Մամուլի տեսություն 02-08-2018
Թրամփը, որ մինչև մի քանի օր առաջ սպառնալիք էր կարդում ու պատժամիջոցներ գործադրելու մասին թուիթերյան գրառումներ էր կատարում վերջին 24 ժամերի ընթացքում երկրորդ անգամ բանակցության առաջարկ է կատարել ու իրեն ներկայացրել է, որպես մի բանակցող, ով պատրաստել է բանակցության սեղանը և սպասում է իրանական կողմին, որպեսզի դեմ առ դեմ նրա հետ բանակցության նստի:
Ջավան
«Թրամփլոմասի» Իրանի հասարակական կարծիքի հետ
Թրամփը, որ մինչև մի քանի օր առաջ սպառնալիք էր կարդում ու պատժամիջոցներ գործադրելու մասին թուիթերյան գրառումներ էր կատարում վերջին 24 ժամերի ընթացքում երկրորդ անգամ բանակցության առաջարկ է կատարել ու իրեն ներկայացրել է, որպես մի բանակցող, ով պատրաստել է բանակցության սեղանը և սպասում է իրանական կողմին, որպեսզի դեմ առ դեմ նրա հետ բանակցության նստի: Իրանի հետը առանց նախապայմանի բանակցելու պատրաստակամություն հայտնելուց մեկ օր անց ԱՄՆ նախագահը կրկնեց բանակցության համար իր ցանկությունն ու ասաց, որ «ներքին մի ձայն իրեն հուշում է, որ Իրանի հետ բանակցությունը մոտալուտ է»: Դիրքորոշում ինչը հասարակական կարծիքի մոտ բանակցության հարցում լուրջ լինելու տպավորություն է թողնում:
Իրանի հետ բանակցության կապակցությամբ Թրամփի ցանկությունն այն պայմաններում է ներկայացվում, երբ որոշ իրանցի պաշտոնատարներ արձագանքելով ԱՄՆ-ի նոր քաղաքականությանն ասել են, որ Իրանի ու ԱՄՆ-ի ղեկավարների միջև ուղղակի հանդիպում երբևե տեղի չի ունենա: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումն իրանցիների մոր խստացրել է պարտավորությունների հանդեպ ԱՄՆ-ի հավատարմության կապակցությամբ վստահությունը և ԱՄՆ-ին վերածել է հեղինակազրկված գործընկերոջ: Իրանի դեմ դիվանագիտական, տնտեսական ու քարոզչական զորաշարժ սկսելով ու նաև բանակցության առաջարկ ներկայացնելով Թրամփը հետևում է Հյուսիսային Կորեայի պարագային փորձարկված կողմնորոշմանը , երբ սպառնալի հռետորաբանությունից հետո ի վերջո Հյուսիսային Կորեան համաձայնեց նստել բանակցության սեղանին: ԱՄՆ նախագահ այն պայմաններում է իրանցի պաշտոնատարների հետ քաղաքական երկխոսության ցանկություն հայտնում, երբ վերջին ամիսներին Թրամփը Իրանում անապահովության ու անհանդարտության ստեղծման ուղղությամբ մեծ ջանք է գործադրել: Երկու շաբաթ առաջ Թրամփը հավակնեց, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմամբ Իրանի քաղաքներում դժգոհությունները սրվել են և տնտեսական ճնշումները խստացվելով իրանցիները բանակցության խնդրանքով հեռախոսելու են իրեն:
Այն պայմաններում երբ Թրամփը խոսում է առանց նախապայմանի բանակցության մասին Վաշինգտոնի մյուս պաշտոնատարները շարունակում են նախապայմաններ ներկայացնել Իրանին: Նրանից հետո երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասաց, որ Իրանի քաղաքականության մեջ հստակ, շոշափելի ու մշտական փոփոխություն նկատվելու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ կլինի վերջ տալ պատժամիջոցներին, և դիվանագիտական ու առևտրական լիարժեք կապեր հաստատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, պետքարտուղարության խոսնակն էլ կրկնեց Իրանին ներկայացված նախապայմանները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեյսր Նաուերթը երեքշաբթի գիշեր ասաց. «Եթե Իրանի վարքագծում փոփոխություն նկատվի Վաշինգտոնը պատրաստ կլինի հանդիպել Իրանի պաշտոնատարներին»:
Խոռասան
Իդլիբը Սիրիայի պատերազմն ավարտելու բանալին
Իդլիբի ճակատամարտը գուցե ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի բանակի ու նրա հովանավորների դիմաց գտնվող միակ հավանական սցենարը լինի: Արևելյան ու հարավային տարածքների ազատագրումից հետո հիմա Սիրիայի բանակը պատրաստվում է իր գործողությունը շարունակել Իդլիբում: Աստանայում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պայմանավորվածության համաձայն երեք երկրները պարտավորվել են օրակարգում ներառել ԻԼԻՊ-ի, Ջեբհաթ-ալ-Նուսրայի, Ալ-Ղաիդայի ու ահաբեկչական հիշյալ երեք կառույցներին հարող բոլոր խմբերի ու նաև անջատողական այլ խմբերի դեմ պայքարը: Սա այն իմաստով է, որ Իդլիբում ներկա տարրերը, որոնց խոշոր բաժինը ներկայացնում են Ջեբհաթ-ալ-Նուսարան ու Ալ-Ղաիդան հայտնվում են Սիրիայի բանակի կոշտ մոտեցման ենթակա խմբերի ցուցակում: Այս հիման վրա իր երկրի տարածքի կարևոր մի բաժինն ազատագրելու համար Սիրիայի բանակը պիտի շարժվի դեպի Իդլիբ: Միևնույն ժամանակ Իդլիբում ահաբեկչական խմբերի կուտակումը Սիրիայի բանակի առաջխաղացքի համար այն մարտահրավերն է առաջացրել, որ ցանկացած նախահարձակման դեպքում Դամասկոսը կարող է սպառնալիքի տակ հայտնվել: Նման պայմաններում ահաբեկչական նախահարձակման առաջն առնելու համար Սիրիայի բանակը հյուսիսային ու հյուսիս-արևմտյան առանցքներում պաշտպանական վահանի կարիք ունի: Նկատի առնելով Իդլիբի աշխարհագրական կառույցն ու նաև վերջին տարիների ընթացքում այդտեղ բանակի առաջխաղացքը կանխելու նպատակով ստեղծված արգելքները, Սիրիայի բանակը հակված չէ կայծակնային ու արագ հարձակման դիմել: Ռազմավարական համբերատարություն ցուցաբերելով, Իդլիբը պաշարելով և սպառազինության ու փրկարարական աջակցությունների մուտքն արգելելով Սիրիայի բանակը ցանկանում է կանխել Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբերի հզորացումը:
Ալիք
Թրամփը լավ ու վատ ոստիկանի խաղ է խաղում Իրանի հետ. Deutsche Welle
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրառում է իր սովորական սպառնալիքների ու զիջման քաղաքականությունը Թեհրանի հետ հարաբերություններում, որը, սակայն, ի տարբերություն Հյուսիսային Կորեայի, անօգուտ կլինի: Այս մասին գրում է Deutsche Welle-ի հեղինակներից Մաթիաս ֆոն Հայնը:
Հեղինակի խոսով՝ կրիմինալ ֆիլմերից յուրաքանչյուրիս, հավանաբար, ծանոթ է համատեղ հարցաքննության լավ և վատ ոստիկանի մարտավարությանը: Այժմ այս մարտավարությունը բերվել է միջազգային հարթակ՝ որոշակի վերապահումով. Թրամփը միաժամանակ խաղում է երկու ոստիկանի դեր:
ԱՄՆ նախագահի քաղաքական շիզոֆրենիան, լինի դա իրական, թե կանխամտածված, արդարացրել է իրեն նրանում, որ հակառակ բոլոր տրամաբանական սահմանների՝ դրա արդյունքում նա դեմ առ դեմ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ չնայած առանց լուրջ ձեռքբերումների:
Իրանի հետ Թրամփը փորձում է վարել լավ և վատ ոստիկանի մարտավարությունը: Մի կողմից նա սպառնալիքներ է հնչեցնում, իսկ մյուս կողմից առաջարկում է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների, ինչը տարբերվում է իր նախորդ թշնամական հայտարարություններից: Նման մոտեցումը, ըստ հեղինակի, դժվար թե լավ արդյունք ունենա Թեհրանի դեպքում՝ մի քանի պատճառով:
Նախ՝ Թրամփը նախկինում քանիցս փորձել է հանդիպել Ռոհանիի հետ, սակայն չի հաջողվել: Երկրորդ՝ ԱՄՆ վարչակազմը հակասող հայտարարություններ է անում: Երրորդ՝ Իրանը Հյուսիսային Կորեայի պես քաղաքականապես մեկուսացված չէ, ինչի մասին վկայում է Ռոհանիի՝ վերջերս կատարած այցը Եվրոպա:
Առավոտ
Արարատ Միրզոյանը` Լավրովի հայտարարության մասին
«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որեւէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: «Իմ գնահատականը տառացիորեն համընկնում է արտաքին գործերի նախարարության ձեւակերպման հետ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-ի պատասխան Aravot.am-ի հարցի, ասաց Միրզոյանը:
«Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի»,-հայտարարել է Լավրովը, այն բանի հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:
Aravot.am-ը փոխվարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք Ռուսաստանի նման հայտարարությունը չի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, եւ այն միջամտություն չէ՞ Հայաստանի իշխանության քաղաքականությանը, Միրզոյանը մեկ բառով, կարճ ու բացասական պատասխան տվեց. «Ոչ»: