ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում․ Ուորլիք
(last modified Wed, 06 Apr 2016 15:11:48 GMT )
Ապրիլ 06, 2016 19:41 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում․ Ուորլիք

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հնարավորություն ստեղծել կազմակերպելու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն որոշումը նախարարներինն է։

Ուորլիքը հակամարտող կողմերին կոչ է արել անել ամեն հնարավոր բան, որպեսզի աշխատանքներ սկսվեն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, ինչի համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Ուորլիքը հավելել է, որ վաղը մեկնելու են Ստեփանակերտ։

1in.am

6/4/2016

Պիտակ