ՌԴ-ում հստակ քաղաքական կամք կա. դեսպանը` Հայաստանի հետ խնդիրների լուծման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i226992-ՌԴ_ում_հստակ_քաղաքական_կամք_կա._դեսպանը_Հայաստանի_հետ_խնդիրների_լուծման_մասին
Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2024 12:03 Asia/Tehran
  • ՌԴ-ում հստակ քաղաքական կամք կա. դեսպանը` Հայաստանի հետ խնդիրների լուծման մասին

Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Համաժողովը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է տեղի ունենում։  Մեր երկրները և մեր հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում։  Եվ այս պայմաններում մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել այն, ինչը միավորում է մեզ, այլև փոխգործակցությունը բարձրացնել նոր մակարդակի և հարմարեցնել նոր իրողություններին»,-ասաց ռուս դիվանագետը։

Նրա խոսքով` առողջապահության ոլորտն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փոխհարաբերությունների ընդհանուր համալիրում։ Դրա միավորման հիմք են ընդհանուր դպրոցը, ընդհանուր մասնագիտական մտածելակերպը և ընդհանուր խնդիրները։

Դեկտեմբերի 20-ին կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում, Կոպիրկինի խոսքով, կքննարկվեն նաև առողջապահության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր և մի շարք հարցերի վերաբերյալ կհամաձայնեցվեն երկու երկրների նախարարությունների միջև կնքված պայմանագրերը:

Դեկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է հայ-ռուսական ամենամյա առողջապահական համաժողովը: Մասնակցում են երկու երկրների առողջապահության նախարարությունների առաջատար մասնագետները։ Անցյալ տարի նույնպիսի միջոցառում կայացել է Ռուսաստանում։

arm.sputniknews