Բրիգադային գեներալ Հասանզադեհ. Իրանը հաստատակամորեն դիմակայում է արտաքին ճնշումներին և ագրեսիային
Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության շարունակական դիմադրությունն արտաքին ճնշումներին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Թեհրանի ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ իրանի ժողովուրդը՝ պահպանելով միասնությունն ու ազգային համախմբվածությունը, տապալել է երկրի հզորությունը խարխլելուն ուղղված թշնամիների ծրագրերը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, բրիգադային գեներալ Հասան Հասանզադեհը «Ջան-Ֆադայան-ե Իրան» զորավարժության ընթացքում կայացած մամուլի ասուլիսում, նշել է, որ թեև վերջին տարիներին թշնամիները փորձել են թուլացնել Ղեկավարության դիրքերը, ազգային միասնությունն ու Իսլամական Հանրապետության հզորության հիմքերը, իրանի ժողովուրդը՝ իր ներկայությամբ և համկարգի ու զինված ուժերի հանդեպ ցուցաբերած աջակցությամբ, ապացուցել է այդ նպատակների ձախողումը։
Նա հավելեց. «ԻԻՀ չի նահանջի օտար տերությունների ագրեսիայի և չափազանցված պահանջների դիմաց, իսկ ԶՈւ-ը մինչև վերջին պահը կպաշտպանեն հզոր Իրանը»։
Հղում կատարելով «Սրբազան պաշտպանության» և վերջին հակամարտությունների փորձին՝ բրիգադային գեներալ Հասանզադեն իրանի ժողովրդի դիմադրողականությունը վերագրեց անկոտրում կամքի ու հաստատակամության կայուն մշակույթին՝ նշելով, որ Իրանը վերջին տասնամյակների ընթացքում դիմակայել է արտաքին ճնշումներին և, ամրապնդելով ներքին համախմբվածությունը, բազմիցս տապալել է թշնամիների դավադրությունները։