Ուլյանովը՝ ԱՄՆ-ին․ Իրանի միջուկային էներգիայից օգտվելու իրավունքն անքակտելի է
Հոկտեմբեր 03, 2026 17:13 Asia/Tehran
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հերքել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները և ընդգծել, որ Թեհրանն իրավունք ունի օգտվելու միջուկային էներգիայից։
Pars Today-ի հաղորդմամբ՝ IRIB-ին հղում անելով, Ուլյանովը, արձագանքելով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի հայտարարություններին, X սոցիալական ցանցում գրել է, որ Իրանը պարտավոր չէ հրաժարվել իր միջուկային ծրագրից, քանի որ դրանից օգտվելը երկրի անքակտելի և անօտարելի իրավունքն է։
Նա նաև նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ հանրապետական վարչակազմի դիրքորոշումը հիմնված է միջուկային չտարածման կանոնների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործունեության վերաբերյալ սխալ պատկերացումների վրա։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ՝ Մայք Ուոլցը, ավելի վաղ Իրանին մեղադրել էր միջուկային ոլորտի կանոնները խախտելու մեջ։