ԻԻՀ ՊՆ խոսնակ․ տեղականգիտելիքը Իրանի պաշտպանական հզորության և առաջընթացի հիմքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i250740-ԻԻՀ_ՊՆ_խոսնակ_տեղականգիտելիքը_Իրանի_պաշտպանական_հզորության_և_առաջընթացի_հիմքն_է
Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը, ընդգծելով գիտելիքի, մարդկային ռեսուրսների և ներքին կարողությունների դերը երկրի հզորության ամրապնդման գործում, ասել է, որ Իրանում արտադրվում է ավելի քան հազար տեսակի արտադրանք և ծառայություն, որոնց մի մասն արտահանվում է։
(last modified 2026-09-30T13:54:15+00:00 )
Սեպտեմբեր 30, 2026 17:23 Asia/Tehran
  • ԻԻՀ ՊՆ խոսնակ․ տեղականգիտելիքը Իրանի պաշտպանական հզորության և առաջընթացի հիմքն է

Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը, ընդգծելով գիտելիքի, մարդկային ռեսուրսների և ներքին կարողությունների դերը երկրի հզորության ամրապնդման գործում, ասել է, որ Իրանում արտադրվում է ավելի քան հազար տեսակի արտադրանք և ծառայություն, որոնց մի մասն արտահանվում է։

Հղում անելով ԻՄՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ գեներալ Թալայի-Նիքը, անդրադառնալով զգայուն փուլերը հաղթահարելու գործում ժողովրդի, հավատքի, ազգային միասնության և առաջնորդության դերին, ասել է, որ ներքին կարողությունների վրա հենվելն ու ժողովրդի մասնակցությունն Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի տարիներին և պատմական այլ փուլերում հաջողության կարևոր գործոններից են եղել։
Նա հավելել է, որ հայրենական կարողությունների զարգացումը մարդկային ռեսուրսների, գիտելիքի, փորձի և ազգային կամքի վրա կատարված ներդրումների արդյունքն է։ Գեներալ Թալայի-Նիքի խոսքով՝ պատժամիջոցներն ու արտաքին ճնշումները չեն կարողացել կասեցնել Իրանի գիտական և տեխնոլոգիական առաջընթացի ճանապարհը։
Պաշտպանության նախարարության խոսնակն անդրադարձել է նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի պատերազմին, հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է հակամարտության դադարեցումն ու խաղաղության հաստատումը, սակայն իր պարտավորությունն է համարում պաշտպանել սեփական իրավունքները, անվտանգությունն ու շահերւ։
Թալայի-Նիքն ընդգծել է, որ եթե մյուս կողմն ընդունի Իրանի օրինական պայմաններն ու իրավունքները, պայմաններ կստեղծվեն հակամարտության ավարտի համար, սակայն, նրա խոսքով, Իրանի ժողովուրդը թույլ չի տա անտեսել երկրի իրավունքներն ու շահերը։