Հայաստանի Սիսիանի զորամասում կորուստ չկա. ՊՆ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի զորամասում որևէ կորոստ չկա։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ մինչ այս սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սիսիանում զինծառայող է սպանվել ու ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի զինվորի կրակոցից։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր միայն «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ տեղեկությունը։
Sputnik Արմենիան հետաքրքրվեց` արդյոք, այնուամենայնիվ, որևէ հայ զինծառայող մահացել է Սիսիանում։
«Սիսիանի զորամասում կորոստ չկա»,– ընդգծեցին ՊՆ–ից։
Հիշեցնենք նաև, որ ԶԼՄ–ները գրում էին նաև Շաքի բնակավայր ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ու մի կնոջը վիրավորելու մասին։ Քիչ անց ԱԱԾ–ն հաստատեց` ադրբեջանցի զինծառայող է մտել Սյունիքի մարզ և կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Ադրբեջանցի զինծառայողն գիշերն մնացել է Շաքիի բնակարաններից մեկում, քանի որ տանն ոչ ոք չի եղել։
Ըստ ԱԱԾ–ի` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին, իսկ ՀՀ քաղաքացու ոտքին կրակել է հոկտեմբերի 1-ին։ Նա ձերբակալված է։