Բաղայի․ Ֆրանսիայի ոստիկանության բռնի վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ անընդունելի է
https://parstoday.ir/hy/news/iran-i250806-Բաղայի_Ֆրանսիայի_ոստիկանության_բռնի_վերաբերմունքը_ցուցարարների_նկատմամբ_անընդունելի_է
Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, քննադատելով Ֆրանսիայի ոստիկանության բռնի վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ, ընդգծել է նրանց հիմնարար իրավունքներն ու հիմնական ազատությունները հարգելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-10-02T16:05:53+00:00 )
Հոկտեմբեր 02, 2026 19:34 Asia/Tehran
  • Բաղայի․ Ֆրանսիայի ոստիկանության բռնի վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ անընդունելի է

Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, քննադատելով Ֆրանսիայի ոստիկանության բռնի վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ, ընդգծել է նրանց հիմնարար իրավունքներն ու հիմնական ազատությունները հարգելու անհրաժեշտությունը։

Pars Today-ը, IRNA-ին հղում անելով, հայտնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային լրագրողների հետ զրույցում, դատապարտելով Ֆրանսիայի անվտանգության ուժերի բռնի վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ, պահանջել է ուսանողների և աշակերտների ցույցերի նկատմամբ վերաբերվելիս, հարգել նրանց հիմնարար մարդկային իրավունքներն ու հիմնական ազատությունները, ասելով, որ մարդու իրավունքների վերաբերյալ ձեր պնդումները «մինչև երկինք են հասել»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է․ «Ֆրանսիայի իշխանությունները, որոնք սիոնիստական ռեժիմի կողմից զինված և պատրաստված ահաբեկիչների նկատմամբ Իրանի անվտանգության ուժերի գործողությունները բնութագրում են որպես մարդու իրավունքների խախտում, իրենք խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության դեմ բռնության անգամ ամենափոքր դրսևորումը չեն հանդուրժում և ամենադաժան ձևով ճնշում են ցուցարարներին»։
Միևնույն ժամանակ, Բաղային ընդգծել է, որ ցուցարարները պետք է խուսափեն բռնի գործողություններից, հանրային և մասնավոր գույքին վնաս հասցնելուց, ինչպես նաև կարգուկանոնի պահպանման և օրենքի կիրարկման համար պատասխանատու ծառայողների վրա հարձակումներից։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, անդրադառնալով ֆրանսիական լրատվական գործակալություններում հրապարակված այն հաղորդումներին, որոնց համաձայն՝ ցուցարարներից ավելի քան 2000 մարդ է ձերբակալվել և ոստիկանության կողմից ծեծի ենթարկվել, պահանջել է հետաքննել ցուցարարների նկատմամբ անվտանգության ուժերի կողմից չափազանց դաժան ուժի կիրառման վերաբերյալ ներկայացված մեղադրանքները։