Իրանում գնաճի զսպումը և արտադրության աճը (23)
https://parstoday.ir/hy/radio/iran-i213160-Իրանում_գնաճի_զսպումը_և_արտադրության_աճը_(23)
ԻԻՀ մեծարգո առաջնորդը իրանական օրացույցով 1402 թվականի կարգախոսն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ մի քանի հաղորդումների ընթացքում անդրադարձել ենք Իրանում արտադրության աճի որոշ խոչընդոտներին։ Այս հաղորդման ընթացքում կքննարկենք Իրանում արտադրության աճի մի քանի այլ խոչընդոտներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2024 07:31 Asia/Tehran

ԻԻՀ մեծարգո առաջնորդը իրանական օրացույցով 1402 թվականի կարգախոսն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Նախորդ մի քանի հաղորդումների ընթացքում անդրադարձել ենք Իրանում արտադրության աճի որոշ խոչընդոտներին։ Այս հաղորդման ընթացքում կքննարկենք Իրանում արտադրության աճի մի քանի այլ խոչընդոտներ։

Արտադրություն՝ առանց արտահանման կողմնորոշման

Իրանում արտադրության ճանապարհին ծառացած խոչընդոտներից մեկն է՝ արտահանման կողմնորոշում չունեցող արտադրանքը։

Արտահանումը տնտեսական աճի և զարգացման շարժիչ ուժն է, իսկ արտահանման կողմնորոշում ունենալով երկիրը մուտք է գործում առևտրի և համաշխարհային մրցակցության դաշտ։ Շատ երկրներում արտահանումը զարգացման հիմնական առանցքն է, և դա շատ կարևոր է, քանի որ այն ապահովում է այդ երկրի ներկայությունը միջազգային շուկաներում։ Ներքին արտադրությունը և դրա մատակարարումը միջազգային շուկաներում կամ արտահանումը այն գործոններից են, որոնք կարող են անկախացնել երկրներին։ Միջազգային և համաշխարհային շուկաներում ներքին արտադրության ապրանքների առկայության անհրաժեշտությունն ու կարևորությունը երկրի զարգացման կարևորագույն գործոններից է։ Արտահանվող ապրանքների արտադրության արագությունը, որակը և մատակարարումը էական դեր ունեն միջազգային շուկաներում երկրի վարկանիշի վրա։ Ընդհանրապես, արտահանումն ու արտադրությունը կարելի է դիտարկել որպես առաջընթացի մեդալի երկու կողմեր, արտադրությունն առանց արտահանման՝ նշանակում է հետ մնալ համաշխարհային աճից և զարգացումից, սահմանափակվել ներքին շուկայով և հրաժարվել հարուստ եկամուտներից։ 

Փորձագետները կարծում են, որ արտահանման ուղղվածությամբ արտադրությունը ենթահող է ստեղծում ազգային ապրանքների արտադրության տնտեսական բարգավաճման և ոչ նավթային տնտեսության կայունացման համար։ Իրականում արտահանմանն ուղղված արտադրություն նշանակում է գործ ունենալ պատժամիջոցների հետ և փոխադարձ կախվածություն ստեղծել այլ երկրների հետ և արտարժույթ ապահովել նաև ներքին տնտեսության համար։ 

Այդ հիմամբ, Իրանի տնտեսությունը պետք է բարձրացնի հայրենական արտադրանքի որակը՝ ավելի շատ հնարավորություններ ընձեռելով այդ արտադրանքը երկրում օգտագործելու և միաժամանակ իր արտադրանքը համաշխարհային շուկաներ արտահանելու համար։ 

************

Իրանում արտադրության աճի մյուս խոչընդոտը միջնորդ հատվածի շահութաբերությունն է։ Իրանի տնտեսությունում տարբեր ոլորտներում միջնորդության նկատմամբ վերահսկողությունն այնքան էլ մեծ չէ։ Սովորաբար փոխանակման այս տեսակը պաշտոնապես գրանցված չէ և ենթակա չէ հարկային օրենքների: Մյուս կողմից, գնաճի, տեղեկատվական ռենտայի, փոխարժեքի տատանումների և ոչ պատշաճ բաշխման համակարգի առկայությունը նույնպես բարձրացրել է նրա շահութաբերությունը։ Այդ իսկ պատճառով արտադրությունը կկորցնի իր գրավչությունը միջնորդության առջև։ 

Իրականում միջնորդավորված և անարդյունավետ տնտեսական գործունեությունը Իրանի տնտեսության մեջ արտադրության աճի խոչընդոտներից մեկն է: Անարդյունավետ, ոչ ֆորմալ և մրցակցային արտադրական գործունեություն նշանակում է եկամուտ ստանալ այնպիսի գործունեությունից, որը ոչ միայն մեծ ազդեցություն չի ունենում համախառն ազգային արտադրանքի աճի վրա, այլև միջին հաշվով արտադրական գործունեությունից ավելի շատ շահույթ են ստանում, և դրանց իրականացումն ավելի հեշտ է։ Դեռևս հեղափոխությունից առաջ ձևավորվել են նման գործողություններ, որոնք հիմնականում ընդհատակյա էին, և դրանց օրինակներն են անշարժ գույքի, ոսկու և արժույթի ոչ պաշտոնական գործարքները, սպեկուլյատիվ նպատակներով ավտոմոբիլային գործարքները, մաքսանենգ ներմուծումը, արտադրության փոխարեն պաշտոնական ներմուծումը,  երկրում արտադրություն իրականացնելով արժեքային շուկա ստեղծելու փոխարեն, ապրանքների մասեր ներկրելը, բանկային ավանդը և այլն։ Չնայած Իրանի տնտեսության մեջ առկա զգալի իրացվելիությանը, այդ իրացվելիության ուղղորդումը դեպի արտադրություն անհաջող է եղել տարբեր պատճառներով։ Քանի որ Իրանի տնտեսության մեջ արտադրության ինքնարժեքը բարձր է, և մարդիկ նախընտրում են իրենց եկամուտներն ավելացնել ավելի հեշտ ճանապարհներով, իսկ ամենահեշտ ձևերից մեկը տնտեսության մեջ միջնորդությունն է:

***************

Արտաքին ուղղվածությամբ տնտեսական գործունեություն

Անկասկած, Իրանի տնտեսության մեջ արտադրության աճի կարեւորագույն խոչընդոտներից են նաև որոշ կառավարությունների արտաքին ուղղվածությամբ տնտեսական գործունեությունը։

Երկրի տնտեսական կառավարման մեջ նշված կողմնորոշումները արտադրության աճի խոչընդոտներից են ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ դրանից հետո։  Որովհետև այս կողմնորոշումների գերիշխումը երկրի տնտեսության վրա երկրի ներսում արտադրական գործոնների և ռեսուրսների անտեսման պատճառ է դառնում։

Իրականում, չնայած այս կողմնորոշումներին, և չնայած արտադրության աճի համար անհրաժեշտ գործոնների առկայությանը, այդ գործոնները դեռ պահպանվում են որպես ներուժ և դրանց ակտիվացնելու մեծ մոտիվացիա չկա։ Հետեւաբար, նման իրավիճակում հայրենական արտադրությունը ոչ միայն չի աճում, այլեւ քանակական ու որակական առումով նվազում է։ 

Օրինակ, երբ արտադրական ուղղվածություն ունեցող տնտեսական նախագծում ներքին հզորությունները օգտագործելու փոխարեն փորձ է արվում աշխատանքի կառավարումն ու իրականացումը վստահել օտարերկրյա կողմերին, այս դեպքում անտեսվում են երկրի ներքին կարողությունները և դրանցից խլվում է բարգավաճման հնարավորությունը։

Այլ կերպ ասած, «տնտեսության էնդոգենության» խնդիրը եւս մեկ կարեւոր բաղադրիչ է, որի վերահսկողության բացակայությունը երկրի տնտեսական կառավարման համակարգի վրա, կարելի է համարել Իրանի տնտեսության կառուցվածքային արատներից մեկը։ 13-րդ կառավարությունում այս տեսակետը հաղթահարելու համար բազմաթիվ ջանքեր են գործադրվել։

Արևմտյան կողմնորոշմամբ միակողմանիություն

Այս դեպքը, որը երկրի տնտեսության կառավարման յուրատեսակ էքստրովերտիայի դրսեւորում է, նշանակում է, որ աշխարհի հետ տնտեսական փոխհարաբերություններում, ոչ թե փորձում են շփվել աշխարհի տարբեր երկրների հետ և օգտվել շփվելու հնարավորություններից, այլև ջանքեր են գործադրվել տնտեսական փոխգործակցություններն ավելի կենտրոնացնել դեպի արևմտյան երկրներ։

Սակայն արևելյան երկրները և հատկապես հարևանները նույնպես ունեն եզակի տնտեսական ներուժ, որոնց հետ լայն փոխգործակցությունն ավելի կարևոր է ներքին արտադրության աճի համար։ Բացի այդ, հարկ է նշել, որ արտաքին քաղաքականության մեջ արևմտյան միակողմանիությունը հակասում է արտադրության աճին։  Որովհետև նախ՝ երկրի արտադրական ներուժը արևմտյան երկրների համեմատ սահմանափակ է, և երկրորդ՝ Իրանի հետ տնտեսական փոխգործակցության մեջ արևմտյան երկրներն առավել քան ամեն ինչ փորձում են գրավել Իրանի սպառողական հսկայական շուկան, ոչ թե բարելավել արտադրությունը։ Իրանում 13-րդ կառավարության իշխանության օրոք, արևմտյան կողմնորոշմամբ միակողմանիությունը թուլացել է և արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռությունն է օրակարգում։

Այս առումով Իրանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ առաջնահերթություն է  համարվում հարևան, տարածաշրջանային, իսլամական և դաշնակից երկրների հետ հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնականում արևելյան կամ հարավային երկրներ են։ 

********************

Բարեկամներ հաջորդ հաղորդման ընթացքում կքննարկենք Իրանի տնտեսության մեջ արտադրության աճի արտաքին խոչընդոտները։