Պուտին․ աշխարհը հիացած է Իրանի ժողովրդի խիզախությամբ ու հերոսությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i250792-Պուտին_աշխարհը_հիացած_է_Իրանի_ժողովրդի_խիզախությամբ_ու_հերոսությամբ
Հղում անելով Tasnim-ին, Pars Today-ը յաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բարձր գնահատելով Իրանի ժողովրդի խիզախությունն ու տոկունությունը, ասել է, որ ամբողջ աշխարհը զարմացած է Իրանի ժողովրդի խիզախությամբ, հերոսությամբ և տոկունությամբ։
(last modified 2026-10-02T08:03:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2026 11:24 Asia/Tehran
  • Պուտին․ աշխարհը հիացած է Իրանի ժողովրդի խիզախությամբ ու հերոսությամբ

Հղում անելով Tasnim-ին, Pars Today-ը յաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բարձր գնահատելով Իրանի ժողովրդի խիզախությունն ու տոկունությունը, ասել է, որ ամբողջ աշխարհը զարմացած է Իրանի ժողովրդի խիզախությամբ, հերոսությամբ և տոկունությամբ։

Ռուսաստանի նախագահը Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունն անվանել է «աղետալի սխալ» և նշել, որ Լարիջանին դրական ու ազդեցիկ գործիչ էր և միշտ պատրաստ էր լուծումներ գտնել Իրանի ժողովրդի շահերի ապահովման ուղղությամբ։

Իրանի քաղաքական գործիչ Ալի Լարիջանին, զոհվելու պահին զբաղեցնում էր Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի խորհրդականի պաշտոնները, ինչպես նաև Գերագույն մշակութային հեղափոխության խորհրդի անդամ էր։

Նա զոհվեց մարտի 14-ին` Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ընթացքում Իսրայելի օդային հարձակման հետևանքով։ Հարձակման հետևանքով զոհվեցին նաև նրա որդին՝ Մորթեզան, և գրասենյակի ղեկավար Ալիռեզա Բայաթը։