Գեներալ-մայոր Աբդոլլահի․ Ոստիկանության հրամանատարությունը պատերազմի և հեղաշրջման ժամանակ կանխեց Իրանի մասնատումը
https://parstoday.ir/hy/news/iran-i250882-Գեներալ_մայոր_Աբդոլլահի_Ոստիկանության_հրամանատարությունը_պատերազմի_և_հեղաշրջման_ժամանակ_կանխեց_Իրանի_մասնատումը
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, անդրադառնալով 12-օրյա և 40-օրյա պատերազմների փորձին, ինչպես նաև 1404 թվականի դեկտեմբերյան իրադարձություններին, ընդգծել է, որ Իրանի ոստիկանության հրամանատարությունը՝ (ՖԱՐԱՋԱ), մշտապես գտնվելով դեպքերի վայրում և պահպանելով ներքին կայունությունը, դիմակայել է Իրանում անկայունություն և մասնատում ստեղծելու հակառակորդի փորձերին։
(last modified 2026-10-04T13:59:08+00:00 )
Հոկտեմբեր 04, 2026 17:28 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Աբդոլլահի․ Ոստիկանության հրամանատարությունը պատերազմի և հեղաշրջման ժամանակ կանխեց Իրանի մասնատումը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, անդրադառնալով 12-օրյա և 40-օրյա պատերազմների փորձին, ինչպես նաև 1404 թվականի դեկտեմբերյան իրադարձություններին, ընդգծել է, որ Իրանի ոստիկանության հրամանատարությունը՝ (ՖԱՐԱՋԱ), մշտապես գտնվելով դեպքերի վայրում և պահպանելով ներքին կայունությունը, դիմակայել է Իրանում անկայունություն և մասնատում ստեղծելու հակառակորդի փորձերին։

Ինչպես հաղորդում է Parstoday-ը, Իրանի ԶՈւ ԳՇՊ գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, ՖԱՐԱՋԱ-ի շաբաթվա կապակցությամբ իր ուղերձում ԻԻՀ Ոստիկանության հրամանատարությունը համարել է երկրի անվտանգության և կայունության պահպանման հիմնական կառույցներից մեկը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված պատերազմների, ինչպես նաև 1404 թվականի դեկտեմբերյան իրադարձությունների փորձը ցույց է տվել, որ առճակատման դաշտը չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով։ Նրա խոսքով՝ փողոցը, հասարակական կարծիքը և հասարակության դիմակայունությունը նույնպես մարտադաշտի մաս են կազմում։

Աբդոլլահին հավելել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդը, նպատակ ունենալով Իրանին ստիպել հանձնվել և մասնատել երկիրը, մտել է պայքարի դաշտ, սակայն ՖԱՐԱՋԱ-ի զգոնությունը ներքին զարգացումները վերահսկելու, ինչպես նաև Աշխարազորայինների ուժերի՝ «Բասիջի» և անվտանգության ու հետախուզական այլ կառույցների հետ համագործակցելու հարցում չեզոքացրել է այդ դավադրությունը։

Նա, անդրադառնալով նաև օտարերկրյա ծառայությունների հետ կապված զինված տարրերի՝ հունվարի 8-ին և 9-ին նահանգապետարանների և իրավապահ մարմինների կենտրոնների վրա իրականացրած հարձակումներին, հայտարարել է, որ ՖԱՐԱՋԱ-ն անձնազոհությամբ և դիմադրությամբ պահպանել է հասարակական անվտանգությունն ու բնակավայրերի կայունությունը և ամրապնդել ազգային անվտանգության առաջնագիծը։

Իրանի ԶՈւ ԳՇՊ, նշելով հանցավոր գործողությունների ավելի քան 60 տոկոսով նվազումը, հայտնի քրեական անցյալ ունեցող խուլիգանների ավելի քան 85 տոկոսի ձերբակալությունը և ճանաչողական պատերազմի ընթացքում հազարավոր ակտիվ կենրոնների չեզոքացումը, այս գործողությունները համարել է երկրի ներքին անվտանգության ապահովման գործում ՖԱՐԱՋԱ-ի դերակատարության մի մասը։

Աբդոլլահին նաև ընդգծել է, որ ռազմական դաշտում պարտությունից հետո հակառակորդը օրակարգ է բերել ճանաչողական պատերազմը, և ՖԱՐԱՋԱ-ն, օրենքի կիրարկումից բացի, կարևոր պատասխանատվություն ունի հասարակական կապիտալի պահպանման և ժողովրդի վրա հիմնված անվտանգության ամրապնդման գործում։