-
Լեզվակռիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև
Հոկտեմբեր 02, 2019 14:162019 թ․սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանը։ Մասնակիցները ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարները և ն բարձրաստիճան պաշտոնյաներն էին, այդ թվում ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Զարմանալի է, որ բացակայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ մեծ սխալ նրա կողմից․․․
-
Իրանի կողմից ՄԱԿ-ի խաղաղության դեսպան կնշանակվի Լորիս Ճգնավորյանը
Սեպտեմբեր 30, 2019 06:33Հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր և նկարիչ, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչ Լորիս Ճգնավորյանին առաջարկել են դառնալ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Իրանի կողմից: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
-
Լավրովը խիստ քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը` ՀԳՀԾ-ի և Պարսից Ծոցի անվտանգության վերաբերյալ
Սեպտեմբեր 28, 2019 14:26Ուրբաթ օրը, Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի ԳԱ նիստի շրջանակներում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ապակառուցողական քաղաքականության է վարում ՀԳՀԾ-ի և Պարսից ծոցի հարցերի վերաբերյալ:
-
ԻԻՀ ԱԳ նախարար. Անհրաժեշտ է դիմակայել ԱՄՆ-ի անարդար քայլերին ու բռնարարությանը
Սեպտեմբեր 28, 2019 05:20Իրանի արտգործնախարարն ընդգծել է ԱՄՆ-ի բռնարարությանը և ապօրինի գործողություններին դիմակայելու անհրաժեշտությունը:
-
Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում ելույթ է ունեցել «Հին քաղաքակրթությունների ֆորումին»
Սեպտեմբեր 27, 2019 06:57Սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի արտաքին գործերի նախարարների «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» խորագիրը կրող հանդիպմանը։
-
Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին. ԱԳ նախարարի ելույթը
Սեպտեմբեր 26, 2019 14:48ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով. ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի ներդրումը ահաբեկչության սպառնալիքի դիմագրավման գործում» ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը:
-
Պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար. Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից կոչով դիմել է Ալիևին
Սեպտեմբեր 26, 2019 09:20Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:
-
Թուրքիան շարունակում է անվտանգության լուրջ սպառնալիք մնալ հայ ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 26, 2019 08:50Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության:
-
Մնացականյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը
Սեպտեմբեր 25, 2019 08:33Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Քաղաքական և խաղաղաշինության հարցերով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ, հայտնում են NEWS.am-ին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
-
ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխություններին նվիրված արտահերթ խորհրդաժողովը
Սեպտեմբեր 24, 2019 15:30Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի վեհաժողովի շրջանակներում, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հյուրընկալությամբ, կայացավ ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովը: