-
Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 02, 2022 14:33Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել՝ ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
Եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի արտատարածքային միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել․ Օվերչուկ
Հոկտեմբեր 02, 2022 10:05Մոսկվան, Բաքուն և Երևանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում չեն քննարկում Անդրկովկասում «արտատարածքային միջանցքի» ստեղծումը, որը կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
-
Իրանցի Գրաֆիստը TPAM Armenia-ի փառատոնի լավագույն աֆիշ բաժնի մրցանակակիր
Հոկտեմբեր 02, 2022 08:41Իրանցի գրաֆիկ նկարիչ Ռասուլ Հաղջուն արժանացել է TPAM 2022 Թատերական Աֆիշների հայկական միջազգային փառատոնի լավագույն աֆիշի մրցանակին։
-
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
Հոկտեմբեր 02, 2022 07:49ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում, հնարավոր է, հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
-
ՊՆ-ն կոչ է անում դադարեցնել բանակի համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումն ու դրամահավաքները
Հոկտեմբեր 02, 2022 05:49Հայաստանի պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքները:
-
ԱՄՀ-ն շարունակելու է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը
Հոկտեմբեր 01, 2022 13:34ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։
-
Ալեն Սիմոնյանը Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով պաշտոնական այց կկատարի Մոսկվա
Հոկտեմբեր 01, 2022 13:29Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից Մոսկվա պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել:
-
Փաշինյան. Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «սահման չկա», ուրեմն՝ ՀԱՊԿ էլ չկա
Հոկտեմբեր 01, 2022 08:22Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 30-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը եւ անդրադարձել սահմանային իրավիճակին, Արցախի հարցին, Հայաստանի ինքնիշխանությանը, խաղաղության պայմանագրին, միջազգային դիտորդական առաքելությանը, ՀԱՊԿ-ին ու ՀՀ նախկին նախագահների հետ հնարավոր հանդիպմանը։
-
Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է»․ Արարատ Միրզոյան
Սեպտեմբեր 30, 2022 16:03Սեպտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:
-
Հայաստանն ու Մեքսիկան դիտարկել են մշակութային ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը
Սեպտեմբեր 30, 2022 15:01ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Մեքսիկայի Միացյալ Նահանգների մշակույթի նախարարի տեղակալ Մարինա Նունյեսի հետ: