Նեթանյահու. մենք նախազգուշացրել էինք Մեծ Բրիտանիային «Ֆերֆորդի» վրա հարձակման մասին
Սիոնիստական ռեժիմի վարչապետը պնդել է, որ Թել Ավիվը նախքան Մեծ Բրիտանիայում գտնվող «Ֆերֆորդ» ռազմակայանի վրա հարձակումը Լոնդոնին տեղեկություններ էր փոխանցել այդ հարձակման տեղի ունենալու և Իրանի հետ դրա կապի մասին։
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է. «Թել Ավիվը Մեծ Բրիտանիայում գտնվող «Ֆերֆորդ» ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպից առաջ այդ երկրի իշխանություններին տեղեկություններ էր փոխանցել, որոնք ցույց էին տալիս, որ հարձակում է սպասվում, և որ այդ գործողությանն աջակցում է Իրանը»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը չորեքշաբթի օրը պնդել էր, որ Իրանը դերակատարում է ունեցել «Ֆերֆորդի» միջադեպում, սակայն միաժամանակ ընդգծել էր. «Ոստիկանությունը շարունակում է միջադեպի հետաքննությունը»։
ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբաս Արաղչին, արձագանքելով Մեծ Բրիտանիայի վարչապետի այս մեղադրանքներին, ասել է. «Բըրնհեմի կառավարությունը կարող է հաստատել, որ կարծում է՝ Իրանը դերակատարում է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի «Ֆերֆորդ» ավիաբազայի միջադեպում»։
Նա հավելել է. «Միայն այն փաստը, որ դուք ազատ եք արձակել այն մարդկանց, որոնց, ձեր խոսքով, ահաբեկիչներ են և օտարերկրյա պետությունների ծառայության մեջ են եղել, ամեն ինչի մասին է խոսում»։
Արաղչին ընդգծել է. «Դուք մեղավորին սխալ տեղում եք փնտրում»։