Փարիզում ցուցարարները պահանջել են Ֆրանսիայի դուրս գալը ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից
Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու կողմնակից հարյուրավոր մարդիկ հավաքվել են Փարիզի կենտրոնում ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ վանկարկումներ հնչեցնելով և պահանջելով Ֆրանսիայի դուրս գալը Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ից, ինչպես նաև դադարեցնել Ուկրաինային ռազմական աջակցությունը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի նախաձեռնությամբ ցույցն անցկացվել է Պալե-Ռուայալ հրապարակում։ Ցուցարարները, «Մակրոն, հեռացիր» և «Աջակցեք Ֆրեքզիթին» գրությամբ պաստառներ կրելով, իրենց դժգոհությունն են հայտնել Ֆրանսիայի կառավարության քաղաքականության նկատմամբ։
Ֆիլիպոն ցույցի ընթացքում պահանջել է դադարեցնել Ուկրաինայի պատերազմին զենքի մատակարարումն ու ֆինանսավորումը և ընդգծել, որ այդ պատերազմին հատկացվող ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն վառելիքի հարկերի նվազեցմանը և Ֆրանսիայի բնակչության տնտեսական խնդիրների լուծմանը։
Ցույցն անցկացվել է այն պայմաններում, երբ Ֆրանսիան միաժամանակ բախվում է աշակերտների լայնածավալ բողոքի ակցիաների և ցուցարարների ու ոստիկանության միջև բախումների։ Այդուհանդերձ, Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու կողմնակիցների հավաքը կենտրոնացած էր քաղաքական պահանջների, կառավարության արտաքին քաղաքականության նկատմամբ անհամաձայնության և Փարիզի կողմից Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցության քննադատության վրա։