Ելք դեպի լույս 672
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 188-191-րդ այաներ
قَالَ رَبِّی أَعْلَمُ بِمَا تَعْمَلُونَ
فَکَذَّبُوهُ فَأَخَذَهُمْ عَذَابُ یَوْمِ الظُّلَّةِ إِنَّهُ کَانَ عَذَابَ یَوْمٍ عَظِیمٍ
إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً وَمَا کَانَ أَکْثَرُهُم مُّؤْمِنِینَ
وَإِنَّ رَبَّکَ لَهُوَ الْعَزِیزُ الرَّحِیمُ
(Շոայբը) պատասխանեց.«Աստված ծանոթ է ձեր արարքներին»:
Նրանք ստախոս հռչակեցին նրան և մեծ օրվա պատժին ենթարկվեցին՝խավար ամպերի պատժին:
Նրանց կրած պատիժն օրինակ է ապագա սերունդների համար, բայց մարդիկ մեծ մասամբ հավատք չունեն:
Քո Աստվածը հզոր և ողորմած է:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, թե ինչպես էին Էյքեյի մարդիկ Շոայբին կախարդ անվանում և չէին ընդունում նրա մարգարե լինելը: Նրանք հեգնանքով ասում էին,.- Եթե ճիշտ ես ասում ու Աստծու կողմից ես և եթե մենք չկատարենք Աստծու պատվիրանները, նա մեզ կպատժի, ուրեմն թող հենց այս աշխարհում մեր գլխին քար մաղվի: Ի պատասխան, Շոայբն ասում է ,- Աստված տեսնում է ձեր արարքներն ու գիտի, որ ձեզ հետ կվերաբերվի ինչպես ցանկանա: Եվ ես որևէ դերակատարություն չունեմ այդ հարցում: Այնուհետև այս այաներն ասում են, որ Աստված նրանց պատժեց: Ինչպես ասվում է որոշ աղբյուրներում, այդ շրջանում երաշտ եղավ, հետո երկնքում սև ամպեր հայտնվեցին: Մարդիկ սպասում էին անձրևի, սակայն կայծակ որոտաց և ծառերը վառվեցին ու ամբողջ տարածքը հրկիզվեց: Դրանից հետո տեղի ունեցավ երկրաշարժ, որը վերացրեց անհավատներին:
Այնուհետև այաներն ասում են, որ դրանից պետք է դաս քաղել, սակայն մարդիկ, տեսնելով այս նշանները, հավատքի չեն գալիս, չհավատալով, որ ամենակարող Աստծուն դիմադրողը կոչնչանա: Իհարկե, Աստծու փրկության դռները միշտ բաց են և նրանք, որ ապաշխարում են, արժանանում են Աստծու գթությանը։
Այս այաներից սովորում ենք․
1. Մեղավորների պատժի վերաբերյալ չգիտեն նույնիսկ մարգարեները։
2. Նյութապաշտությունը մոլորեցնում է մարդկանց: Նրանք այնքան են մոլորվում, որ դառնում են մարգարեների հակառակորդները, ժխտելով նրանց: Իսկ ժխտելու համար մեծ պատիժ է սահմանված։
Շոարա սուրահի 192-195-րդ այաներ
وَإِنَّهُ لَتَنزِیلُ رَبِّ الْعَالَمِینَ
نَزَلَ بِهِ الرُّوحُ الْأَمِینُ
عَلَى قَلْبِکَ لِتَکُونَ مِنَ الْمُنذِرِینَ
Եվ այս գիրքը տիեզերքի վեհապետի կողմից է ուղարկված:
Հավատարիմ ոգին այն բերեց երկնքից:
Եվ այն դրեց սրտիդ վրա, որպեսզի զգուշացնես (մարդկանց):
Այն (ուղարկեց) արաբերեն պարզ լեզվով:
Յոթ մարգարեների պատմությունից հետո, այս այաներն ասում են, որ այն, ինչ այդ մարգարեների ու նրանց ցեղերի մասին ասվեց Ղուրանում, հեքիաթ չէր և Աստծու խոսքն էր, որ մարգարեին ներշնչվեց Գաբրիել հրեշտակի կողմից: Գաբրիել հրեշտակն այդ բոլոր խոսքերն առանց կրճատելու փոխանցում էր մարդկանց, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ պատիժ ունի անհնազանդությունը:
Այս այաները խոսում են այն մասին, որ Ղուրանը խեղաթյուրված չէ, և Գաբրիելը վստահելի հրեշտակ է եղել: Այնուհետև նշվում է, որ Ղուրանը ներշնչվել է մարգարեի անարատ հոգուց: Մարգարեն ասել է այն, ինչ ստացել է սրտով: Ուստի Ղուրանի այաները հստակ են ու միևնույն ժամանակ գեղեցիկ շարադրված։
Այս այաներից սովորում ենք․
1. Նա, ով մարդկանց փրկության ու երջանկության համար լուսավոր օրենքներ ու պատվիրաններ է հաստատում, Արարիչն է, ով կառավարում է ողջ տիեզերքը։
2. Ղուրանն ուղարկվել է Աստծու կողմից և հեռու է խեղաթյուրումից։
3 .Աստված մարգարեներին ուղարկել է, որպեսզի մարդկանց զգուշացնեն չմոլորվել։
Շոարա սուրայի 196 և 197-րդ այաներ
وَإِنَّهُ لَفِی زُبُرِ الْأَوَّلِینَ
أَوَلَمْ یَکُن لَّهُمْ آیَةً أَن یَعْلَمَهُ عُلَمَاء بَنِی إِسْرَائِیلَ
Նվիրական ու հին մատյանները հիշատակում են դրա մասին:
Մեքքայի բնակիչները չպետք է զարմանան, եթե հրեաների մեջ գիտնականները տեղեկություն ունենան դրանից:
Այս այաները նույնպես խոսում են մարգարեների ճշմարտացիության մասին: Այաները նշում են, որ եթե կռապաշտները կասկածում են Ղուրանի ճշմարտացիությանը, կարող են դիմել հրեա կրոնագետերին և նրանցից տեղեկանալ, որ իսլամի մարգարեի ու նրա գրքի մասին ասված է Հնգամատյանում: Բնականաբար, դա իրականություն է, քանի որ եթե դա սուտ լիներ, մարդիկ չէին հավատա իսլամի մարգարեին ու նրա գրքին:
Այս այաներից սովորում ենք․
1. Նախորդ երկնային գրքերն ավետել են իսլամի մարգարեի գալուստը և նրա գրքի իջնելը։
2. Ղուրանի այաներից շատերի բովանդակությունը կարելի է հանդիպել նախորդ երկնային գրքերում։
3. Հրեա գիտնականները գիտեին Ղուրանի ճշմարտացիության մասին, սակայն իրենց շահերի պատճառով, պատրաստ չէին հավատալ նրան։