Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
https://parstoday.ir/hy/news/armenia-i250132-Գերմանիան_Հայաստան_է_ուղարկել_արտաքսվածներ_տեղափոխող_հերթական_ինքնաթիռը
Sputnik. Sputnik Արմենիայի տվյալներով` օրերս Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված անձանց տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ։
(last modified 2026-09-14T06:45:39+00:00 )
Սեպտեմբեր 14, 2026 10:10 Asia/Tehran
  • Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը

Sputnik. Sputnik Արմենիայի տվյալներով` օրերս Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված անձանց տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ։

Մեր տվյալներով՝ չարտերային չվերթը ուղևորվել է Համբուրգից և վայրէջք կատարել Երևանում:

Հաշվի առնելով, որ ինքնաթիռը վերադարձել է Գերմանիա, կարելի է ենթադրել, որ դրանում եղել են միայն ՀՀ քաղաքացիներ (երբեմն լինում են ուղևորների «խառը կազմով» չվերթեր)։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել թռիչքների, ինչպես նաև մյուս երկրներից վտարված քաղաքացիների թվաքանակի մասին։