ԱՄՆ բանակի նախկին բարձրաստիճան սպան հաստատել է Իրանի դիմադրելու կարողությունը
https://parstoday.ir/hy/news/world-i250114-ԱՄՆ_բանակի_նախկին_բարձրաստիճան_սպան_հաստատել_է_Իրանի_դիմադրելու_կարողությունը
ԱՄՆ բանակի վեթերան գնդապետ և արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբանը, հաստատելով Իրանի՝ դիմադրությունը պահպանելու կարողությունն ու ներուժը, ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ի վիճակի չէ հաղթել իրանի ժողովրդին։
(last modified 2026-09-13T13:25:26+00:00 )
Սեպտեմբեր 13, 2026 16:49 Asia/Tehran
  • ԱՄՆ բանակի նախկին բարձրաստիճան սպան հաստատել է Իրանի դիմադրելու կարողությունը

ԱՄՆ բանակի վեթերան գնդապետ և արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբանը, հաստատելով Իրանի՝ դիմադրությունը պահպանելու կարողությունն ու ներուժը, ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ի վիճակի չէ հաղթել իրանի ժողովրդին։

Ըստ Pars Today-ի՝ Դենիել Դևիսը, մատնանշելով Իրանի ընդարձակ տարածքը, բնական պաշարներն ու ներքին հնարավորությունները, հայտարարել է, որ երկիրն ունի դիմադրությունը շարունակելու համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ու միջոցները, ինչպես նաև՝ ճնշումներին ու հարձակումներին դիմակայելու անհրաժեշտ կարողությունն ու կամքը։

Նա հավելել է, որ Իրանը ցուցադրել է շրջափակումներին և պարբերական հարձակումներին դիմակայելու իր կարողությունը՝ նշելով, որ արտաքին ճնշումները չեն կարող ստիպել երկրին կապիտուլյացիայի ենթարկվել։

ԱՄՆ բանակի վեթերան այս սպան հայտարարել է. «Մենք չենք կարող հաղթել իրանի ժողովրդին», քանի որ Իրանն ունի դիմադրությունը շարունակելու համար անհրաժեշտ ներուժ, ռեսուրսներ և կամք։