Թրամփի նախագահության 100 օրը
2017թ. հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը որպես ԱՄՆ 45-րդ նախագահ մասնակցեց երդման արարողությանը և իր ձեռքն առավ երկրի ղեկը: Իսկ ապրիլի 29-ին ավարտվեց նրա նախագահության առաջին 100 օրը։
ԱՄՆ-ում գոյություն ունի քաղաքական ավանդույթ, որի համաձայն` նախագահի աշխատանքի 100 օրվա ավարտին ներկայացվում է նրա աշխատանքը, ինչը շատ կարևոր իրադարձություն է: Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է արել Թրամփը 100 օրվա ընթացքում: Նախ անդրադառնանք այն խնդրին, թե ինչպիսի խոստումներ է տվել Թրամփը քարոզարշավի ժամանակ: Անցած տարի, օգտվելով երկրում առկա բողոքի ալիքից, Թրամփին հաջողվեց հաղթանակ տանել նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում: Իհարկե, Թրամփը ընտրվեց ոչ թե ընտրողների ուղիղ ձայներով, այլ «էլեկտորալ քոլեջի» անդամների ձայների շնորհիվ: Պաշտոնավարման առաջին իսկ օրերին երկրում բողոքի ալիք բարձրացավ ուղղված Թրամփի դեմ: Արդյունքում Թրամփը համարվում է ԱՄՆ ամենաչսիրված նախագահը: Նրա հեղինակության մակարդակը 100 օրերի ընթացքում 50 տոկոսից ցածր եղավ: Եվ այս ցուցանիշը երկրորդ աշխարհամարտից հետո ամենացածրն էր: Այսպիսով կարելի է ասել, որ Թրամփը չկարողացավ բավարարել ԱՄՆ հասարակության և նույնիսկ իր ընտրողների ցանկությունների գոնե մի մասը: Երդման արարողության ժամանակ նա բողոքեց նաև մասնակիցների թվի կապակցությամբ: Այնուհետև տեղի ունեցավ կանանց լայնածավալ բողոքի ցույցը` ուղղված Թրամփի դեմ: Ցույցի ժամանակ, որին մասնակցել էին նաև բնապահպաններն ու քաղաքացիական ազատությունների կողմնակիցները, հնչեցին մտահոգություններ այն մասին, որ Միացյալ նահանգները պահպանողական և աջ գաղափարախոսության ուղղվածություն է որդեգրել: Դրան գումարած այն փաստը, որ ԱՄՆ հետախուզական կառույցները հայտարարեցին, որ նրա նախընտրական շտաբի որոշ անդամներ գաղտնի հանդիպում են ունեցել Միացյալ նահանգներում Ռուսատսանի անվտանգության ու քաղաքական ոլորտի պաշտոնյաների հետ: Իհարկե Թրամփը հերքեց այս կապակցությամբ բոլոր մեղադրանքները: Նա հայտարարեց, որ դա ԶԼՄ-ների սադրանքն է` ուղղված իր դեմ: Սակայն այդ ժամանակ աշխատանքից հրաժարվեց Մայքլ Ֆլինը, ով ԱՄՆ կառավարության Ազգային անվտանգության հարցերով խորհրդատուն էր: Նա մեղադրվում էր Ռուսաստանի դեսպանի հետ Վաշինգտոնում գաղտնի հանդիպելու մեջ: Նույն մեղադրանքն ուղղվեց նաև երկրի գլխավոր դատախազին և Արդարադատության նախարարին: Դա պատճառ դարձավ, որ Կոնգրեսը կյանքի կոչի մի կոմիտե, որը պետք է ուսումնասիրեր ՌԴ դերը ԱՄՆ նախագահական ընտրությունների գործընթացում: Իհարկե նախագահն այս ամենից հետո որոշակիորեն համագործակցեց հակառուսական ուժերի հետ, հատկապես Սիրիայում հրթիռային հարձակում իրականացնելով, որպեսզի ծածկի իր խայտառակությունը: Սակայն իր աշխատանքի 100 օրվա վերջում, այս կապակցությամբ թեժ վեճերը չմեղմացան:
Թրամփն իր քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ պայքարելու է անօրինական էմիգրանտների դեմ, և թույլ չի տալու, որ մուսուլմանները մուտք գործեն այդ երկիր: Նա նաև հայտարարել էր, Մեքսիկայի հետ սահմանին բաժանարար պարիսպ կառուցելու իր ցանկության մասին: Իհարկե, այս խոստումները միլիոնավոր ձայներ բերեցին նրան: Սակայն 100 օրերի ընթացքում նա չկարողացավ իրականացնել իր խոստումները: Քանի որ ԱՄՆ դատարանները անօրինական համարեցին նրա որոշումը` մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու վերաբերյալ: Այս հրամանը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երկրում: Նույնիսկ որոշ կոնգրեսականներ նրան սուր քննադատության ենթարկեցին: Արդյունքում նա ներկայացրեց իր հաջորդ հրամանը` որոշակի փոփոխություններով: Սակայն այս հրամանն արժանացավ առաջին հրամանի ճակատագրին: Դաշնային դատարանները այն անօրինական համարեցին: Իսկ անօրինական էմիգրանտներին երկրից վտարելու հարցում առանձնակի փոփոխություն չեղավ: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ որոշ քաղաքներ խուսափեցին իրականացնել նախագահի այս հրամանը: Հավելենք, որ ԱՄՆ նախագահը Կոնգրեսի ճնշման արդյունքում պարտավոր եղավ հրաժարվել Մեքսիկայի հետ սահմանին բաժանարար պարիսպ կառուցելու մտքից: “Օբամաքեյր” առողջապահական ապահովագրության օրենքը չեղարկելը նույնպես Թրամփի խոստումներից էր: Նա իր քարոզարշավում բազմիցս հայտարարեց, որ “Օբամաքեյր” օրենքը ԱՄՆ-ի պատմության մեջ վատագույն օրենքն է: Հատկապես որ հանրապետականները յոթը տարի շարունակ այս օրենքի դեմ ելույթներ էին ունենում: Ու չնայած ակնկալվում էր, որ այն չեղարկվի, այդուհանդերձ այդպես չեղավ: Կոնգրեսականները բազմաթիվ դժվարությունների պատճառով հրաժարվեցին օրենքը չեղարկելուց, որը ապահովագրում է 20 միլիոն աղքատ ամերիկացիների: Այդպիսով Օբամայի ժառանգություններից մեկը պահպանվեց: Սա ապացուցեց, որ Հանրապետական կուսակցությունում առկա է լուրջ տարաձայնություն, որը գնալով խորանում է: Չնայած որ ԱՄՆ նախագահը փորձեց պահպանողական դատավոր Միլ Գորսոչին որպես դաշնային գերագույն դատարանի նախագահ նշանակելով որոշակիորեն մեղմել այդ տարաձայնությունները, սակայն տարաձայնության առարկա այլ թեմաները, այդ թվում` ռուսների ու Մեքսիկայի պարսպի վերաբերյալ, մնացին չլուծված: Թրամփը 100 օրերի ընթացքում որոշակի ծրագրեր է ներկայացրել `ԱՄՆ տնտեսության զարգացման նպատակով: Նա քարոզարշավի դուրս եկավ “Նորից կկառուցենք Միացյալ նահանգները” կոչով, որի շրջանակներում փորձեց պաշտպանել ամերիկյան արտադրությունը և աշխատավորների շահերը: Այս շրջանակում նա քայլեր արեց` Տրանս-խաղաղօվկիանոսյան դաշինքից դուրս գալլու ուղղությամբ: Այնուհետև նա քննադատեց Հյուսիսային Ամերիկա-ՆԱՖԹԱ դաշինքի միջև ազատ առևտրի դաշինքը: ԱՄՆ նոր կառավարությունը հայտարարեց, որ աջակցում է ներքին արտադրությանը և ավելացնելու է ամերկյան այն ընկերությունների հարկերը, որոնք իրենց արտադրանքը արտահանում են, ավելացնելով անգործության մակարդակը: Եվ դա իհարկե մեծ բողոքի ալիք բարձրացրեց Եվրոպայում և Ասիայում: Բողոքողները Թրամփին զգուշացրեցին այդ քաղաքականության բացասական հետևանքների մասին: Ոմանք նույնիսկ հայտարարեցին, որ հնարավոր է գերտերությունների միջև առևտրական պատերազմ սկսվի: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Թրամփի սպառնալիքներն այդքան էլ իրականանալի չեն: Որպես օրինակ`Թրամփը հայտարարեց, որ շարունակելու է հավատարիմ մնալ ՆԱՖԹԱ-ի դաշինքին:
Նրա հարկային բարեփոխումների նախագիծը գործարարների կողմից մեծ ընդունելության արաժանացավ: Չնայած որ տնտեսագետները զգուշացրեցին, որ այդպիսով հնարավոր է երկրի բյուջեում ճեղք առաջանա և ավելանա պարտքերի ծավալը: Թրամփը բազմիցս քննադատել է նախկին կառավարություններին` երկիրը պատերազմներրի մեջ ներքաշելու համար, սակայն Սիրիայի վրա հրթիռային հարձակման հրաման արձակելով, ապացուցեց, որ ինքն էլ պատերազմելու կողմնակից է: Նա հայտարարեց, որ Սիրիայի Խան Շեյխուն քաղաքի վրա իրականացվել է քիմիական հարձակում և այդ երկրի վրա արձակեց Քրուզ տեսակի հրթիռներ: Այդպիսով Թրամփը նպատակ ուներ ներկայանալ որպես զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարող պաշտոնյա: Իհարկե դա որոշ խմբերի կողմից ինչպես երկրի ներսում այդպես էլ դրսում, բնութագրվեց որպես դրական քայլ: Սակայն ներկայացվեց նաև Թրամփի խաբեբայությունը` ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում, խորացնելով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածությունը: ԱՄՆ բանակը Աֆղանստանում ոչ ատոմային ամենահզոր ռումբը պայթեցնելով և Կորեական թերակղզու ջրերում ռազմանավեր տեղակայելով ցույց տվեց, որ պատերազմի կողմնակից է: Թրամփը նաև վերանայեց արտաքին քաղաքականության ոլորտում իր տեսակետները: Որպես օրինակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, հակառակ իր նախկին հայտարարությանը, Թրամփը նշեց, որ չի կարծում, թե ՆԱՏՕ-ն կորցրել է իր հեղինակությունը: Չինաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, հակառակ իր նախկին հայտարարությանը, Թրամփը նշեց, Չինաստանը դադարեցրել է արժութային մանիպուլացումները: Նման դիրքորոշումները հարցականի տակ դրեցին Թրամփի արտաքին և անվտանգության ոլորտների քաղաքականությունները:
Վերջում պետք է ասել, որ Թրամփի աշխատանքային 100 օրվա ընթացքում եղել են խայտառակություններ, խնդրահարույց հրամաններ, խոստումների անտեսում: Չնայած պետք է ասել, որ ԱՄՆ բոլոր նախագահներն էլ իրենց 100 օրերի ընթացքում փայլուն գործունեություն չեն ծավալել: Սակայն նրանցից ոչ մեկը 45-րդ նախագահի չափ չսիրված չի եղել: