տարի է քննարկվում է երկու կողմերի կողմից:

Ալիևն անցյալ հինգշաբթի ասաց, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, ապա պետք է փոխի իր սահմանադրությունը և այլ ակտերը։

 

 

Ֆարհիխթեգան

Իրանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի մասնաբաժնի իրականությունը

Ֆարահիշտեգան օրաթերթը իր հետաքննությունների ընթացքում մի քանի հետաքրքիր մանրամասներ է բացահայել.

Եկամուտների 67%-ը բաժին է ընկնում գիտելիքահենք ընկերությունների 20 տոկոսին։ Գիտելիքահենք ընկերությունների գործադիր տնօրենների 12%-ը կանայք են, իսկ գիտելիքահենք ընկերությունների 71%-ը բանկային վարկեր չեն ստացել։

 

Aysor.am

Շուտով Փաշինյանը կարող է հայտարարել՝ Թուրքիան է Հայաստանի պաշտպանը արտաքին սպառնալիքներից, այս մասի հայտարարել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Պատկերացնու՞մ եք, որ ՌԴ-ից որեւէ պաշտոնյա առաջարկեր փոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչ վայնասուն կբարձրացնեին նիկոլիստներն ու զանազան արեւմտամոլ «ինքնիշխանները»։

Ու՞ր եք, ինչու՞ եք լռում, երբ Ալիեւից կա հստակ պահանջ փոխելու ՀՀ Սահմանադրությունը։ Ու՞ր մնաց ձեր անկախական ու ինքնիշխան բնույթը։ Կամ Նիկոլը հայտարարում է, որ գործընթացներին պետք է նայել նաեւ թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից։ Բերաններդ ջուր առած լռում եք։

Մի ռուս կամ իրանցի պաշտոնյա նման բան ասեր՝ ձեզ կճղեիք։

Դուք բոլորդ ՀՀ անկախության գերեզմանափորերն եք ու թուրք-ադրբեջանական շահերի պաշտպաններ։

Գործը հասնելու է նրան, որ Նիկոլը հայտարարելու է, որ Թուրքիան մեզ կպաշտպանի արտաքին սպառնալիքներից։»,- Facebook-ում գրել է Շարմազանովը:

 

Panorama.am

Եթե հանձնվեն անկլավները, հեռու չի լինի այն օրը, որ Մակարավանքից մի քիչ ներքև ավարտվի իմ հայրենիքը. Նաիրա Զոհրաբյան

«Ես հիմա, ըստ էության, կանգնած եմ այնտեղ, որտեղ ավարտվելու է մեր հայրենիքը, եթե տարածքները զիջվեն։ Այն նշանակում է, որ Տավուշի հիմնական հատվածը մայրուղիները վերցվելու են ակցանի մեջ»,-Տավուշի սահմանամերձ Մակարավանքի տարածքից հրապարակած տեսաձայնագրությամբ հայտարարում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա ցույց տվեց այսպես կոչված «անկլավների» տարածքները և փաստեց, որ այդ հատվածով է անցնում միջպետական ճանապարհը։

Զոհրաբյանը հավելեց.

«Եթե հանձնվեն անկլավները, ինչպես Ալիևն է ասել, իրենք սողացող պատերազմով գալու են առաջ և հեռու չի լինի այն օրը, որ հենց իմ կանգնած տեղը Տավուշում՝ Մակարավանքից մի քիչ ներքև ավարտվելու է իմ հայրենիքը, բայց այն լինելու է նոր ագրեսիայի և պատերազմի սկիզբ, որովհետև ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք չեն տեսնում, թե որտեղ է ավարտվում Ալիևի ախորժակը»։ Չի ավարտվելու Ալիևի ախորժակը՝ քանի դու ես իշխանության»։

 

News.am

Ադրբեջանական ԶԼՄ-ներ. Ադրբեջանի Կարմիր մահիկի աշխատակիցներն այցելել են ղարաբաղցի հայերին

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հանդիպման ընթացքում ընկերության աշխատակիցները ծանոթացել են շրջանի հայ բնակիչների կենցաղային պայմաններին, հետաքրքրվել նրանց կարիքներով ու հոգսերով։

Հանդիպումը կազմակերպվել է նպատակ ունենալով պարզել, թե ինչի կարիք ունեն հայերը և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- ասված է հաղորդման մեջ։

Ընգդծենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների այս հաղորդումներում հրապարակվել են մի քանի,  բացառապես,  տարեց մարդկանց  լուսանկարներ։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը կազմակերպեց շրջափակում և սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ իրականացնելով էթնիկ զտումներ և արտաքսելով Արցախի փաստացի  ողջ հայ բնակչությանը իր պատմական հողերից