Հուլիս 02, 2024 15:50 Asia/Tehran
  • Foreign Policy. Եմենը ահավոր բարդացրել է պայմանները Ամերիկայի և նրա դաշնակիցների համար

ParsToday - Ամերիկյան «Foreign Policy» հրատարակությունը խոստովանել է ԱՄՆ ռազմածովային ուժերի և նրա դաշնակիցների թուլությունը՝ Եմենի զինված ուժերի ռազմական հզորության դեմ պաղեստինյան գրավյալ նավահանգիստներ մեկնող նավերի անվտանգությունը պաշտպանելու հարցում:

Ամերիկյան Foreign Policy հրատարակությունը Սանաայի զենքի հսկայական զինանոցը համարել է լուրջ խնդիր Եմենի դեմ ԱՄՆ ռազմածովային կոալիցիայի համար և խոստովանել, որ ամերիկյան կոալիցիան Եմենի դեմ չափազանց մեծ խաղի մեջ է մտել զինամթերքի սակավության պայմաններում։

Հղում անելով Մեհր լրատվական գործակալությանը՝ ParsToday-ը հաղորդել է, որ  ամերիկյան այս պարբերականը մատնանշել է Եմենում բրիտանա-ամերիկյան ռազմածովային կոալիցիայի և նրանց եվրոպացի դաշնակիցների հսկայական ռազմական ծախսերը և գրել, որ  Կարմիր ծովում ամերիկյան ռազմածովային ուժերը և նրանց դաշնակիցները ոչ միայն հուսահատվել են Սանաայի դեմ ամիսներ տեւած լայնածավալ գործողություններից հետո, այլեւ այս ընդհատումները, անկայուն ու լարված իրավիճակը և հսկայական պատերազմական ծախսերը ավելի են բարդացրել իրավիճակը։

Վկայակոչելով ռազմական փորձագետների հայտարարությունները՝ ամերիկյան այս հրատարակությունը գրել է, որ Եմենի զինված ուժերն ապացուցել են, որ ունեն զարմանալի հնարավորություններ և ակտիվ գործելու բարձր մակարդակ, միևնույն ժամանակ, ունեն մեծ զինանոց, որը, առանց չափազանցության, ունակ է դժվարություններ առաջացնել արևմտյան ռազմածովային կոալիցիայի համար:

Foreign Policy-ն խոստովանել է, որ Սանաայի հարձակումներն ուղղված են միայն Իսրայելի հետ առնչություն ունեցող կամ այս ռեժիմին աջակցություն ցուցաբերող նավերի, ինչպես նաև Եմենի նկատմամբ ագրեսիա գործած ​​երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեմ:

Ամերիկյան այս հրատարակությունն ընդգծում է, որ թեև Միացյալ Նահանգները և Անգլիան մեծ ջանքեր են գործադրել թուլացնելու Եմենի ռազմական հզորությունը՝ օկուպացված նավահանգիստներ մեկնող բեռնատար նավերը թիրախավորելու հարցում, այնուամենայնիվ այդ ջանքերը նրանց համար ահռելի ու անարդյունք գին են արժեցել:

Foreign Policy ամսագիրը բացահայտել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը և  այդ երկրի ռազմական արդյունաբերության ընկերությունները, ինչպիսին է Raytheon-ը, փորձում են իրենց սպառազինությունը փոխարինել ավելի էժան զենքերով՝ Եմենցիների զենքերին դիմակայելու համար:

Մյուս կողմից, Ամերիկյան «Business Insider» կայքը իր հոդվածում փաստել է Եմենի հեռակառավարվող նավակների հզորությունը և գրել, որ Եմենի հեռակառավարվող նավակները, որոնցից մի քանիսը հիանալի ու առանձնահատուկ են, լուրջ սպառնալիք են Սիոնիստական ​​ռեժիմի նավահանգիստներ մեկնող նավերի անցման համար՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրների սակավության պատճառով։

Վերջին ամիսներին, ի աջակցություն Գազայի հատվածում պաղեստինյան ժողովրդի դիմադրության, Եմենի բանակը թիրախավորել է սիոնիստական ​​նավերը կամ այն նավերը, որոնք Կարմիր ծովում Բաբ ալ-Մանդաբ նեղուցի միջոոցով ուղեւորվում էին դեպի պաղեստինյան օկուպացված տարածքներ:

Եմենի բանակի ուժերը պարտավորվել են շարունակել հարձակումները այս ռեժիմի նավերի կամ Կարմիր ծովում գրավյալ տարածքներ մեկնող նավերի վրա, քանի դեռ Սիոնիստական ​​ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի վրա։

 

Բանալի բառեր՝ Եմենի բանակի ուժեր, Foreign Policy ամսագիր, ԱՄՆ ռազմածովային ուժեր, Կարմիր ծով, սիոնիստական ​​նավ