Միջազային հանրությունը «ոչ» է ասել Զարիֆի դեմ սահմանված պատժամիջոցին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i110444-Միջազային_հանրությունը_ոչ_է_ասել_Զարիֆի_դեմ_սահմանված_պատժամիջոցին
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը Իրանի ԱԳՆ-ի անունը իր պատժամիջոցների ցանկում գրանցելով , բացահայտեց Իրանի դեմ ԱՄՆ-ի կառավարության թշնամական ևս մեկ մոտեցում, չեղարկելով Թեհրանի հետ առանց նախապայմանի եւ արդար բանակցության վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 14, 2019 17:17 Asia/Tehran

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը Իրանի ԱԳՆ-ի անունը իր պատժամիջոցների ցանկում գրանցելով , բացահայտեց Իրանի դեմ ԱՄՆ-ի կառավարության թշնամական ևս մեկ մոտեցում, չեղարկելով Թեհրանի հետ առանց նախապայմանի եւ արդար բանակցության վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունը:

 

 

Նյու Յորք կատարած այցի ժամանակ,  Իրանի արտգործնախարարը հրաժարվեց Սպիտակ տանը հանդիպել Թրամփին , որի հետևանքով ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը 2019-ի հուլիսի 31-ին, Մոհամադ Ջավադ Զարիֆի անունը ներառեց պատժամիջոցի ենթարկված անձանց ցանկում:

Իրանի ԱԳՆ-ի դեմ պատժամիջոցին զուգահեռ, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, թե ԻԻՀ ԱԳ նախարարությունն Իսլամական հանրպետության սադրիչ քաղաքականությունների հզորացման գործոնն է:

ԱՄՆ-ի կեղծ հայտարարությունները

Իրանի ԱԳՆ-ի դեմ պատժամիջոցի կիրառումն ապացուցեց, որ Իրանի հետ առանց նախապայմանի բանակցության վերաբերյալ ԱՄՆ-ի բոլոր հայտարարությունները կեղծ են, և Վաշինգտոնն Իրանի հետ բանակցելու պատրվակով, փորձում է Իրանին պարտադրել «ուժի լեզվով խոսելու» իր ցանկությունը:

Օգոստոսի 5-ին, անդրադառնալով իր դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «ԱՄՆ-ի այդ քայլը երկու տեսակ բանակցության մասին է խոսում: Դրանցից մեկը հիմնված է երկխոսության ու համագործակցության վրա, իսկ մյուս դեպքում ԱՄՆ-ը միայնակ է և երկխոսությունը հիմնված է միակողմանի մոտեցման ուժի լեզվով ոխսելու վրա»:

Որևէ երկրի դիվանագիտական կառույցի ղեկավարի դեմ պատժամիջոցի կիրառումը միջազգային օրենքների խախտում է: Ամերիկացի  դիվանագետ Ռոբերթ Հանթերն այս կապակցությամբ ասել է.«Իրանի արտգործնախարարի դեմ պատժամիջոցի կիրառումը դիվանագիտական նորմերի խախտում է, որը հազարավոր տարիներ առաջ ընդունվել է եղել հին Հունաստանում: Այս քայլը խախտում է նաև Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածը, որը սահմանում է օտարերկրացի դիվանագետների նկատմամբ երկրների վերաբերմունքը»:

ՄԱԿ-ում ԻԻՀ  ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտրեշին հղած նամակում գրել է.«ԱՄՆ-ի կողմից Իրանի արտգործնախարարի դեմ սահմանած պատժամիջոցը, խախտում է միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքները, նպատակները և նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի հռչակագրի 105-րդ հոդվածը»: 

Ինչո՞ւ Զարիֆը ենթարկվեց պատժամիջոցի

Իրանի արտգործնախարարի դեմ պատժամիջոցի կիրառումը ապացուցում է, որ   Զարիֆի դիվանագիտական գործունեությունն ազդել է ԱՄՆ-ի ժողովրդի հասարակական կարծիքի վրա:

Զարիֆի դիվանագիտությունն արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ, աշխարհին ներկայացնում է Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքն ու Թրամփի միակողմանի քաղաքկանության հետանքները:

Նկատի առնելով հասարակական ու քաղաքական դաշտում տեղեկատվության միջոցների առկայությունը, Զարիֆի դեմ պատժամիջոցով, հնարավոր չէ  կանխել  Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի վարած դիվանագիտությանա զդեցությունը:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարությունում Իրանի դեմ պատժամիջոցների պատասխանատու Ռիչարդ Նեֆյուն, զավեշտական է համարել Թրամփի կառավարության տնտեսական պատերազմի կենտրոնի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ պատժամիջոցի սահմանումը և նշել է.«Այդ քայլը չի կարող ազդել Զարիֆի դիվանագիտական գործունեության վրա»:

Իրանի սկզբունքային և համակարգված քաղաքականությունը որի նպատակն է համաշխարհային հանրությանը տեղեկացնել Թրամփի միակողմանի և քայքայիչ քաղաքականության մասին և որը կարողացել է որոշակի ազդեցություն թողնել, պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի իշխանություններն Իրանի հարցով անելանելի վիճակում հայտնվեն:

 Այլ խոսքով, Թրամփի կառավարությունն Իրանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ պատժամիջոց է սահմանում, որպեսզի տարբեր բնագավառներում կանխի  Իսլամական հանրապետության  ազդեցությունն  Ասիայի արևմուտքում և աշխարհում:

Պատժամիջոցն ԱՄՆ-ի մշտական գործիքն է

Իրանին դիմակայելու Թրամփի կառավարության երեք գործիքներն են՝ պատժամիջոցը, առավելագույն ճնշումը և սպառնալիքը, որոնք  այդ երկրի օրակարգում հայտնվեցին մտան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:  

Թրամփի կառավարությունը հայտարարել է, որ ճնշումների ու պատժամիջոցի թիրախն Իրանի համակարգն է, սակայն տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղակիորեն ազդում են Իրանի ժողովրդի կյանքի վրա, ապացուցում են, որ այդ հայտարարությունը կեղծ է:

Իրանի ժողովրդի դեմ Թրամփի կառավարության կողմից կիրառվող միակողմանի տնտեսական ահաբեկչությունը հակամարդկային ոճրագործություն է և մարդու իրավունքների բացահայտ խախտում:

ԱՄՆ-ի իրարահաջորդ կառավարությունների մշտական գործիքը պատժամիջոցն է, որն Իսլ.հեղափոխության հաղթանակից հետո կիրառվել է Իրանի ժողովրդի դեմ: ԱՄՆ-ի տարբեր ժամանակների կառավարությունները, պատժամիջոցներով փորձել են փոխել Իրանի ժողովրդի սկզբունքները և անկախ քաղաքականությունը: Քաղաքականություն, որի անպարտելիությունն արդեն 40 տարի ապացուցվում է ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը:

Իրանի ժողովուրդը, հենվելով իսլամական հեղափոխության սկզբունքների վրա, հզորությամբ դիմակայում է թշնամուն, որը զայրացրել է ԱՄՆ-ի  կառավարությունների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի կառավարությանը:

Միջազգային հանրությունը դեմ է Զարիֆի նկատմամբ սահմանված պատժամիջոցին

Միջազգային հանրությունը բացասաբար է արձագանքել Իրանի արտգործնախարարի նկատմամբ պատժամիջոցին, մեկ անգամ ևս ապացուցելով միջազգային համակարգում ԱՄՆ-ի մեկուսացումը:

Եւրոպական երկրները, ինչպես՝ Գերմանիան,  Չինաստանը և Ռուսաստանը, շեշտել են, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունները և համագործակցությունը շարունակվելու են:

Գերմանիայի արտգործնախարարությունը մի հաղորդագրությամբ դատապարտել է ԱՄՆ-ի կառավարությանը՝ Զարիֆի դեմ պատժամիջոցի կապակցությամբ և հայտարարել, որ  շարունակելու է Իրանի արտգործնախարարի հետ դիվանագիտական համագործակցությունը:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ևս հակազդել է Իրանի ԱԳՆ-ի դեմ պատժամիջոցին և հայտարարել, որ ԱՄՆ-ը, անտեսելով դիվանագիտական բոլոր հնարավորություններն օգտվում է  միայն պատժամիջոցից: Նա ասել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցները հեղինակազրկվել են և անազդեցիկ»:

Միջազգային շրջանակներն արդեն բազմիցս  «Ոչ» են ասել Դոնալդ Թրամփի կառավարության միակողմանի և միջազգային նորմերին չհամապատասխանող քայլերին, մյուս կողմից մեծ նշանակություն տալով Իրանի ակտիվ ու ազդեցիկ դիվանագիտությանը:

Տարբեր ոլորտներում Իրանի ակտիվ դիվանագիտությունն առճակատման է հրավիրել Թրամփի կառավարությանն իսկ սահմանափակություններն ու Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ սահմանված պատժամիջոցն ապացուցում են Իրանի միջազգային քաղաքականության ազդեցիկությունը:

Իրանի արտգործնախարարի ազդեցիկ խոսքը, քաղաքագիտությանը տիրապետելը և համոզելու ընդունանությունը, միջազգային բեմում ընդունելի է դարձրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը:

Իրանի դիվանագիտությունը, որոնց հիքմում ընկած են Զարիֆի սեղմ խորհրդակցությունները, տարբեր, այդ թվում՝ ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցները, միջազգային օրենքները հարգելը, չեզոքացրել են Իրանի նկատմամբ Թրամփի կառավարության սադրիչ քաղաքականությունները:

Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը ևս հակազդելով Իրանի արտգործնախարարի նկատմամբ Թրամփի կառավարության պատժամիջոցին, գրել է.«Պարզ չէ թե ԱՄՆ-ը, Զարիֆի դեմ պատժամիջոց սահմանելով ինչ նպատակ է հետապնդում: Միգուցե ԱՄՆ-ի կառավարությունը զայրացած է, որ Զարիֆը Նյու Յորքում հարցազրույցներ է տվել ամերիկյան ԶԼՄ-ներին»:

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է.«Իրանի արտգործնախարարի դեմ պատժամիջոցը իզօրու չէ լռեցնել Զարիֆին»:

Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի անճարակությունը պարզվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի կառավարությունը դիվանագիտական ոլորտում կիրառեց  սահմանափակություններ: Եթե աշխարհի հանրային կարծիքի վրա ազդելու համար կան բազմազան միջոցներ, հնարավոր չէ Իրանի դիվանագիտական ձայնը լռեցնել հնամաշ մեթոդով՝ պատժամիջոցով:

ՀԳՀԾ-ի  նկատմաբ համաշխարհային հովանավորությունը, Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները դատապարտելը, Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունների ձախողումը և Պարսից ծոցում ծովային ռազմածովային կոալիցիայի ձևավորման հարցում ԱՄՆ-ի հետ չհամագործակցելը, վկայում են աշխարհում Թրամփի կառավարության միակողմանի և բռնի  քաղաքականությունների պարտության  մասին :