-
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու օրինագիծը
Մարտ 30, 2020 12:00ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
-
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից
Մարտ 30, 2020 11:55ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։
-
Արմեն Սարգսյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը
Մարտ 30, 2020 11:48ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, հաղթահարման և բուժման հարցերի վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների հետ:
-
ՀՀ կառավարությունը կընդունի հակաճգնաժամային երեք նոր փաթեթ
Մարտ 30, 2020 11:44ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստաի Հանրապետության կառավարությունը մարտի 30-ի արտահերթ նիստի ընթացքում կընդունի հակաճգնաժամային ևս երեք փաթեթ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել
Մարտ 30, 2020 09:59ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 30-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության արտահերթ նիստ։
-
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 58 նոր դեպքից մեկն արձանագրվել է ԶՈՒ-ում
Մարտ 30, 2020 09:55ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատված կորոնավիրուսային հիվանդության 58 դեպքից մեկն արձանագրվել է զինված ուժերում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. Նիկոլ Փաշինյան
Մարտ 30, 2020 06:20Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:
-
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները
Մարտ 29, 2020 14:59Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մարտի 29-ի կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները:
-
Երվանդ Բոզոյան. «Եթե չլրջանանք, կորոնավիրուսից տուժելու պահով կարող ենք դառնալ տարածաշրջանային «Իտալիա»»
Մարտ 29, 2020 13:44Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։ Թեման՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման վտանգները և խնդրի հաղթահարման ուղիները։
-
ՀՎԿԱԿ-ի 14 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով, դրանք նոր դեպքեր չեն. նախարարի խոսնակ
Մարտ 29, 2020 12:49ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Երևան քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։