-
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Օգոստոս 31, 2025 14:34Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ուրախ է այն գործընկերության և երկխոսության համար, որոնք ձևավորվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև, և անվանել է երկրները եղբայրական, հաղորդում է РИА Новости-ն։
-
Mehr․ Իրանը պետք է որդեգրի երկակի ռազմավարություն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ
Օգոստոս 31, 2025 12:18Վերջին տարիներին Կովկասյան տարածաշրջանը դարձել է բազմաթիվ իրադարձությունների վկա՝ ներառյալ ղարաբաղյան պատերազմները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս կնքված խաղաղության համաձայնագրերը, գրում է Mehr-ը՝ վկայակոչելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև երեկ կայացած հանդիպումը։
-
Ռուսաստանը և Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անհամատեղելիության հարցում համաձայնության են եկել. Զախարովա
Օգոստոս 29, 2025 16:02Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը Երևանում օգոստոսի 20-ին անցել է պրոֆեսիոնալ, անկեղծ և կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ կասկածվող հյուպատոսը սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ. հարցաքննության ժամանակ նշել է, որ միայնակ չի գործել. Factor
Օգոստոս 29, 2025 14:59Ձերբակալվել է Ավստրիայում հյուպատոս նշանակված Աշխեն Ալեքսանյանը մոտ երկու ամիս առաջ Հայաստան վերադառնալիս՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով։
-
Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից
Օգոստոս 29, 2025 14:49ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳՆ Իշաք Դարի հետ ունեցած հեռախոսազրույցից։
-
ՀՀ վարչապետն ընդունել է Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահին
Օգոստոս 29, 2025 14:33Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:
-
Հրապարակվել են ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը
Օգոստոս 29, 2025 14:23ՀՀ կառավարությունը հրապարակել է Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման շրջանակում ԱՄՆ–ի հետ ստորագրված երեք փաստաթղթերը:
-
«Զանգեզուրի միջանցքը» անվտանգության ուղիղ սպառնալիք կստեղծի. Իրանի խորհրդարան
Օգոստոս 29, 2025 08:22«Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ Զանգեզուրի միջանցքի նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն անհամատեղելի կլինի տարածաշրջանի երկրների շահերի հետ և կդառնա կոլեկտիվ անվտանգության ուղիղ սպառնալիք», - ասվում է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim-ը։
-
ՌԴ–ի համար անընդունելի է Հարավային Կովկասում իր սահմանների երկայնքով անվտանգության ռիսկը
Օգոստոս 29, 2025 06:13Փորձագետի կարծիքով՝ պաշտոնական Երևանն ի սկզբանե թույլ խաղացողի դիրքերով գնում է դեպի Արևմուտք։ Ուստի ՀՀ շահերը նվազագույնս հաշվի կառնվեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ աշխարհաքաղաքական հարթակում։ Այս մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ և միջազգային մեկնաբան Մովսես Ղազարյանը Sputnik Արմենիայի «Իրականում» հաղորդաշարի եթերում։
-
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին կմեկնի ԻԻՀ
Օգոստոս 28, 2025 13:56ՀՀ ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիից հրավեր է ստացել աշխատանքային այցով մեկնելու Իրան։ Այս մասին ԱԽ քարտուղարը գրել է իր ֆեյսբեքյուն էջում։