Մամուլի տեսություն 08-08-2018
ԱՄՆ-ի հրեա ու քրիստոնյա մի շարք առաջնորդներ զորակցություն հայտնեցին Իրանի ժողովրդին:
Ջոմհուրի Էսլամի
ԱՄՆ-ի հրեա ու քրիստոնյա մի շարք առաջնորդներ զորակցություն հայտնեցին Իրանի ժողովրդին
Ի հետևումն միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի կառավարության հրաժարման ԱՄՆ-ի հրեաների առաջնորդներից և միաստվածային կրոնների երկխոսության խմբի անդամ րաբբի Ջեք Բամփորադը մայիսի 13-ին Իրանի մի շարք իրավաբաններին ու հոգևոր առաջնորդներին հղած նամակում խաղաղությանն աջակցելու մասին մեջբերումներ կատարելով Ղուրանից, Աստվածաշնչից ու Թովրային և ընդգծելով, որ այս դժվար ժամանակահատվածում խաղաղությանն ուղղված ջանքը միակ ընդունելի սկզբունքը կարող է լինել, ասում է. «Միայն նրանք են կարող դրական փոփոխություն առաջացնել աշխարհում, ովքեր ջանք են գործադրում խաղաղության պահպանման ուղղությամբ և հաջորդ սերունդները նրանց խոհեմության, սրբության ու ազնվության համար շարունակ բարությամբ են հիշելու նրանց»: Նա միևնույն ժամանակ իր զորակցությունն էր հայտնել Իրանի ժողովրդին:
Ի դեպ ԱՄՆ-ի Էվանջելիքալ եկեղեցու եպիսկոպոսն ու գործադիր տնօրենը միաստվածային կրոնների երկխոսության խմբի անդամներ դոկտ. Մուսթաֆա Մոհաղեղ Դամադին և Հոսեյն Միր Մոհամմեդ Սադեղիին հղած նամակում իրենց մտահոգությունը հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման կապակցությամբ, Իրանի ժողովրդին իրենց զորակցությունն են հայտնել:
Նամակում ասված է. «Ցանկանում ենք ձեզ փոխանցել, որ որքան տխուր ու մտահոգ ենք ՀԳՀԾ-ից մեր երկրի հրաժարման պատճառով: Սա վնաս է պատճառում անմեղ մարդկանց: ԱՄՆ-ի Էվանջելիքալ եկեղեցին լիարժեքորեն հավատարիմ է Իրանի հետ խաղաղությանը: Մենք բոլորս նույն Աստծո հետևորդներն ենք և խաղաղության ապահովման ու նրա ծառաների բարօրության կապակցությամբ նույն պարտավորություն ենք կրում: Մենք ընդդիմանալու ենք պատժամիջոցներին և մեր առաջնորդներին կոչ ենք հավատարիմ մնալ խաղաղությանը»:
Նամակը ստորագրել են ԱՄՆ-ի Էվանջելիքալ եկեղեցու եպիսկոպոս Էլիզաբեթ Էյթոնն ու եկեղեցու գործադիր տնօրեն հովիվ Ստեֆան Բումանը:
Ռեսալաթ
Թրամփի քայլը կարող է բարեբեր լինել
Վերջին 40 տարվա ընթացքում ԻԻՀ-ի համակարգի ապրած օրերն ու պատմությունը կարող են շատ տեսակետներից զարմանալի թվալ: Օրինակ մեր ժողովուրդը դարեր էր ինչ նման մասշտաբով պատերազմի մեջ չէր ներքաշվել: Մեր ութամյա սրբազան պաշտպանությունն առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ամենամեծ ու լուրջ պատերազմն էր: Նույնիսկ համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ սպառազինություն այսքան արդիական չէր դարձել: Օրինակ Սադդամի ռեժիմի ցամաքային ուժերի սպառազինությունն իրենց հզորությամբ գերազանցում էին համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ համախոհ ուժերի ողջ սպառազինության հզորությանը և կամ Իրանի սահմաններին Սադդամի բանակի տեղադրած ականների քանակը հավասարվում են առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ տեղադրված ողջ ականներին: Այլ խոսքով Սադդամի բանակը 50 տարի առաջ նման սպառազինությամբ կարող էր փոխարինել Հիտլերին: Բայց երբ այդ բանակը ժամանակի երկու գերուժերի աջակցությամբ հարձակվում է նորածին մի հեղափոխության վրա, չի կարողանում հաղթանակ արձանագրել: Այնպես որ իսլամական հեղափոխության թշնամիների մեծ մասը հավատացած է, որ պարտադրյալ պատերազմն այս համակարգի օգտին եղավ: Այսինքն եթե նման պատերազմ տեղի չունենար հավանական էր, որ ներքին պատերազմները պարտության կողմն առաջնորդեին իսլամական հեղափոխությանը: Նույնիսկ գտնվում են այնպիսիները, ովքեր անամոթաբար ու ծիծաղելի կերպով հավակնում են, թե պարտադրյալ պատերազմը սկսեց ու նախագծեց հենց իսլամական հեղափոխության նորահիմն համակարգը: Իրանի միջուկային գործի և ՀԳՀԾ-ի պարագային էլ գրեթե վիճակը նույնն է: Չի բացառվում, որ տարիներ անց կգտնվեն վերլուծաբաններ, որոնք լկտիաբար կհավակնեն, որ ԻԻՀ համակարգն իր գոյությունն ամրապնդելու համար կարիք ուներ, որ Թրամփը լքի ՀԳՀԾ-ն և տնտեսական խիստ պատժամիջոցներ գործադրվեն: Երբ ուշադրությամբ նայում են մեր տնտեսությանը նկատում ենք, որ դա տարիներ է ինչ հիմնական ու լիարժեք վիրահատության կարիք ունի, սակայն այդ մեծ վիրահատության հետևանքներն ու ծախսերն այնքան մեծ են, որ դժվար թե տնտեսական առկա կառույցները կամավոր կերպով դրան համաձայնեն: Բայց այսօր Թրամփի նման խելագար ու խոստումնադրուժ արարածի շնորհիվ մեր տնտեսությունը պարտավոր է հիմնական փոփոխությունների ենթարկվել և դուրս գալ նախկին վիճակից:
Ալիք
Իրանի դեմ նոր պատժամիջոցները Հայաստանի տնտեսությանը ուժգին կհարվածեն «Մեղրի» ԱՏԳ-ում. իրանագետ
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումը տարածաշրջանի վրա հիմնականում բացասական ազդեցություն կունենա նրա անվտանգության եւ կայունության տեսանկյունից, եւ մասնավորապես՝ այն երկրների վրա, որոնք այստեղ են տեղակայված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց իրանագետ Կարեն Վերանյանը:
Նրա կարծիքով՝ տնտեսական տեսանկյունից տվյալ իրավիճակում ամենից շատ կարող է տուժել Հայաստանը, որովհետեւ այն պատժամիջոցները, որոնք Վաշինգթոնը Իրանի դեմ պատրաստել է եւ պատրաստվում է իրականացնել, երկմակարդակ բնույթ ունեն: «Առաջինը վերաբերում է մեքենաշինության եւ ՏՏ ոլորտում աշխատող ընկերություններին: Երկրորդը՝ գազային եւ նավթային շուկային, որը, բնականաբար, շատ կարեւոր նշանակություն ունի: Սակայն պատժամիջոցների երկրորդ բլոկը մեզ այնքան էլ չի մտահոգում, քանի որ կապված է բացառապես նավթագազային ոլորտի հետ»,- պարզաբանեց Վերանյանը:
Իրանագետի գնահատմամբ՝ սա բացասական ազդեցություն կունենա նաեւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վրա, քանի որ այն վերջերս է բացվել եւ Իրանի ու Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության զարգացումն ապահովելու տեսակետից կարող էր դառնալ լավ հարթակ, որտեղ կներկայացվեին ինչպես իրանական, այնպես էլ հայկական ընկերությունները:
Կարեն Վերանյանի համոզմամբ՝ այս ամենը պոտենցիալ ներդրողներին միայն կվախեցնի, որոնք չեն ցանկանա իրենց բիզնեսը վտանգել եւ իրենց ներկայացուցչությունները բացել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում:
Առավոտ
Թանգարանում հեղափոխության թեմայով ցուցադրություն, կոմիքսների գիրք. անձի պաշտամունքի չի՞ վերածվում այս ամենը
«Վերջերս մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության մասին ցուցանմուշներով ցուցասրահ կբացվի: Հիմա էլ թավշյա հեղափոխության առաջնորդների կերպարներով կոմիքսների գիրք է պատրաստվում, հեղինակներն օրերս ներկայացրել են կոմիքսների հավաքածուն: Գլխավոր դերերում վարչապետ Փաշինյանն է «քայլ արած» իր փոքրիկ թիմի հետ, ավելի ճիշտ՝ թիմի կորիզի:
Մարդիկ հեղափոխության առաջնորդների նկատմամբ իրենց սերն արտահայտում են շապիկների և անգամ մեքենաների վրա «դաջվածքներով»: Չէ, լավ է, սիրում են՝ արտահայտվում են, բայց հանկարծ այս սերը չվերաճի անձի պաշտամունքի՝ մանավանդ, որ շատերը սրերով են ընդունում նոր կառավարության հասցեին ուղղված որևէ քննադատություն:
Երեկ «Առավոտը» փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ նախ թանգարանում՝ հեղափոխության թեմայով ցուցադրությունը, հետո կոմիքսները, արդյոք այս ամենը չի՞ վերածվում անձի պաշտամունքի:
«Չեմ կարծում՝ այդպես է: Կոմիքսների գրքի բացմանը մասնակցել եմ, այնտեղ մի անձի մասին խոսք չկար: Նախաձեռնությունը Ամերիկյան համալսարանի շրջանավարտներինն էր, որոնք որևէ կապ չունեին հեղափոխության մասնակիցների հետ: Ես նման ռիսկեր, անկեղծ ասած, չեմ տեսնում, բայց եթե մարդ կա՝ տեսնում է, իր իրավունքն է և պետք է բարձրաձայնի»,- պատասխանեց Ավինյանը: Այնտեղ մի անձի մասին խոսք չկար: Ստացվում է՝ ոչ թե մեկ անձի պաշտամունք, այլ անձերի պաշտամունք»,-գրում է թերթը: