Իրանի հարավ-արևելքում չեզոքացվել է ահաբեկչական խումբ․ 2 ահաբեկիչ սպանվել է
ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Ղոդս» ռազմակայանը հայտնել է Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասք քաղաքի արևմուտքում գտնվող բարձունքներում ահաբեկչական խմբի հայտնաբերման և ոչնչացման մասին։ Գործողության ընթացքում խմբի երկու անդամ սպանվել է։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Tasnim-ին, գործողությունն իրականացվել է հետախուզական տվյալների հիման վրա և անակնկալ կերպով։ Խմբի ևս մի շարք անդամներ դիմել են փախուստի և ԻՀՊԿ ուժերը հետապնդել են նրանց։ «Ղոդս» ռազմակայանի հաղորդմամբ՝ այս խումբը վերջին ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանել էր սուննի Աբդոլռաուֆ Էսհաղիին և հարձակվել Ռասքում գտնվող անցակետի վրա։
Գործողության ընթացքում խմբի թաքստոցից հայտնաբերվել է Starlink սարք, զենք և ահաբեկչական գործունեության համար նախատեսված այլ սարքավորումներ։ «Ղոդս» ռազմակայանն ընդգծել է, որ նահանգի բնակչության անվտանգության ապահովումը առաջնահերթություն է, իսկ ահաբեկչական խմբերը գտնվում են անվտանգության ուժերի հետախուզական վերահսկողության ներքո։