Իրանում Գնաճի Զսպումը և արտադրության աճը (24)
ԻԻՀ մեծարգո առաջնորդը իրանական օրացույցով 1402 թվականի կարգախոսն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»:Նախորդ մի քանի հաղորդումներում անդրադարձանք Իրանում արտադրության աճի որոշ խոչընդոտներին: Այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում քննարկելու ենք՝Իրանում, արտադրության աճի որոշ արտաքին խոչընդոտներ:
Իրանական արտադրության և ապրանքների աճի առջև ծառացած խնդիրների և խոչընդոտների մեծ մասը ներքին արմատներ ունեն։ Այնուամենայնիվ, Իրանի արտադրության վրա արտաքին խոչընդոտների սահմանափակող ազդեցությունը չի կարելի անտեսել: Իրականում արտաքին խոչընդոտները ,կամ ներքին խոչընդոտների ու մարտահրավերների հետ համընթաց են բարդացրել ու սաստկացրել դրանք,կամ էլ որոշ դեպքերում ինքնուրույն ձևով մարտահրավերների ու խոչընդոտների հիմք են հանդիսացել: Այս խոչընդոտների մեծ մասը կա՛մ քաղաքական են, կա՛մ արմատացած են քաղաքական խնդիրներով: Այսինքն՝ այդ խոչընդոտները ստեղծվել են կա՛մ միջազգային համակարգում իմպերիալիստական քաղաքականության հետ աններդաշնակության և դրան դիմակայելու, կա՛մ ստեղծված իրավիճակից երկրի դիրքերը բարելավելու և այդ կարևոր հարցի ձախողման համար խոչընդոտներ ու արգելքներ ստեղծելու պատճառով: Այս առումով հարկ է նշել, որ արտաքին խոչընդոտների թվում, որոնք կարելի է բաժանել միջազգային և տարածաշրջանային երկու կատեգորիաների, միջազգային խոչընդոտները ավելի կործանարար են, և դրանք ինչ որ ձևով համարվում են նաև տարածաշրջանային խոչընդոտների առաջացման ակունքը:
Կառուցվածքային խոչընդոտներ
Համաշխարհային տնտեսության իշխող կառուցվածքը խիստ դասակարգված է, և քանի որ հեգեմոն երկրների գոյատևումն այս կառուցվածքում կախված է այլ երկրների դերակատարությունը շարունակվելուց, որը ինչ-որ կերպ պարտադրվել է նրանց, նրանք փորձում են տարբեր ձևերով և տարբեր միջոցներով ,ինչպես` պատժամիջոցներով, սպառնալիքներով, ճնշումներով և այլն, կանխել այս կառուցվածքում այլ երկրների ակտիվությունն ու կարգավիճակի բարելավումը։Տնտեսական այս համակարգի շարունակականությունը երաշխավորվում է քաղաքական հիմնակառույցով, որը ունի բազմաթիվ միջոցներ, և քաղաքական այս հիմնակառույցը այլ երկրներին թույլ չի տալիս հեշտությամբ ակտիվություն դրսևորել,որովհետև եթե մի երկիր ցանկանում է համաշխարհային տնտեսության մեջ իր դիրքը բարելավել , ուստի նրանք այլեւս չեն կարող իրենց ապրանքների արտադրության համար նախկինի պես հեշտությամբ ու էժան ստանալ այդ երկրի հումքը։ Բացի այդ, նրանք այլևս չեն կարող հեշտությամբ վերահսկել դրա սպառողական շուկային, որովհետեւ տվյալ դեպքում այդ երկիրն ինքը կարող է բավարարել իր ներքին շուկայի կարիքները։
Որպես այս խնդրի ամփոփում, պետք է ասել, որ համաշխարհային տնտեսության վրա այս դասակարգված կառույցի կառավարման սկզբունքը, որն ունի միատարր գործառույթ, այսինքն՝ դրա բոլոր բաժինները ձևավորվել են աշխատանքի այս բաժանումը պահպանելու և շարունակելու համար, իսկ մի կողմից Իրանի դիրքը այս կառույցի շուրջ և մյուս կողմից՝ այս համակարգից շահող տերությունների գործունեությունը դրա գոյությունը պահպանելու համար, մեծ խոչընդոտ է իրանական արտադրության հզորացման համար։ Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության կառուցվածքում երկրների դիրքերը պետք է մնան իրենց պատմական ու ներկա վիճակում, ինչը խոչընդոտում է երկրում արտադրության աճին։ Ինչևէ այս կառուցվածքն ի սկզբանե հստակեցված չէ և հնարավոր է դրա մեջ փոփոխություններ մտցնել։
Տնտեսական պատժամիջոցներ
Հակաիրանական պատժամիջոցները, որպես երկրի տնտեսության իրականության մի մասը,որը կիրառվել է Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր ,իսկ որպես «պարալիզացնող»բնույթի ,դա շրջանառվել է Իրանի միջուկային հարցից հետո (իրանական 1382 թվականից սկսած) ։ Այս պատժամիջոցները ներառում էին Իրանի տնտեսության շատ ոլորտներ,և հաստատվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների չորս բանաձևերով, այդ թվում՝ 1737, 1747, 1803 և 1929 բանաձևերով, և վերջապես, Օբամայի նախագահության օրոք այս պատժամիջոցները մտան ռազմավարական ոլորտներ, ինչպիսիք են՝ Կենտրոնական բանկի նկատմամբ պատժամիջոցները և Իրանի նավթի արտահանման դեմ պատժամիջոցները: Փաստորեն, այս ժամանակահատվածում, բացի պատժամիջոցների ծավալների ավելացումից, փոխվեցին նաև թեմատիկ առումով: Հակաիրանական պատժամիջոցների առարկայական փոփոխություններն էին թիրախային փուլից համապարփակ պատժամիջոցների և տարածքային փուլից արտատարածքային փուլի անցնելը:
Առաջին փուլի փոփոխությամբ՝ Իրանի միջուկային և ռազմական գործունեությանն առնչվող իշխող կառույցների փոխարեն, պատժամիջոցների անմիջական թիրախում հայտնվեց Իրանի ժողովուրդը, իսկ երկրորդ փուլում Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների կոնսենսուս ձեւավորվեց։Հենց այս ժամանակահատվածից հետո էր ,որ բացի ԱՄՆ-ից, Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառեցին նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը եւ այլն, և հակաիրանական պատժամիջոցները, Միացյալ Նահանգների ժամանակի նախագահ՝ Բարաք Օբամայի կողմից բնութագրեցին, որպես «պարալիզացնող»: Փաստորեն, այս պատժամիջոցների ամբողջությունը Իրանին դրեց միջազգային խիստ մեկուսացման մեջ և դժվարացրեցին ու ծախսատար դարձրին նրա հետ ցանկացած կապ, փոխգործակցություն, տնտեսական փոխանակում և բանկային գործառույթներ:
Թեև այդ պատժամիջոցների մի մասը առկախվեցին ՀԳՀԾ-ի համաձայնագրով, բայց Թրամփի միակողմանի հեռանալը այս համաձայնագրից, ինչպես նաև այն չվերականգնելը Բայդենի վարչակազմում և ԱՄՆ-ի կառավարության շարունակական խափանումները,ոչ միայն մեծապես վերականգնել են առկախված պատժամիջոցները, այլև Թրամփի և Բայդենի վարչակազմում տարբեր պատրվակներով մենք ականատես ենք լինում պատժամիջոցների կտրուկ աճին, որոնք թիրախավորել են Իրանի ժողովրդի տնտեսությունը, արտադրությունը և կենսապահովումը:
Ինչ վերաբերում է այդ պատժամիջոցների հետևանքներին, ապա հարկ է նշել, որ տնտեսական ոլորտում և միջազգային գործարքներում (արտահանում և ներմուծում) ծախսերը ավելացել են առնվազն 60%-ով , Իրանում ներդրումները դադարել են կամ զգալիորեն կրճատվել են , դադարել կամ նվազել են երկրի տնտեսական հաստատությունների և ձեռնարկությունների, ինչպիսիք են բանկերի կամ առևտրային ոլորտներում ակտիվ ընկերությունների՝ արտերկրում ներկայությունը , միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ արդյունավետ կապը ,իսկ ժամանակակից գիտությունների և տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը բացակայում է ,որոնք համարվում են երկրի տնտեսական կյանքի վրա պատժամիջոցների կարևորագույն ոլորտները և վնասակար հետևանքները։ Հատկապես այս պատժամիջոցներն թիրախավորելով երկրի բանկային ցանցը, խիստ հետևանքներ են թողել: Որովհետև հիշյալ ժամանակահատվածում, կառավարություններից բացի, Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել նաև միջազգային կառույցների և բանկային գործառույթների կողմից, ինչպիսիք են՝ SWIFT-ը, LC-ն, դոլարի փոխանակման համակարգը և այլն, և այս խնդիրը խափանելով միջբանկային գործունեությունը և ֆինանսական գործարքները,դժվարություններ է առաջացրել Իրանի առևտրի ու բիզնեսի ոլորտներում:
Երկրի տնտեսության տարբեր կառույցների վրա պատժամիջոցների ազդեցության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև պատժամիջոցները ծավալային առումով մեծ ազդեցություն չեն ունեցել երկրի արտահանման և ներմուծման վրա, բայց արտահանման և ներմուծման որակի առումով, արտադրության ծախսերի աճի և դրա հետևանքով ապրանքների պատրաստման գնի բարձրացման, ավելորդ և անհարկի ներմուծման աճի, երկրում արժութային շոկի ստեղծման, ներքին սպառողների գնողունակության նվազելու, երկրի տնտեսության երերուն դարձնելու, անկայունության և անվստահության պայմաններ ստեղծելու, կապիտալ և միջանկյալ ապրանքների ներմուծման ճանապարհին լուրջ խոչընդոտ ստեղծելու, իրանական ապրանքների որակի բարձրացման համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը խոչընդոտելու և այլ առումներով կործանարար ազդեցություն են ունեցել Իրանի տնտեսության վրա։ Պարզից էլ պարզ է, որ այդ վատ հետևանքների ամբողջությունը հակասում է Իրանում արտադրության աճին։ Այսինքն՝ էմբարգոյի պայմաններն ուղղակի և անուղղակիորեն դժվարացնում են արտադրության աճը: Պատժամիջոցները հումքի մատակարարման ծախսերի ավելանալով և ընդհանուր առմամբ ընկերությունների ու արտադրամասերի իրացվելիության խնդիրների մեծանալով, թիրախավորում են արտադրական հոսքագիծը ։ Մյուս կողմից, այն ազդեցությունը,որ բանկային և ֆինանսական պատժամիջոցներն են թողնում գնաճի, արժութային շոկի, անբանուկության և այլնի վրա, դրանք նվազեցնում են ներքին սպառողի գնողունակությունը, ուստի դա անուղղակիորեն վնասակար ազդեցություն է ունենում արտադրության աճի վրա։
Առաջիկա ծրագրում քննարկելու ենք Իրանի տնտեսության մեջ արտադրության աճի դիմաց ծառացած մի շարք այլ արտաքին խոչընդոտներին։
Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: