Փոդքասթ․ (Առաջին էպիզոդ՝ Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը)
Մի շարք պատճառներով, Իրանի իսլամական հեղափոխությունը կարելի է համարել 20-րդ դարի ամենատարբերվող հեղափոխությունը, որը, կորսված հոգևոր ու կրոնական արժեքներով ժամանակակից աշխարհի կյանքի փոխարեն, առաջարկում էր արդարության, ազատության, անվտանգության և անկախության վրա հիմնված նոր կենսակերպ։
Հետևաբար շատ կարևոր է ճիշտ ներկայացնել այս հեղափոխության տարբեր կողմերը։ Այս փոդքասթում մենք կխոսենք այն մասին, թե ինչպես սկիզբ առավ իսլամական հեղափոխությունն ու ինչով էր այն տարբերվում այլ հեղափոխություններից։
|
1 |
Ծրագրի անվանումը |
Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը
|
|
2 |
Ծրագրի տեսակը |
Փոդքասթ |
|
3 |
Լսարանի աշխարհագրությունը |
Բոլոր արտասահմանյան ռադիոժամերի լսարանները |
|
4 |
Չափահասների սպեկտր (մուսուլման, ոչ մուսուլման ) |
Թիրախային լսարանի ինքնության ասպեկտներ (մուսուլմաններ-շիաներ-քրիստոնյաներ-...) |
|
5 |
Ծրագրի նպատակը |
Ճիշտ և տարբեր կողմերից ներկայացնել Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման գործընթացը |
|
6 |
Բովանդակության ուղղվածությունը |
Պատմական-մշակութային-քաղաքական |
|
7 |
Էպիզոդների քանակը |
20 |
|
8 |
Էպիզոդի տևողությունը |
20 |
|
9 |
Տեքստում ներառված առանցքները |
- Իրանի իսլամական և այլ հեղափոխությունների տարբերությունը - Ինչպես ձևավորվեց Իրանի իսլամական հեղափոխությունը - Իսլամական հեղափոխությունը և մտավորական ու քաղաքական հոսանքներն Իրանում - Հոգևորականության դերն իսլամական հեղափոխության մեջ - Իմամ Խոմեյնու առաջնորդության դերն իսլամական հեղափոխության մեջ - Իսլամական հեղափոխության և Իրանի պատմական իրադարձությունների կապը - Իսլամական հեղափոխությունը և դրա գաղափարները - Իսլամական հեղափոխությունը և դրան հաջորդող հեղափոխությունները (Իսլամական զարթոնք)
|
|
10 |
Ծրագրի կարևորությունը |
Մի շարք պատճառներով, Իրանի իսլամական հեղափոխությունը կարելի է համարել 20-րդ դարի ամենատարբերվող հեղափոխությունը, որը, կորսված հոգևոր ու կրոնական արժեքներով ժամանակակից աշխարհի կյանքի փոխարեն, առաջարկում էր արդարության, ազատության, անվտանգության և անկախության վրա հիմնված նոր կենսակերպ։ Հետևաբար, շատ կարևոր է ճիշտ ներկայացնել իսլամական հեղափոխության ձևավորման ընթացքը և պատճառները։
|
|
11 |
Ծրագրի մասին ընդհանուր առմամբ |
Այս փոդքաստը փորձում է ունկնդրին ներկայացնել իսլամական հեղափոխության տարբեր ասպեկտներն ու խնդիրները՝ ճիշտ ներկայացնելով դրա ձևավորման գործընթացը, հատկապես փորձելով ավելի պարզ ձևով ներկայացնել հեղափոխության առանձնահատուկ կողմերը, որոնց անդրադարձել են մեծ թվով իրանցի և արտասահմանցի մտավորականներ ու վերլուծաբաններ |
|
12 |
Աղբյուրներ |
Փոդքասթի համար օգտագործվել են մի շարք պատմական ու վերլուծական աղբյուրներ ու գրքեր, այդ թվում՝ Մանուչեհր Մոհամմադիի «Իսլամական հեղափոխության վերլուծություն», Համիդ Մոլանայի «Իրանի իսլամական հեղափոխության փիլիսոփայությունը», Նիկի Քաեդիի «Իրանի հեղափոխության արմատները», «Մեհրան Քամռավայի «Իրանի հեղափոխության արմատները» և Միշել Ֆուկոյի «Ի՞նչ երազանքներ ունեն իրանցիներն» աշխատանքները։ |
Բարև։Աշխարհի մեծ թվով մտավորականների ու վերլուծաբանների կարծիքով, Իրանի իսլամական հեղափոխությունը 20-րդ դարում տեղի ունեցած ամենատարօրինակ, եզակի և տարբերվող հեղափոխություններից մեկն էր։ Դա է պատճառը, որ այս հեղափոխության մասին ամբողջ աշխարհում գրվել են մեծ թվով գիտական աշխատություններ։ Հատկանշական է, որ թեև իսլամական հեղափոխությունը տեղի է ունեցել Իրանում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, սակայն դրա պատճառների ու ձևավորման մասին աշխատությունների մեծ մասը հրատարակավել են Արևմուտքում։ Պատճառը թերևս այս հեղափոխության առանձնահատկություններն էին, որոնք անծանոթ էին ոչ միայն արևմտյան մտածողներին ու փորձագետներին, այլև այդ երկրների քաղաքական վերլուծաբաններին ու պետական գործիչներին: Ուստի հարց է առաջանում, թե որոնք էին այս հեղափոխության ձևավորման առանձահատկությունները, որոնք աշխարհի քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները չէին կարողացել կանխատեսել։
Այս և նմանատիպ այլ հարցերին կփորձենք պատասխանել «Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը» փոդքասթի շրջանակում։
Ես ---- եմ և ներկայացնում եմ փոդքասթի առաջին էպիզոդը։
-------------------------------------
Նախքան պատասխանելն այն հարցին, թե՝ Իսլամական հեղափոխության հաղթանակին տանող քաղաքական զարգացումներն ի՞նչ առանձնահատլություններ ունեին, որ աշխարհի առաջատար քաղաքական վերլուծաբաններն ու փորձառու պետական այրերը չէին կարող կանխատեսել դրա ընթացքը և այդ փաստն ապացուցելու համար, բավական է անդրադառնալ պատմական մի փաստի։ Չնայած շահի օրոք Իրանը համարվում էր ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը և Թեհրանում ամերիկյան դեսպանատունը տեղեկացված էր Իրանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգության և ռազմական ոլորտների մասին, սակայն իսլամական հեղափոխությունից մեկ տարի առաջ և երբ հեղափոխության շարժումը վերելք էր ապրում, ԱՄՆ ժամանակի նախագահ Ջիմի Քարթերը, Թեհրան կատարած այցի ժամանակ, հայտարարեց, որ Իրանը Մերձավոր Արևելքի անկայուն տարածաշրջանում կայունության կղզի է։ Դա վկայում է այն մասին, որ այդ պահին որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ 15 ամիս անց շահի ռեժիմը կտապալվի ու Իրանում կհաստատվի իսլամական հանրապետություն։
Իսկ այժմ վերադառնանք վերոնշյալ հարցին, թե Իսլամական հեղափոխության հաղթանակին տանող քաղաքական զարգացումները ի՞նչ առանձնահատլություններ ունեին, որ աշխարհի առաջատար քաղաքական վերլուծաբաններն ու փորձառու պետական այրերը չէին կարող կանխատեսել դրա ընթացքը։ Այս հարցին պատասխանելու համար պետք է անդրադառնալ մի շարք այլ հարցերի։
Նախ՝ խոսենք այն մասին, թե ինչո՞վ էր իսլամական հեղափոխությունը տարբերվում այլ հեղափոխություններից, որ աշխարհի բոլոր հեղափոխություններն ուսումնասիրած վերլուծաբանները չկարողացան կանխատեսել դրա ընթացքը։ Երկրորդ՝ միթե պատմաբաններն ու քաղաքական վերլուծաբանները տեղյակ չէի՞ն Իրանի պատմությունից, որ չկարողացան ճիշտ վերլուծել 1978 և 1979 թթ իրադարձություններն ու կանխատեսել դրանց արդյունքը։ Երրորդ՝ արդյոք Իրանի ժողովուրդը և հեղափոխական առաջնորդները պաշտոնապես և հրապարակայնորեն չէին հայտարարե՞լ իրենց տեսակետներն ու դիրքորոշումները, որոնք հակադրվում են շահի ռեժիմին, որպեսզի վերլուծաբանները կարողանային հասկանալ ժողովրդական բողոքի խորությունը և Իրանի քաղաքական զարգացումների ուղղությունը։
-----------------------------------------
Երեք հարցերի դեպքում էլ պատասխանը դրական է, քանի որ համաշխարհային վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները տեղյակ են եղել այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների պատճառների և ձևավորման ընթացքի մասին։ Նրանք նաև ուշադիր հետևում էին Իրանի զարգացումներին և հեղափոխության առաջնորդների դիրքորոշումներին ու ժողովրդի պահանջներին։ Ուրեմն ո՞րն էր պատճառը, որ չնայած այս ամենին, Իսլամական հեղափոխությունը հաղթեց բոլորի համար անսպասելի կերպով։ Այս հարցին պատասխանելու համար պետք է անդրադառնալ իսլամական հեղափոխության առանձնահատկություններին, որոնք վերլուծաբաններին հնարավորություն չեն տվել կանխատեսել դրա հաղթանակը։
---------------------------------
Պատճառներից առաջինն Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի կրոնական բնույթն էր։ 16-17-րդ դարերից սկսած, աշխարհի շատ երկրներում, հատկապես՝ Արևմուտքում ու Եվրոպայում, կրոնը դուրս էր մղվել հասարակության կյանքից և մարդկային կյանքի վրա դրա ազդեցության շրջանակը սահմանափակվում էր անձնական տարածքով։ Միջնադարի իրադաձությունների և քրիստոնյա եկեղեցու գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակի մասին տեղյալկ են բոլորը։ Այդ շրջանին հաջորդեց լուսավորության շրջանը, ի պատասխան միջնադարի բարոյական և քաղաքական անկման, կրոնական ինքնիշխանությունն ու եկեղեցու գերակայությունը սահմանափակվեցին, և կրոնը տարանջատվեց քաղաքականությունից։ Այնուհետև կրոնը դուրս մղվեց նաև սոցիալական ասպարեզից և դարձավ միայն մարդու ու Աստծու միջև հոգևոր շփում։ Ի վերջո այն դուրս մղվեց նաև մարդկային կյանքից։ Եվ այսօր Արևմուտքում տիրող հոգևոր ճգնաժամը դրա արդյունքն է։ Արևմտյան մտածողներն ու պետական այրերը աշխարհիկության ստվերի ներքո որևէ դեր ու տեղ չեն հատկացրել կրոնին, ոչ քաղաքական և ոչ էլ հասարակական ասպարեզում։ Եվ դա այն դեպքում, երբ Իրանի իսլամական հեղափոխության շարժման մեջ անհերքելի էր կրոնի և շիա գաղափարախոսության միավորող դերը: Արևմտյան մտածողները չէին պատկերացնում, որ 20-րդ դարի վերջին քառորդում կրոնը կրկին կվերադառնա քաղաքական և սոցիալական ասպարեզ և կկարողանա մարդկանց համախմբել ընդդեմ ճնշումների և բռնակալության:
Այն ինչ ասվեց 1978 և 1979 թթ Իրանի ժողովրդի հեղափոխության մեջ կրոնի դերի և աշխարհիկ հեղափոխությունների հետ դրա տարբերության մասին, հիմնականում ուղղված էր աջերի ճամբարին՝ այսինքն ազատականներին։ Սակայն պատմական ճշմարտությունն ավելին է ասվածից։
Այս պատմության ամենահետաքրքիր կետը վեաբերվում է ձախերի կամ մարքսիստների ճամբարին։ 20-րդ դարի երկրորդ կեսին՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանում, աշխարհը վերածվել էր Արևելքի ու Արևմուտքի միջև գաղափարական, քաղաքական և ռազմական առճակատման ասպարեզի և այն, ինչ տեղի ունեցավ աշխարհի շատ հատվածներում ապագաղութացման և իմպերիալիզմի դեմ հեղափոխության անվան տակ, ոգեշնչված էր ձախերի գաղափարախոսությամբ։ Այսինքն՝ 1917 թվականի ռուսական հեղափոխությունից մինչև 1949 թվականի չինական հեղափոխությունը և 20-րդ դարի երկրորդ կեսի բազմաթիվ այլ հեղափոխություններ, ունեցել են ձախ և մարքսիստական գաղափարախոսություն։ Այս գաղափարական դպրոցում կրոնը ոչ միայն որևէ դեր չուներ բռնակալների դեմ պայքարի համար ճնշվածներին խրախուսելու հարցում, այլ գործիք էր իշխանությունների ձեռքում՝ ժողովրդին շահագործելու համար։ Եվ այդ պատճառով այն խստորեն քննադատության էր արժանանում։ Ձախերի գաղափարախոսության մեջ կրոնը մարդկանց համար անզգայացնող գործառույթ էր կատարում և արդարացնում էր իշխող դասակարգի ճնշումը։ Հետևաբար նման գաղափարախոսության մեջ հեղափոխություն հասկացությունն արմատական հակասություն ուներ կրոնի հետ։ Այս գաղափարախոսությունը ենթադրում էր, որ հասարակության այն անդամները, ովքեր ավելի կրոնական են, ավելի հեշտ են ընդունում ճնշումը և չեն պայքարում ճնշումների դեմ։ Ուստի մարքսիստներն ասում էին, որ հեղափոխական լինելու համար պետք է մի կողմ դնել կրոնականությունը և հետևել կոմունիզմի գաղափարախոսությանը, որպեսզի ճնշվածներին ցույց տան հեղափոխության ճանապարհը և հասարակությանը հասցնեն սոցիալական արդարության։ Համաձայն այս գաղափարախոսության՝ կրոնական ժողովուրդը չէր կարող ազատագրական ու հակաբռնապետական հեղափոխություն իրականացնել։ Դա է պատճառը, որ Իրանի իսլամական հեղափոխության վերլուծության ժամանակ, ձախ ճամբարում խառնաշփոթը ավելի շատ էր, քան աջերի մոտ։ Նրանք ոչ միայն չէին կարողանում վերլուծել Իրանի քաղաքական և հեղափոխական իրադարձությունները, որոնք կրում էին կրոնական բնույթ, այլև զարմացած ու շփոթված էին, որ Իրանում իրադարձություններն ընթանում էին իրենց մտքերի հակառակ ուղղությամբ։
Մյուս գործոնը, որ շփոթեցրել էր արևմտյան քաղաքական վերլուծաբաններին ու գործիչներին, Իրանում տեղի ունեցող իրադարձություններում հոգևորականության առաջնորդությունն էր։ Չնայած Արևմուտքում աշխարհիկ գաղափարախոսության գերակայությանն, իսկ քաղաքական ասպարեզում կրոնի նկատմամբ կոմունիզմի դպրոցի բացասական վերաբերմունքի պատճառով վերլուծաբաններն ու պետական այրերը հստակ պատկերացում չունեին Իրանի հեղափոխության կրոնական գաղափարախոսության վերաբերյալ, սակայն նախորդ դարի իրադարձությունների վերլուծությունը կարող էր օգնել նրանց։ 19-20-րդ դարերում հոգևորականությունը հասարակական փոփոխությունների ձգտող ակտիվ խմբերից էր։ Սակայն Արևմուտքում այդպես էլ չկարողացան ճիշտ պատկերացում կազմել Իրանի պատմության մեջ իշխանությունների ու հոգևորականության հարաբերությունների մասին։
Պատմությունը վկայում է, որ չնայած 15-րդ դարից սկսած Իրանում միապետության և հոգևորականության միջև միշտ եղել է լարվածություն, հոգևորականության զգալի մասը երբեք չի հավակնել քաղաքական իշխանության և ամենամեծ դերը, որը նրանք ստանձնել են, եղել է իշխանությունների կառավարման ձևը վերահսկելը։
Բացի այդ, շատ դեպքերում, հոգևորականությունն աջակցում էր միապետությանը։ Ու թեև հոգևորականները միշտ չէ, որ միապետի աջակիցն էին, սակայն օրինակ առնվազն հինգ դար, սկսած Սեֆյանների ժամանակներից մինչև Փահլավի II ժամանակաշրջանը, պահպանելով վերահսկիչ հարաբերությունները և քննադատական մոտեցումը միապետության նկատմամբ, հոգևորականության մեծ մասը, որպես քաղաքացիական հասարակության և ժողովրդի կարևոր մաս, եղել է միապետության կողմնակիցը:
Սակայն այն, ինչ տեղի ունեցավ 1970-ականների կեսերին, իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդած տարիներին, վկայում է այս իրականության մեջ մեծ շրջադարձի մասին։
Ի տարբերություն այլ հոգևորականների, իմամ Խոմեյնին միապետությունը հայտարարեց անօրինական և պահանջեց այն փոխարինել հանրապետությունով։ Սա մեծ իրադարձություն էր, որը հասկանալու համար անհրաժեշտ էր ճիշտ պատկերացում կազմել Իրանում կրոնի և պետության փոխհարաբերությունների, իսլամի, շիա ուղղվածության և որպես առաջնորդ՝ իմամ Խոմեյնու անձի մասին։ Կրոնի և պետության հարաբերության այս պարադիգմատիկ փոփոխությամբ իմամ Խոմեյնին գործնականում վերջ դրեց Իրանում 2500 տարվա պատմություն ունեցող միապետությանը և հիմնեց իսլամական գաղափարախոսությամբ ոգեշնչված և ժամանակի կարիքներին համապատասխան՝ ժողովրդավարական համակարգ։
Եվ իսլամական հեղափոխության զարգացումները կանխատեսելու արևմտյան վերլուծաբանների անկարողության պատճառներից մեկը հենց դա էր։ Նրանք չէին պատկերացնում, ինչ դեր ունի Իրանի քաղաքական և հասարակական զարգացումներում հոգևորականությունը և որ կրոնը, հատկապես շիականությունը, կարող է առաջնորդել Իրանի իսլամական հեղափոխության ընթացքը:
Հաջորդ ծրագրում կշարունակենք ուսումնասիրել 1979թ իսլամական հեղափոխության կարևոր ասպեկտները և այն համեմատել աշխարհի այլ հեղափոխությունների հետ։
---------------------
Ավարտվեց «Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման պատմությունը» փոդքասթի առաջին դրվագը,որի ընթացքում փորձեցի ներկայացնել իսլամական հեղափոխության ձևավորման գործընթացը և դրա տարբերություններն աշխարհի այլ հեղափոխությունների հետ։
Դուք կարող եք հետևել մեզ նաև սոցցանցերում Ֆեյսբուքում, թվիթերում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝
facebook.com/parstoday.arm
twitter.com/radio_armenian
t.me/parstoday_arm
instagram.com/parstodayarmenian
Մի քանի օրից փոդքասթի տեքստը կտեղադրվի ռադիոյի կայքում՝ parstoady.ir/hy հասցեով:
Կարող եք նաև ուղարկել մեզ ձեր կարծիքները էլեկտրոնային փոստով,որի հասցեն է Armenianradio@ ws.irib.ir
Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքներն իսլամական հեղափոխության վերաբերյալ։
Եթե այս փոդքաստի բովանդակությունը ձեզ հետաքրքիր էր, խնդրում ենք այն տարածել ձեր ընկերների սոցիալական էջերում։
Առաջիկայում կներկայացնենք փոդքասթի հերթական էպիզոդը։
Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։ Մնացեք խաղաղությամբ։