ՆԱՏՕ-ն հակազդել է Պուտինի նախազգուշացմանը
ՆԱՏՕ-ն «անընդունելի» է որակել կազմակերպության դեմ ՌԴ նախագահի զգուշացումները: Կազմակերպության խոսնակ Ուանա Լանգեսկոն դեպի արևելք և Ռուսաստանի սահմաններ ՆԱՏՕ-ի տարածման մասին Պուտինի զգուշացումների մասին ասել է .«ՆԱՏՕ-ի անդամներին ուղղված Ռուսաստանի սպառնալիքներն անընդունելի ու վնասակար են և չեն օգնելու լարվածության մեղմացմանը»:
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ նոր սպառազինական մրցակցության կամ սառը պատերազմի չի ձգտում և կողմ է սպսռազինության վերահսկմանը: ՌԴ նախագահը հինգշաբթի օրը զգուշացնելով դեպի Ռուսաստանի սահմաններ ու արևելք ՆԱՏՕ-ի տարածման կապակցությամբ, հայտարարել է, որ Ռուսաստանի դաշնակիցների վրա ցանկացած հարձակում համարվում է հենց այդ երկրի վրա հարձակում, որն անհապաղ պատասխան է ստանալու:
Մոսկվան բազմիցս զգուշացրել է իր սահմանների մոտ կազմակերպության ուժերի ներկայության կապակցությամբ և հայտարարել է, որ պատասխանելու է այդ քայլերին: Իհարկե ՆԱՏՕ-ի տարածման գլխավոր գործոնը ԱՄՆ-ն է, որն իր շահերի համար, պատրաստվում է թուլացնել Ռուսաստանին և ավելի մեծ թվով անդամներ ընդգրկել Դաշնության տարածքից: Քաղաքագետ Վլադիմիր Պուզների խոսքերով, Ռուսաստանի պետայրերի համար ՆԱՏՕ-ի տարածումը լուրջ սպառնալիք է համարվում:
Ռուսաստանը նկատի ունի իր հարևաններ Ուկրաինային ու Վրաստանին , որոնք ձգտում են անդամակցել ՆԱՏՕ-ին: Իսկ Ռուսաստանի սահմանների մոտ ցանկացած ռազմական դաշինքի տեղակայումը նշանակում է կարմիր գծի հատում ուղվված Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Վերջին տարիներին ՆԱՏՕ-ն դարձել է Վաշինգտոնի լծակը՝ Ուկրաինբայի ճգնաժամում Ռուսաստանի միջամտության պատճառաբանությամբ Եվրոպայի արևելքում ճգնաժամ հարուցելու համար: Այդպիսով Եվրոպայի արևելքում Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատումը կատարվում է Մոսկվային սանձելու Վաշինգտոնի շահերի ուղղությամբ: Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ծառայում է Վաշինգտոնին:
Ռուսաստանի մյուս մեծ մտահոգությունը Ռումինիայում և Լեհաստանում Եվրոպայի հակահրթիռային համակարգերի տեղակայմանն ուղղված ջանքերն են: Դա Մոսկվայի տեսանկյունից նշանակում է հակադրվել իր ստրատեգիական միջուկային ուժին : Երևի հենց այդ պատճառով է, որ մարտի մեկին իր տարեկան ելույթում Պուտինը շեշտել է, որ իր երկիրը նոր տեխնոլոգիաների ունի, որոնք կարող են դիմագրավել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերին: Այպիսով նկատելի է , որ Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատումը ծավալվում է , ինչը ծանր հետևանքներ է ունենալու և՛ Եվրոպայի, և՛ աշխարհի համար: