Իրանում արդիականացնում են դեպի Հայաստան անցակետը․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i250794-Իրանում_արդիականացնում_են_դեպի_Հայաստան_անցակետը_ինչ_պայմանավորվածություն_է_ձեռք_բերվել
Իրանում արդիականացնում են դեպի Հայաստան տանող «Նորդուզ» անցակետը, ինչը շատ կարևոր է բեռնափոխադրումների համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
(last modified 2026-10-02T08:03:28+00:00 )
Հոկտեմբեր 02, 2026 11:32 Asia/Tehran
  • Իրանում արդիականացնում են դեպի Հայաստան անցակետը․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Իրանում արդիականացնում են դեպի Հայաստան տանող «Նորդուզ» անցակետը, ինչը շատ կարևոր է բեռնափոխադրումների համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ պատվիրակությունը մասնակցել է Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը։

Նշվում է, որ հայկական պատվիրակությունում եղել է նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը, իսկ իրանական կողմից ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։

«Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները»,- ասված է հաղորդագրությունում:

Փոխնախարարներ Ղալեչյանը և Աքբարին գործնական պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտները: