-
Դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնելու որոշում է կայացվել. Փաշինյան
Մարտ 01, 2020 14:04Կորոնավիրուսի հետ կապված մեկ շաբաթ դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնելու որոշում է կայացվել։
-
«Հայաստանի բարձր ռազմականացումը հասկանալի է». արտերկրյա փորձագետ
Փետրվար 29, 2020 05:28Հայաստանի ռազմականացման բարձր աստիճանը հասկանալի է, սակայն, չի կարող դրական համարվել, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի վերլուծաբան Մաքս Մաչլերը՝ մեկնաբանելով կենտրոնի զեկույցը, որի համաձայն Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առավել ռազմականացված եւ աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրը:
-
«Ժողովուրդ». Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի
Փետրվար 28, 2020 04:58«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս պահին Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի:
-
Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը
Փետրվար 27, 2020 14:24ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողներն այսօր՝ փետրվարի 27–ին, Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին:
-
ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները ձեռնարկված են
Փետրվար 27, 2020 09:30Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը անդրադարձ կատարվեց կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին։
-
Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի. դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Փետրվար 27, 2020 08:31ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն երկրից չհեռանալու մասին միջնորդությունը չի վերացվի: Այս լուրը NEWS.am-ին հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
-
ԿԲ նախագահը մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող համաժողովին
Փետրվար 27, 2020 07:28ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:
-
ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ
Փետրվար 27, 2020 07:05ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժնևում փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի (խորհրդարան – խմբ.) փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ:
-
ՀՀ և Կուբայի ԱԳ նախարարները կարևորել են տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը
Փետրվար 27, 2020 06:59ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 26-ի հանդիպեց Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
-
ՀՀ դեսպանը Սիրիայի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական ուղերձը
Փետրվար 27, 2020 06:54ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 26-ին այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպել է Ժողովրդական ժողովի նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ: