-
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է հայ գերիների, անհետ կորածների խնդիրներից
Հոկտեմբեր 04, 2026 13:07Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը թեև շարունակվում են, մի շարք հրատապ հումանիտար խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի ընդհանուր քննարկման ժամանակ։
-
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նրան զգալի տնտեսական օգուտներ է բերել. Օվերչուկ
Հոկտեմբեր 03, 2026 14:15ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին երկրին զգալի տնտեսական օգուտներ է բերել։
-
Իրանում արդիականացնում են դեպի Հայաստան անցակետը․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Հոկտեմբեր 02, 2026 11:32Իրանում արդիականացնում են դեպի Հայաստան տանող «Նորդուզ» անցակետը, ինչը շատ կարևոր է բեռնափոխադրումների համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
-
Ռուսաստանի նախազգուշացումը՝ Հայաստանի տարանցիկ երթուղում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնի վերաբերյալ
Հոկտեմբեր 02, 2026 10:38Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նախազգուշացրել է Հայաստանի հարավում գտնվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) երթուղու սեփականության կառուցվածքի և անվտանգության ապահովման վերաբերյալ՝ նշելով, որ շահագործող համատեղ ընկերությունում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժինը կարող է հիմք ստեղծել Իրանի սահմանին մոտ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների և հետախուզական ենթակառուցվածքների ներկայության համար։
-
Մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել Հայաստանի կարիքներին. Փաշինյան
Հոկտեմբեր 01, 2026 19:42Հայաստանի կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմակայանի կառուցման շուրջ:
-
Հայաստանի Սիսիանի զորամասում կորուստ չկա. ՊՆ
Հոկտեմբեր 01, 2026 18:31ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի զորամասում որևէ կորոստ չկա։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
-
Իրանն ու Հայաստանը ընդգծում են սահմանային արգելքների վերացումը և տարանցիկ հզորությունների մեծացումը
Հոկտեմբեր 01, 2026 17:31IRNA-ի հաղորդմամբ, Նորդուզ սահմանային անցակետում տեղի է ունեցել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, Ճանապարհային սպասարկման ու ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության ղեկավարի և Հայաստանի Հանրապետության պատվիրակության հանդիպումը՝ Հայաստանի Ենթակառուցվածքների և տարածքային կառավարման փոխնախարարի ներկայությամբ։
-
Հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի
Հոկտեմբեր 01, 2026 12:32Հայաստանի կառավարությունը մտադիր է մեծացնել երկրի ռազմական բյուջեն՝ 563 մլրդից հասցնելով 616.5 միլիարդի՝ 1.7 մլրդ դոլարի։
-
Դա էթնիկ զտում է՝ պարզ և հստակ, բայց կրկին ականատես եղանք ՄՔԴ-ի անգործությանը. Վարդևանյանը` ԵԽԽՎ-ում
Հոկտեմբեր 01, 2026 11:04<< Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արամ Վարդևանյանը հայտարարել է Միջազգային քրեական դատարանի անգործության մասին՝ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։
-
Հայաստանի վարչապետն ընդունել է «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին
Սեպտեմբեր 29, 2026 19:30Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակությանը: