Ղալիբաֆ. մինչև Իրանի յոթ պայմանների կատարումը Հորմուզի նեղուցը չի բացվի
https://parstoday.ir/hy/news/world-i250858-Ղալիբաֆ._մինչև_Իրանի_յոթ_պայմանների_կատարումը_Հորմուզի_նեղուցը_չի_բացվի
Իսլամական խորհրդարանի նախագահը, ընդգծելով Ամերիկայի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումը, հայտարարել է, որ քանի դեռ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի համաձայն Իրանի ներկայացրած յոթ պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի։
(last modified 2026-10-04T07:30:59+00:00 )
Հոկտեմբեր 04, 2026 10:58 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. մինչև Իրանի յոթ պայմանների կատարումը Հորմուզի նեղուցը չի բացվի

Իսլամական խորհրդարանի նախագահը, ընդգծելով Ամերիկայի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումը, հայտարարել է, որ քանի դեռ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի համաձայն Իրանի ներկայացրած յոթ պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի։

Ինչպես հաղորդում է «Փարս Թուդեյ»-ը, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի բաց նիստում նշել է, որ ամերիկացիները, հակառակ իրենց հրապարակային հայտարարություններին, միջնորդների միջոցով առաջարկներ են ներկայացրել, սակայն ժամանակ ձգելու և միակողմանի պահանջներ պարտադրելու ժամանակաշրջանն ավարտվել է։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներին՝ Ղալիբաֆը նշել է, որ այդ երկիրը սպառնալիքների, բանակցությունների և տարբեր պնդումների միջոցով փորձում է շփոթություն առաջացնել և փոխել Իրանի ռազմավարական հաշվարկները։ Սակայն ԻԻՀ իր ընդհանուր քաղաքականությունն ու ազգային անվտանգության ռազմավարությունը ձևավորում է հակառակորդի իրական գործողությունների, այլ ոչ թե ամերիկացի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների հիման վրա։

Նա ընդգծել է, որ Իրանը չի ենթարկվի հուզական արձագանքների և չի վախենա, իսկ ռազմական պատրաստվածությանը զուգահեռ՝ դիվանագիտական գործիքները նույնպես կօգտագործի Իրանի ժողովրդի իրավունքներն ամրապնդելու համար։ Խորհրդարանի նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի և Դիմադրության ճակատի դիմադրողականության կարողություններն ու դաշտային հզորությունը բարձր մակարդակի վրա են, և Թեհրանը թույլ չի տա, որ Իրանի նկատմամբ հակառակորդների նպատակներն ու հաշվարկներն իրականություն դառնան։