Բրյուսելում Մամեդյարովի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում. Ուորլիքը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը
Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում դեռ չի պլանավորվում:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Իհարկե, ես և իմ ֆրանսիացի ու ռուս գործընկերները կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել: Մենք պարբերաբար շփման մեջ ենք նախարարների հետ՝ բանակցությունների կարևորությունն ընդգծելու համար՝ համակողմանի խաղաղ համաձայնագրի հասնելու նպատակով»,-ասել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե համանախագահների հետ հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ ամսվա կեսերին՝ Եվրոպայի քաղաքներից մեկում անցնող միջոցառումների ընթացքում:
«Ես հանդիպելու համաձայնություն եմ տվել: Հնարավոր է, որ այն կայանա Բրյուսելում: Առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն»,-ասել էր ադրբեջանցի նախարարը:
shabat.am
10/5/2016