Արաղչիի արձագանքը Բրիտանիայի վարչապետի անհիմն մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i250770-Արաղչիի_արձագանքը_Բրիտանիայի_վարչապետի_անհիմն_մեղադրանքներին
Իրանի ԱԳ նախարարն անհիմն է համարել Ֆեյրֆորդի ավիաբազայի միջադեպում Իրանի հնարավոր դերակատարության վերաբերյալ  Բրիտանիայի վարչապետի պնդումը և ընդգծել, որ Լոնդոնը «մեղավորին սխալ տեղում է փնտրում»։
(last modified 2026-10-01T14:10:11+00:00 )
Հոկտեմբեր 01, 2026 17:38 Asia/Tehran
  • Արաղչիի արձագանքը Բրիտանիայի վարչապետի անհիմն մեղադրանքներին

Իրանի ԱԳ նախարարն անհիմն է համարել Ֆեյրֆորդի ավիաբազայի միջադեպում Իրանի հնարավոր դերակատարության վերաբերյալ  Բրիտանիայի վարչապետի պնդումը և ընդգծել, որ Լոնդոնը «մեղավորին սխալ տեղում է փնտրում»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, հղում անելով IRIB-ին՝ Աբաս Արաղչին X-ում գրել է. «Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմն ասում է, որ իր կառավարությունը կարող է հաստատել, որ կարծում է՝ Իրանը դերակատարություն է ունեցել Ֆեյրֆորդի ավիաբազայի միջադեպում։ Ես նույնպես կարող եմ հաստատել Իրանի համոզմունքը. այն փաստը, որ դուք ազատ եք արձակել այն անձանց, որոնց, ձեր իսկ բնորոշմամբ, ահաբեկիչներ են և օտարերկրյա պետությունների ծառայության մեջ են եղել, ինքնին ամեն ինչ պարզ է դարձնում։ Դուք մեղավորին սխալ տեղում եք փնտրում»։

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ Ֆեյրֆորդի ավիաբազայի շրջակայքում տեղի ունեցած միջադեպում Իրանի հնարավոր դերակատարության վերաբերյալ կան «ուժեղ նշաններ»։ Այս գործի շրջանակում հինգ բրիտանացի տղամարդ ձերբակալվել, այնուհետև գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ միջադեպի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է։ Իրանը հերքել է միջադեպին որևէ մասնակցություն ունենալու մեղադրանքը։