Գեներալ-մայոր Աբդոլլահիի նախազգուշացումը Պարսից ծոցի երկրներին․ մի՛ օգնեք ԱՄՆ-ին
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը նախազգուշացրել է․ «Ամերիկյան ագրեսոր բանակին ցանկացած օգնություն և աջակցություն հավասարազոր է ամերիկյան զինված ուժերի հետ պատերազմին մասնակցությանը»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Իրանի հեռուստատեսությունը՝ գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին X-ում գրել է․ «Պարսից ծոցի հարավային ափի երկրները, որոնք տարբեր հայտարարություններով ասում են, թե ԱՄՆ-ին թույլ չեն տալիս օգտագործել իրենց տարածքները Իրանի դեմ, պետք է իմանան, որ մեզանից ոչինչ գաղտնի չի մնում»։
Նա հավելել է․ «Տարածաշրջանի ռազմակայաններում, հատկապես լիցքավորող ինքնաթիռների այս քանակի առկայությունը, առանց հյուրընկալող երկրներիտեղեկացվածության, քիչ հավանական է»։
Գեներալ-մայոր Աբդոլլահին ասել է․ «Նախազգուշացնում ենք, որ ամերիկյան ագրեսոր բանակին ցանկացած օգնություն և աջակցություն հավասարազոր է պատերազմին ամերիկյան զինված ուժերի հետ մասնակցությանը»։