-
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Հայաստան
Հուլիս 16, 2021 16:00Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
-
Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով տեղի է ունեցել երրորդ հանդիպումը
Հուլիս 16, 2021 15:08Ինչպես արդեն հայտարարվել էր, ՀՀ փաստաբանների պալատը իր պատրաստակամությունն էր հայտնել օժանդակելու Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ փաստաբանների կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու՝ նրանց Ադրբեջանի բանտերում տեսակցելու, նրանց նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի հնարավոր խախտումների փաստերը պարզելու, արձանագրելու և այդ փաստերը Եվրոպական դատարան ու միջազգային այլ ատյաններ ներկայացնելու գործընթացին:
-
Հուշագրով Գորիս–Կապան եւ Կապան–Ճակատեն ճանապարհների վերահսկողությունը հանձնվել է Ադրբեջանին. Աննա Գրիգորյան
Հուլիս 16, 2021 14:27Համայնքապետերն իրենց հստակ դիրքորոշումն են հայտնել այն բանից հետո, երբ դավադիր կերպով հակապետական որոշում էր կայացվել, որ դեկտեմբերի 17-ին ՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, մենք պետք է զիջենք Սյունիքի անվտանգության գոտին. Միայն համայնքապետերը չէին, որ դեմ էին դրան, ամբողջ Սյունիքն էր ոտքի կանգնել:
-
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հուլիս 16, 2021 12:43Հուլիսի 16-ի առավոտյան՝ ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
-
Հայկական շուկա, հատուկ հնարավորություն իրանական փոքր ձեռնարկությունների համար
Հուլիս 16, 2021 12:17Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարարը հայտարարել է. <Հայկական շուկան հատուկ հնարավորություն է իրանական փոքր և միջին ձեռնարկությունների համար, հատկապես սննդամթերքի, կենցաղային տեխնիկայի և չարազեղենի ոլորտում>:
-
Բաքու. Հայաստանը չի կարող հաշտվել տարածաշրջանի նոր իրականության հետ
Հուլիս 16, 2021 07:14Արձագանքելով ՀՀ փոխվարչաետի կողմից ԼՂ-ի կարգավիճակի մասին կատարած հայտարարություններին, Ադրբեջանի ԱԳ նախարարությունն ասել է.<Երևանը չի կարողանում հաշտվել տարածաշրջանի նոր իրականության հետ>:
-
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին ՀՀ-ն մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները
Հուլիս 16, 2021 05:48ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում 2021թ-ի հունիսի 21-ից հուլիսի 14-ը տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանը:
-
ՀՀ ՊՆ-ն հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական տեղեկատվական սադրիչ գործողության մասին
Հուլիս 16, 2021 05:45ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվական սադրիչ գործողություն է համարում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն առ այն, որ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից իբր կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
-
Իրանի նորընտիր նախագահն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին. Երկու երկրների փոխգործակցության խորացումն անխուսափելի է
Հուլիս 15, 2021 12:09Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
-
Վերջին ամիսներին սահմանին ունեցել ենք 2 զոհ. Փաշինյանը հրավիրում է ՀԱՊԿ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուշադրությունը
Հուլիս 15, 2021 13:29Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ հայկական կողմը վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ է ունեցել: