ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է հայ գերիների, անհետ կորածների խնդիրներից
https://parstoday.ir/hy/news/armenia-i250870-ՄԱԿ_ում_ՀՀ_մշտական_ներկայացուցիչը_խոսել_է_հայ_գերիների_անհետ_կորածների_խնդիրներից
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը թեև շարունակվում են, մի շարք հրատապ հումանիտար խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի ընդհանուր քննարկման ժամանակ։
(last modified 2026-10-04T09:08:35+00:00 )
Հոկտեմբեր 04, 2026 12:37 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է հայ գերիների, անհետ կորածների խնդիրներից

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը թեև շարունակվում են, մի շարք հրատապ հումանիտար խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի ընդհանուր քննարկման ժամանակ։

«Դրանց թվում են 19 հայերի շարունակվող կալանքը, անհետ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման, ինչպես նաև բռնի անհետացումների դեպքերի հետ կապված հարցերը։ Այս խնդիրների լուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, վստահության ձևավորմանն ու հաշտեցմանը»,–ասել է Հովհաննիսյանը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը՝ մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։