-
Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը
Փետրվար 18, 2021 14:29Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
-
ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը
Փետրվար 17, 2021 10:43ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԼՂ հարցով հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
-
ԼՂ-ում (Արցախ) կա՛մ պիտի լիներ միայն ադրբեջաներենը, կա՛մ ռուսերենը` հայերենի հետ. Մարուքյան
Փետրվար 17, 2021 10:06ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է Արցախի խորհրդարանում ներկայացված լեզվի մասին օրենքի փոփոխության նախագիծը:
-
«Գահերի խաղը»՝ ԼՂ-ի (արցախյան) ճանապարհին․ Երևանի և Բաքվի խաղադրույքները
Փետրվար 17, 2021 09:19Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղությունները՝ Արցախում մարտական գործողությունների ֆոնին, Արևմուտքի դերը «աշխարհի քարտեզի» վերաձևման գործում և զուգահեռներ է անցկացնում «Գահերի խաղը» հռչակավոր սերիալի հետ։
-
Գերմանիան ԼՂ խնդրի կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. դեսպան Բանցհաֆի հարցազրույցը
Փետրվար 16, 2021 13:49Պատերազմի հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցը պետք է լուծվի՝ հավատարիմ մնալով միջազգային հումանիտար իրավունքին: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ գերիների վերադարձի գործընթացը:
-
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ միջանցքի ստեղծման դրույթ չի պարունակում. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևի հայտարարությանը
Փետրվար 15, 2021 17:58Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որևէ միջանցքի ստեղծման մասին դրույթներ չի պարունակում:
-
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել
Փետրվար 14, 2021 16:19Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքնեռր են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
-
ՀՀ և ԼՂ-ի էկոնոմիկայի գերատեսչությունները քննարկում են առաջիկա անելիքները. Քերոբյանը՝ Արայիկ Հարութունյանին
Փետրվար 14, 2021 13:55Արայիկ Հարությունյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նախարարը հանդիպմանը նշել է, որ ինչպես միշտ ՀՀ իշխանությունները շարունակելու են սատարել ու նեցուկ կանգնել Արցախին, և իրենք ԼՂ-ի (ԱՀ) գործընկեր կառույցի հետ քննարկում են առաջիկա անելիքների հեռանկարները:
-
«Հարցի գինը». Շուշիի և Հադրութի հարցը՝ Մինսկի խմբի օրակարգում
Փետրվար 14, 2021 07:49Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը: Նա մասնավորապես հայտարարել է, որ համանախագահները կարևոր ներդրում են ունեցել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները մշակելու գործում, և այդ սկզբունքներից շատերը արտացոլվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:
-
Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի շահերի համընկնումներն ու տարաձայնությունները՝ Ղարաբաղի հարցում. ներկայացնում է Տարասովը
Փետրվար 13, 2021 19:37Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Մոսկվայի, Երեւանի, Բաքվի շահերը համընկնում են տնտեսական հարցերում, իսկ տարաձայնությունները վերաբերում են Ղարաբաղի կարգավիճակի հարցին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը: