-
ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է Ալ Աղսա մզկիթում Իսրայելի ռեժիմի քայլերը(Ալ-Խալիլ քաղաքը համալրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը)
Հուլիս 15, 2017 12:49ՅՈՒՆԵՍԿՕ-ն Աբրահամ մարգարեի դամբարանը և Ալ-Խալիլ քաղաքը ներառել է վտանգված համաշխարհային ժառանգության ցանկում և դատապարտել է այդ տարածքում Սիոնիստական ռեժիմի քայլերը: Այս միջազգային կազմակերպությունն ավելի վաղ բանաձևեր էր հրապարակել Պաղեստինի օգտին: Այդ կառույցը ճանաչել է Երուսաղեմի օկուպացված լինելու փաստը:
-
Իրանը` զբոսաշրջային լավագույն ուղղություն
Մայիս 27, 2017 20:00Ունենալով հարուստ պատմություն և աշխարհագրական, մշակութային ու էթնիկ բազմազանություն, ինչպես նաև տեսարժան վայրեր, Իրանը կարող է իր վրա սևեռել յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրություն, անկախ տարիքից, ազգությունից ու սեռից:
-
Նոռուզը որպես համաշխարհային մշակութային ժառանգություն
Դեկտեմբեր 05, 2016 14:58Նոռուզ իրանական տոնը որպես հույսի, իմաստության և բարեկամության խորհրդանիշ ՅՈՒՆԵՍԿO-ի տասնմեկերորդ նստաշրջանում ճանաչվել է որպես համաշխարհային ոչ նյութական ժառանգություն։ Այս տոնը Իրանի գլխավորությամբ տասներկու երկրների համատեղ տոն է ճանաչվել։
-
«Տառապանք և գույն» գիրքը՝ իրանական արվեստի փառահեղ նմուշ
Նոյեմբեր 26, 2016 20:03«Տառապանք և գույն» հիանալի եռալեզու գիրքը պատմում է վարպետ Հոսեյն Բեհզադի կյանքի մասին, ով Իրանի ժամանակակից մանրանկարչության հայրն է համարվում։ Գրքի հեղինակը Մոհամմադռեզա Ասադզադեն է։
-
ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեմ է Երուսաղեմի հրեականացմանը
Հոկտեմբեր 19, 2016 16:09Անցած շաբաթ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է մի բանաձևի նախագիծ, որի մեջ Սիոնիստական ռեժիմը անվանվել է ագրեսոր, իսկ Ալ-Աղսա մզկիթը ճանաչվել է որպես մուսուլմանների սեփականություն: Այս բանաձևը հույս է ներշնչում, որ դրա վերջնական հաստատմամբ և քաղաքական, հասարակական ու մշակութային աջակցության դեպքում, պաղեստինցիները զգալի առաջընթաց կունենան իրենց խնդիրների լուծման հարցում:
-
Հատուկ թողարկում՝ աղքատության վերացման միջազգային օրվա առիթով
Հոկտեմբեր 17, 2016 16:421987 թվականի հոկտեմբերի 17-ին ավելի քան հարյուր հազար մարդ հավաքվեց Փարիզում, որպեսզի հարգի աղքատության, բռնության և սովի զոհերի հիշտակը: Այդ օրվանից մինչ այսօր համաշխարհային հանրությունն ու միջազգային կազմակերպությունները ամեն տարի հոկտեմբերի 17-ին համատեղ նշում են աղքատության վերացման միջազգային օրը:
-
Թեհրանում գումարվեց Ասիայի և Օվկիանիայի ռադիո-հեռուստատեսությունների զարգացման նստաշրջանը
Օգոստոս 30, 2016 02:56Թեհրանում AIBD նստաշրջանի գումարումը սատարելով աշխարհի 17 երկրի ռադիո-հեռուտատեսությունների տնօրենների համագործակցության սերտացմանը կարևոր քայլ համարվեց միջազգային մեդիայի ասպարեզում Իրանի Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության առավել ծաղկուն ներկայության համար:
-
Իրանի Լութի անապատը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում գրանցված Իրանի առաջին բնական ժառանգությունը
Հուլիս 27, 2016 19:21ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 40-րդ նստաշրջանը Իրանի Լութի անապատի գրանցմամբ իր աշխատանքն ավարտել է այն դեպքում, երբ նախատեսված էր բնական ու մշակութային ժառանգությունների քննարկման նիստը երեք օր ևս շարունակվեր: Ստամբուլում տեղի ունեցած քաղաքական անհանդարտությունների պատճառով քննարկումները հետաձգվեցին: Հաջորդ նիստը անցկացվելու է հոկտեմբերին Փարիզում:
-
Իրանական ստորգետնյա ջրմուղները գրանցվել են համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում
Հուլիս 24, 2016 17:332016 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի Ստամբուլում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի 40-րդ նիստում իրանական ստորգետնյա ջրմուղը (Կանաթ) գրանցվել է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն: Որպես իրանական այգիների համաշխարհային գրանցման պրոցեսի երկրորդ փուլ , իրանական 11 կանաթները , որոնք համարվում են իրանական 20-րդ կոթողը , գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում :