Մամուլի տեսություն 01-08-2018
Իտալիայի վարչապետի հետ հանդիպման ու բանակցության ավարտին Դոնալդ Թրամփն առանց նախապայմանի Իրանի հետ բանակցելու ցանկություն հայտնեց:
Ջոմհուրի Էսլամի
Մենք նախապայման ունենք
Իտալիայի վարչապետի հետ հանդիպման ու բանակցության ավարտին Դոնալդ Թրամփն առանց նախապայմանի Իրանի հետ բանակցելու ցանկություն հայտնեց: Նա ավելի վաղ հույս էր հայտնել, որ Իրանի դեմ ճնշում գործադրվելով իրանցի պաշտոնատարներն իր հետ բանակցության համար դիմում կներկայացնեն, սակայն այդ երազանքն իրականություն չդարձավ: Թրամփը դրանից հետո էլ անգամներ վստահեցրել էր, որ Իրանը բանակցության խնդրանք կներկայացնի:
Հիմա բանակցության դիմում ներկայացնողը Թրամփն է, որ ըստ երևույթին իր հաշվարկներում բացառել է Իրանի կողմից բանակցության դիմում ներկայացվելու հնարավորությունը: Այս միջոցին Իրանի հետ բանակցության համար Թրամփի ներկայացրած դիմումից առավել կարևորն այն 12 նախապայմանների անտեսումն ու շրջանցումն է, որոնք մի առ ժամանակ առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն որպես Իրանի հետ բանակցության նախապայման էր ներկայացրել:
Թրամփի ու նրա օգնականների դիրքորոշումներում նման արագ փոփոխությունն ինչն իհարկե աննախընթաց չէ, մեկ անգամ ևս անխուսափելիորեն ցուցադրում է Սպիտակ տնում ու Թրամփի մերձավորների տեսակետի անկայունությունը և այն որ նրա վերջին արտահայտություններն էլ ամեն պահ կարող նախորդների ճակատագրին արժանանալ:
Վաշինգտոնի հետ կապված տարրեր ովքեր ընդհանրապես Վաշինգտոնի համար ճամբա հարթեցնողի դեր են կատարում վերջին օրերին ու նույնիսկ Թրամփի վերջին արտահայտություններից առաջ իրենց յուրահատուկ արտահայտություններով փորձեցին լիովին բնական ձևացնել ներկայացված 12 նախապայմանների կրճատումը և նույն նախապայմանների հետզհետե արծարծման համար նոր ժամանակացույց ներկայացնել: Այս երևույթը մեկ անգամ ևս ապացուցեց, որ 12 նախապայմանների կրճատումն էլ իրանական կողմին խաբելու տակտիկա է համարվում:
Ինչ վերաբերում է Իրանին, մենք գործ ունենք չարագործների հետ, ովքեր ցանկանում են շարունակել Իրանի դեմ թշնամությունն ու չարագործությունը և պատրաստ են դիմել ցանկացած թշնամական ու խափանիչ քայլի և ոտնահարել միջազգային նորմերը: Բացի այդ նկատի առնելով Սպիտակ տուն մուտք գործելուց առաջ և հետո Թրամփի ու նրա օգնականների դիրքորոշումները կարելի է նկատել Իրանի դեմ Թրամփի թիմակիցների թշնամության խորքը:
Հիմա եթե նույնիսկ ենթադրենք, որ ԱՄՆ նախագահն Իրանի հետ բանակցության առաջարկում անկեղծ է, մեր պատասխանը պիտի լինի այն, որ թեև դուք պատրաստ էք առանց նախապայմանի բանակցության համար, բայց մենք նախապայմաններ ունենք: Միջուկային բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցեց 5+1 խմբի շրջագծում, որի արդյունքը ՀԳՀԾ-ի միջազգային պայմանագիրն էր: Հակառակ միջազգային չափանիշներին Թրամփն ԱՄՆ-ին հեռացրեց ՀԳՀԾ-ից և այդ քայլով ապացուցեց, որ հավատարիմ չէ իրեն նախորդած նախագահի ստորագրության ու ստանձնած պարտավորությանը: Եթե Թրամփը ցանկանում է Իրանի հետ բանակցել ամեն ինչից առաջ պիտի սրբագրի միջազգային օրենքների ոտնահարումը և ԱՄՆ-ին վերադարձնի ՀԳՀԾ: Սա Թրամփի բանակցության առաջարկն ընդունելու համար մեր նախապայմանն է:
Քեյհան
Չինաստանի ու Եվրոպայի հետ առևտրական պատերազմն անդամալույծ է դարձրել ԱՄՆ տնտեսությունը. «Լը Մոնդ»
Չինաստանի, ԵՄ-ի և Կանադայի ու Մեքսիկայի նման երկրների հետ ԱՄՆ-ի առևտրական պատերազմը մի առ ժամանակ ինչ սկսվել է և բոլոր այդ երկրներին միավորել է ԱՄՆ-ի դիմաց կանգնած ճակատում: Առևտրական ամենախիստ պատերազմը մղվում է Չինաստանի դեմ: «Ասոծիետդպրես»-ի ընդգծմամբ անցած տարի Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրական հաշվեկշռի բացը հասել է 375 միլիարդ դոլար աննախընթաց գումարին, ինչը զայրույթ է պատճառել Դոնալդ Թրամփին: Դա ի տես այն բանի, որ այս պատերազմից միայն Եվրոպան ու Չինաստանը չէ, որ տուժում են: Հաղորդումների համաձայն ԱՄՆ-ի արդյունաբերությունն էլ այս պատերազմից խիստ վնաս է կրել:
Ֆրանսիական «Լը Մոնդ»-ը մի հաղորդման մեջ գրել է. «Ներկրվող արտադրանքների գների բարձրացման պատճառով ամերիկացի արտադրողները վնաս են կրում: Առևտրական պատերազմի պատճառով ԱՄՆ-ն հետզհետե անդամալույծ է դառնում»:
«Առևտրական պատերազմը վնաս է պատճառել ԱՄՆ-ի արտահանումներին ու մասնավորապես գյուղատնտեսական բաժնին: Այս բաժինը առավել քան երբևե դիմագրավում է արտասահմանյան ներկրող երկրների պատասխան քայլերը: Ամերիկացի արտադրողները նաև վնաս են կրում այն ներկրվող արտադրանքների գների բարձրացման պատճառով, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ի ներքին շուկային: Դրանց գլխավորում են պողպատն ու ալյումինը, որոնց գներն ընթացիկ տարվա սկզբից համապատասխանաբար 33 և 11 տոկոս հավելում են կրել»,-գրել է «Լը Մոնդ»-ը:
Ալիք
Եթե Ռոբերտ Քոչարյանի գործը ներկայացվի ՄԻԵԴ, Հայաստանը կդատապարտվի. Փարիզի փաստաբանների պալատի անդամ
Փարիզի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սևակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Նա գրել է.
«1998 մինչև 2008 թվականերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը լավ լուր չէ: Անկախ նրանից` մենք սիրում ենք նրան, թե ատում, ժողովրդական վրեժխնդրությունը իրավական պետության մեջ անընդունելի է:
«Սահմանադրական կարգի տապալումը», որն է՝ մեղադրանքի հիմքը, անհիմն է: Բացառությամբ, հավանաբար, աֆրիկյան որոշ երկրների, որտեղ դեռևս կիրառվում է քաղաքական հանցագործությունը: Եթե այդ գործը ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա Հայաստանը կդատապարտվի: Հանրապետության նախագահի՝ քաղաքական հանցագործությունների փաստերի և իր պարտականությունների կատարման համար ժամանակավոր կալանավորման հետևանքներն անհաշվելի են: Նոր վարչապետի նպատակն էր՝ վերականգնել դատական նկատմամբ վստահությունը: Դա բաց թողնվեց: Ինչպիսի կորուստ: Դա գեղեցիկ հեղափոխություն էր: Այժմ այն ավարտվեց»:
News.am
48 կոնգրեսականներ Թրամփին կոչ են արել Փաշինյանի հետ հանդիպել
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հարցերով խումբը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նամակը ստորագրել են 48 կոնգրեսականներ հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը
«Նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի հետ զրույցը, որի ժամանակ շեշտվում է տնտեսական զարգացումը, անվտանգությունը եւ ժողովրդավարությունը, կարեւոր է մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ուժեղ շրջադարձի համար», - ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնե կրտսերը:
Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ փոխանցումը վկայում է ավելի արդար եւ ժողովրդավարական պետության վերաբերյալ հայ ժողովրդի կամքի մասին:
Քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել իշխանության թափանցիկությունը, ժողովրդավարական ինստիտուտները եւ ընդլայնել քաղաքացիական հասարակության հնարավորությունները, կարեւոր է, որ Միացյալ Նահանգները պետական կառավարման բոլոր մակարդակներում խորացնեն իրենց կապերը տարածաշրջանային այս գործընկերոջ հետ»: