Իրանը համաշխարհային ժառանգության գրանցման ցուցանիշով աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է
https://parstoday.ir/hy/news/iran-i250742-Իրանը_համաշխարհային_ժառանգության_գրանցման_ցուցանիշով_աշխարհի_լավագույն_10_երկրների_շարքում_է
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի հարցերով փոխնախարարը հայտարարել է, որ 113 համաշխարհային հուշարձանների ցանկում գրանցելով 30 հուշարձան, Իրանը համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հուշարձանների թվով աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է, իսկ ոչ նյութական ժառանգության ոլորտում՝ աշխարհի առաջատար չորս երկրների շարքում։
(last modified 2026-09-30T13:58:06+00:00 )
Սեպտեմբեր 30, 2026 17:26 Asia/Tehran
  • Իրանը համաշխարհային ժառանգության գրանցման ցուցանիշով աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի հարցերով փոխնախարարը հայտարարել է, որ 113 համաշխարհային հուշարձանների ցանկում գրանցելով 30 հուշարձան, Իրանը համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հուշարձանների թվով աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է, իսկ ոչ նյութական ժառանգության ոլորտում՝ աշխարհի առաջատար չորս երկրների շարքում։

Հղում անելով IRIB –ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Ալի Դարաբին, անդրադառնալով Իրանի պատմական անցյալին, ասել է, որ երկիրն ունի շուրջ 7 հազար տարվա քաղաքակրթական պատմություն, և այնտեղ հայտնաբերվել է շուրջ մեկ միլիոն պատմական և հնագիտական առարկա ու հուշարձան, որոնցից մինչ այժմ 43 հազարը գրանցվել է։
Նա հավելել է, որ բացի պատմական և մշակութային ժառանգությունից, Իրանը մեծ ներուժ ունի նաև ոչ նյութական ժառանգության ոլորտում, և այս ժառանգության համաշխարհային գրանցման առումով երկրի դիրքը վկայում է նրա մշակութային բազմազանության մասին։
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի հարցերով փոխնախարարը նաև հիշեցրել է երկիրը 17 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ ներգրավելու նպատակադրման մասին և ասել, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ներկայացնել զբոսաշրջային ներուժն ու զարգացնել ենթակառուցվածքները։