-
Բաքուն ցանկանում է Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկման դատապարտել․ պաշտպանական թիմ
Դեկտեմբեր 16, 2024 13:06Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի դատախազները շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։
-
ՌԴ-ում հստակ քաղաքական կամք կա. դեսպանը` Հայաստանի հետ խնդիրների լուծման մասին
Դեկտեմբեր 16, 2024 12:03Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
-
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը ահռելի սխալ էր. Բորդյուժա
Դեկտեմբեր 16, 2024 04:02Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության կասեցումը մեծ սխալ է: Նման կարծիք է հայտնել ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է 2003-2016 թվականներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Նիկոլայ Բորդյուժան։
-
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար
Դեկտեմբեր 15, 2024 13:35ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը» և ելույթ ունեցել «Միացնելով կետերը. էներգիա, տեխնոլոգիա և առևտուր» խորագրով պանելային քննարկման ժամանակ:
-
ՀՀ վարչապետն և նախագահը շնորհավորել են Միխեիլ Կավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Դեկտեմբեր 15, 2024 12:28ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։
-
Անկարայի ու Բաքվի ինտենսիվ հանդիպումները արդյոք սպառնալի՞ք են Հայաստանի համար։
Դեկտեմբեր 15, 2024 09:42Ի՞նչ են նշանակում Անկարայի ու Բաքվի ինտենսիվ հանդիպումները Հայաստանի համար։ Արդյո՞ք Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների ռիսկեր կան՝ հաշվի առնելով Ադրբեջանից չդադարող պահանջներն ու խաղաղության բանակցությունների ներկայիս վիճակը, երբ կողմերը համաձայնության չեն հասնում վիճահարույց հարցերի շուրջ։
-
Հայաստանի բնական դաշնակիցներն են՝ Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը. Շավարշ Քոչարյան
Դեկտեմբեր 15, 2024 05:50Փոքր Հայստանը, որպեսզի դիմակայի այն մարտահրավերներինմ այն վտանգներին, որը կա իր առջեւ ծառացած, մասնավորապես՝ Թուրքիա, Ադրբեջան եւ այլն, նա պետք է՝ ունենա դաշնակիցներ: Այս մասին այսօր տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովին ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Շավարշ Քոչարյանը:
-
ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանին խաղաղեցնելու քաղաքականությունը տապալվում է. քաղաքագետ
Դեկտեմբեր 15, 2024 03:38ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանին խաղաղեցնելու քաղաքականությունն աստիճանաբար տապալվում է, դրա մասին են վկայում Բաքվի չդադարող սպառնալիքներն ու պահանջները։ Եվ որքան էլ Երևանում փորձեն ձևացնել, թե չեն լսում այդ սպառնալիքները, վաղ թե ուշ ստիպված են լինելու արձագանքել դրանց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Նորայր Դունամալյանը։
-
5 հետևանք, որին ՀՀ–ն կբախվի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո. Փափազյան
Դեկտեմբեր 14, 2024 13:58Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանի բնակչությունը կբախվի մի շարք գլոբալ խնդիրների։ Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. Սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
-
ՀՀ իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կրկին թանկացել է
Դեկտեմբեր 14, 2024 12:56Դավիթ Գալստյան. «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։