ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազա
https://parstoday.ir/hy/news/armenia-i250062-ՀՀ_ՊՆ_պատվիրակությունն_այցելել_է_Հնդկաստանի_ռազմաօդային_ուժերի_ավիաբազա
Հայաստանի զինված ուժերի հինգ հոգանոց պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանի գլխավորությամբ, այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի արևմտյան ավիացիոն հրամանատարության ենթակայության տակ գտնվող ավիաբազա։
(last modified 2026-09-11T08:29:01+00:00 )
Սեպտեմբեր 11, 2026 11:50 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազա

Հայաստանի զինված ուժերի հինգ հոգանոց պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանի գլխավորությամբ, այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի արևմտյան ավիացիոն հրամանատարության ենթակայության տակ գտնվող ավիաբազա։

Այս մասին հաղորդում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

ՀՀ պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներում:

Նշվում է, որ այցը նպաստել է ռազմական համագործակցության սերտացմանը, փոխըմբռնմանը, փորձի փոխանակմանը և օպերատիվ համատեղելիությանը, ինչպես նաև ամրապնդել է Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական կապերը:

Նշենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցցանցում գրել էր, որ Դելին շահագրգռված է Հայաստանի հետ պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տիեզերական ոլորտներում համագործակցության հետագա զարգացմամբ: