Իրանի թիմը հռչակվել է աստղագիտության և աստղաֆիզիկայի օլիմպիադայի աշխարհի չեմպիոն
Իրանի Իսլամական Հանրապետության աստղագիտության և աստղաֆիզիկայի ազգային օլիմպիական թիմը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ արդեն երրորդ տարին անընդմեջ՝ շահելով հինգ ոսկե մեդալ։
Ըստ Pars Today-ի՝ Վիետնամի Հանոյ քաղաքում կայացած Աստղագիտության և աստղաֆիզիկայի 19-րդ միջազգային օլիմպիադային (IOAA) մասնակցել են ավելի քան 66 երկրի շուրջ 320 աշակերտներ, իսկ իրանական թիմի անդամները ցուցադրել են փայլուն արդյունքներ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Իրանը ներկայացնող հինգ մասնակիցները՝ Սարինա Ալամփուրը, Մոհամմադ Հոսեյն Հոսեյնին, Հիրբոդ Ֆուդազին, Հոսեյն Մասումին և Արշիա Միրշամսի Կախկին, յուրաքանչյուրն արժանացել է ոսկե մեդալի։
Չեմպիոնական այս հաղթանակը, որը գրանցվում է արդեն երրորդ տարին անընդմեջ, ևս մեկ անգամ ապացուցեց իրանցի աշակերտների գիտական ներուժն ու տաղանդը միջազգային հարթակում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին ուղերձով շնորհավորել է Իրանի աստղագիտության եւ աստղաֆիզիկայի օլիմպիադայի ազգային հավաքականի հաղթանակը։
Իր ուղերձում նա նշել է, որ Իրանի աստղագիտության եւ աստղաֆիզիկայի օլիմպիադայի ազգային հավաքականի նվաճած հինգ ոսկե մեդալներն ու երրորդ տարին անընդմեջ առաջին տեղն զբաղեցնելը ուրախության եւ հպարտության առիթ է Իրանի ժողովրդի, զինված ուժերի եւ իսլամական հայրենիքի պաշտպանների համար։
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը, անդրադառնալով մրցումներին 66 երկրների մասնակցությանը, այս հաջողությունը բնութագրել է որպես գիտական եւ միջազգային ասպարեզներում իրանցի երիտասարդների կարողությունների, հետեւողականության եւ տաղանդի դրսեւորում։
Նա ընդգծել է, որ այս հաջողությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Իրանը, ապավինելով նվիրված եւ մասնագիտացած մարդկային ներուժին, վճռականորեն շարունակում է առաջընթացի եւ արժանապատվության ճանապարհը։